Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

15 մթերք, որ չի կարելի սառնարանում պահել

Diana Movsisyan
Հեղինակ`
Diana Movsisyan
19:01, հինգշաբթի, 03 մարտի, 2016 թ.
15 մթերք, որ չի կարելի սառնարանում պահել

Ժամանակակից կյանքը մեզ թույլ է տալիս հեշտությամբ պահել մթերքները: Մեծ, սառեցնող համակարգ ունենալը մեզ թույլ է տալիս չանհանգստանալ, որ մթերքները կփչանան դրանք գնելուց երկու օր անց: Սակայն, կան մի շարք մթերքներ, որոնք չի կարելի սառեցնել, քանի որ դրանք կորցնում են իրենց համը: Իսկ վատագույնն այն է, երբ սառնարանը փոխում է սննդի որակը: Կան նույնիսկ դեպքեր, երբ սառնարանում պահված սնունդը ավելի արագ է հնանում: Ահա այն մթերքների ցանկը, որոնք չի կարելի սառեցնել:


    

1.Լոլիկը այն մթերքներից է, որ չի կարելի պահել սառնարանում, քանի որ այն փոխում է համը: Պատճառն այն է, որ սառցախցիկի սառը օդը կանգնեցնում է լոլիկի հասունացման գործընթացը և հետևաբար դրանց համը վտանգվում է: Բացի այդ, սառը օդը լոլիկի կառուցվածքի վրա մեծ ազդեցություն ունի, քանի որ այն փչացնում է լոլիկի մաշկը և գունափոխում: Լոլիկների պահպանման լավագույն ձևը դրանք զամբյուղում կամ ապակե տարայում խոհանոցի սեղանի վրա պահելն է:

2. Սառնարանում ռեհանի պահպանման գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ այդ դեպքում ռեհանը կլանում է իր շրջակա մթերքների բույրը: Դրա փոխարեն փորձեք պահել այն սառնարանից դուրս, ջրով լցված բաժակի մեջ: Եթե ձեզ իսկապես անհրաժեշտ է ռեհանը ավելի երկար ժամանակով պահել, փորձեք համացանցից ռեհանի սառեցման մասին խորհուրդները:

3. Անհամաձայնություն կա կարտոֆիլի՝ սառը և ոչ այնքան սառը տեղում պահպանման վերաբերյալ: Սառը ջերմաստիճանը կարտոֆիլում եղած օսլան ավելի արագ է շաքարի վերածում, քան դուք կարծում եք: Փոխարենը փորձեք պահել այն թղթե տոպրակի մեջ` զով և մութ տեղում: Կարտոֆիլը թղթի և ոչ թե պոլիէթիլենային տոպրակների մեջ պահելը ավելի լավ է, քանի որ դրանք կարող են ավելի շատ օդ ստանալ թղթե տոպրակներից, որն էլ դանդաղեցնում է փչացման գործընթացը:

4. Նույնը կատարվում է նաև սխտորի դեպքում: Սառնարանի փոխարեն դուք պետք է այն զով և մութ տեղում պահեք: Սառը միջավայրում, սխտորը կծլի ու կբորբոսնի:

5. Եթե սոխը սառնարանում դնեք, նրանում եղած խոնավությունը կփափկեցնի սոխը և այն կսկսի բորբոսնել: Փոխարենը, պահեք դրանք չոր, զով և մութ տեղում: Սոխն ու լոլիկը, սակայն, պետք է միմյանցից առանձին պահել, քանի որ այդ դեպքում նրանք ավելի արագ են փչանում:

6.Եթե դուք հասած ավոկադո եք գնել և դեռ չեք ցանկանում օգտագործել այն, կարող եք պահել այն սառնարանում: Սակայն, եթե ցանկանում եք, որ ավոկադոն հասնի, մի պահեք այն սառնարանում: Սառը օդը խանգարում է հասունացմանը:

7.Շատերն են գտնում, որ բուսայուղը չպետք է սառնարանում պահել: Սառը ջերմաստիճանում այն խտանում և կարագի տեսք է ստանում: Փոխարենը պահեք այն մութ և զով վայրում:

8. Ամենամեծ սխալներից մեկը սառնարաում հաց պահելն է: Սառնարանը շատ արագ կխոնավեցնի ձեր հացը: Հաջորդ չորս օրվա ուտելու համար նախատասված հացը կտրատեք, իսկ մնացածը դրեք սառնարանում: Ուշադրություն դարձրեք, որ սառնարանում պահելու ժամանակ, հացը պահպանի իր խոնավությունը: Սառնարանից հանելուց հետո, մինչ օգտագործելը, թողեք, որ այն ամբողջությամբ հալվի:

9. Սուրճը նունպես կկորցնի իր համը, եթե այն սառնարանում պահեք: Ռեհանի նման, այն կկլանի շրջակա մթերքների հոտերը: Պարզապես պահեք այն մութ ու զով վայրում:

10.Կարիք չի լինի մեղրը պահել սառնարանում, եթե այն ամուր փակված լինի: Սա լավագույն միջոցն է: Եթե մեղրը պահեք սառնարանում այն կշքարապատվի:

11.Լիմոնը, նարինջն ու լայմը պետք է պահել սենյակային ջերմաստիճանում և խոհանոցային սեղանի վրա: Սառը օդը կգցի դրանց որակը: Վստահ եղեք, որ սառնարանից դուրս դրանք իրար շատ մոտ չեք պահել: Այդ դեպքում դրանք ավելի շուտ կփչանան:

12.Թթու դրված վարունգը` հատկապես քացախով, պահպանման լավագույն միջոցն է: Դրանք խրթխրթան կմնան, նույնիսկ եթե դրանք մառանում պահեք: Սակայն, եթե ցանկանում եք թթուն սառը լինի, դրեք այն սառնարանի դռան վրա:

13.Կարիք չկա ձեր գնած հիանալի բույսերը սառնարանում պահել: Սառնարանում պահելով դրանց համը ոչնչացնելու փոխարեն, պահեք դրանք խոհանոցի սեղանի վրա դրված ջրով լի տարայի մեջ: Այս կերպ ձեր խոհանոցը ավելի գեղեցիկ կդառնա, իսկ ձեր բույսերը կգնահատեն դա:

14. Համեմունքները նույնպես խորհուրդ չի տրվում պահել սառնարանում` հատկապես քացախային և ձեթային հիմք ունեցողները: Հիշեք, որ սերուցքով, մայոնեզով կամ յոգուրտով լցոնված աղցանները պետք է սառնարանում պահել:

15.Չզարմանաք, սակայն, նույնիսկ բացելուց հետո կետչուպը կարելի է մառանում պահել: Պատճառն այն է, որ կետչուպը մեծ քանակությամբ քացախ և պահպանման միջոցներ է պարունակում: Եվ եթե չեք հավատում մեզ, հիշեք, թե որտեղ են գտնվում կետչուպի տարաները արագ սննդի սպասարկման կետերում:

Աղբյուրը` 4allmindsandbodies.com
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4647 | 0 | 0
Facebook