Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հեծանիվ- լվացքի մեքենան վարելու ընթացքում կլվանա ձեր շորերը

Diana Movsisyan
Հեղինակ`
Diana Movsisyan
19:06, հինգշաբթի, 03 մարտի, 2016 թ.
Հեծանիվ- լվացքի մեքենան վարելու ընթացքում կլվանա ձեր շորերը

Շնորհիվ Չինաստանի Դալիան Ազգային Համալսարանի մի խումբ ուսանողների, մարզվելն ու միաժամանակ լվացք անելը կարող է նոր ֆիտնես միտում դառնալ: Նրանք ստեղծել են լվացքի մեքենա, որը աշխատում է վարժական հեծանիվի հզորությամբ և անվանել են այն «b.w.m.» (հեծանիվ-լվացքի մեքենա):

«Հեծանիվ վարելը հայտնի վարժանք է, իսկ լվացք պետք է անել օրական կամ գոնե շաբաթական մեկ անգամ: Այդ դեպքում ինչու՞ չկապակցել սրանք մեկ օգտակար սարքավորման մեջ», - տեխնոլոգիական նորարարությունների նվիրված Tuvie բլոգում գրել են ստեղծողները:

Շորերը լցվում են վարժական հեծանիվի ներքևի մասում տեղակայված մեծ թմբուկի մեջ: «Երբ վարում եք հեծանիվը, ոտնակների աշխատանքը ստիպում է թմբուկին պտտվել, միևնույն ժամանակ ավելորդ էներգիա է արտադրվում, որի օգնությամբ կարող եք հզորացնել էկրանը կամ կուտակել այն հետագա օգտագործման համար:

Գաղափարը, իհարկե, նոր չէ. Tuvie-ին BiWa անվամբ մեկ այլ հեծանիվ- լվացքի մեքենա էլ է ներկայացրել, որը ստեղծել է սլովակիացի նախագծող Բարբորա Տոբոլովան: Այս մեկը, կարծես, իրական հեծանիվ լիներ, թմբուկն էլ տեղակայված էր դողերի ետնամասում: Այսպիսով, կատարելով ձեր գործերը, դուք վարում եք հեծանիվը, իսկ այդ ընթացքում ձեր շորերը լվացվում են: Ջուրը թափելու համար թմբուկի վրա հատուկ անցք կա:

Պարզ չէ, արդյոք այս սարքերը կարող են ամբողջովին փոխարինել ավանդական լվացքի մեքենաներին կամ վարժական հեծանիվներին, սակայն, սրանք իրական լուծում են այն մարդկանց համար, ովքեր քիչ են լվացք անում և մի փոքր վարժանքի կարիք ունեն:

Ցավոք, Հեծանիվ-լվացքի մեքենան այժմ միայն գաղափար է, բայց այս օրերի բազմառաջադրանք աշխատանքի վրա կենտրոնացումից ելնելով, զարմանալի չի լինի, որ այն մոտ ապագայում իրականություն կդառնա:

Աղբյուրը` odditycentral.com
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4485 | 0 | 0
Facebook