Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ձերբակալվել է Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեի եղբայրը

Diana Movsisyan
Հեղինակ`
Diana Movsisyan
10:59, երեքշաբթի, 01 մարտի, 2016 թ.
Ձերբակալվել է Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեի եղբայրը

Կոլումբիական քաղաքի Մեդելլինի ոստիկանությունը, սպանության և դավադրության մեղադրանքով, ձերբակալել է նախկին նախագահ Ալվարո Ուրիբեի եղբորը:

1990-ական թվականներին Սանտիագո Ուրիբեն մեղադրվել է հայտնի Տասներկու Առաքյալներ կոչվող ռազմականացված խումբը ստեղծելու մեջ:

Դա կապված էր Անտիոքիա տարածաշրջանում ձախ թևի տասնյակ ապստամբների, թմրամոլների և հանցագործների անհետացման հետ:

Նա հերքում է չարաբաստիկ մահացածների խմբի հետ իր առնչությունը:

Դեպքի գլխավոր վկան նախկին ոստիկան, մայոր Խուան Կառլոս Մենեսեսն է, ով ասել է, որ մահացածների խմբի կողմից կատարված հանցագործությունները ծրագրված էին Uribe ընտանեկան ագարակում:

Համազգեստով կիսառազմականացված անդամները մարզումները սկսել են 1994 թ.-ին Յարումալ քաղաքի Լա Կառոլինա ագարակում, - հայտարարել է մայոր Մենեսեսը:


    

Անպատիժ խաղաղություն


    

Տեղական ոստիկանությունը վճարվել է տարածքում մահացածների խմբի գործունեության վրա աչք փակելու համար, - ավելացրել է նա:

Այդ ժամանակ Ալվարո Ուրիբեն դարձել է Անտիոքիա նահանգի կառավարիչը:

Նա երկու անգամ է նախագահել (2002-2010), և այժմ սենատոր է, ընդդիմադիր է նախագահ Խուան Մանուել Սանտոսին:

Պրն Մենեզեսը ասում է, որ նա նախկին նախագահին ռազմականացված խմբի հետ կապող ոչ մի ապացույց չունի:

2012 թ. նոյեմբերից Ալվարո Ուրիբեն շատ կտրուկ է եղել Պրն Սանտոսի և Ֆարքի միջև անցկացվող խաղաղ բանակցությունների իր քննադատության մեջ:

«Անպատիժ խաղաղությունը անկայուն է, դա վատ նախադեպ է, վատ օրինակ», - ասել է նա լրագրողներին հունվարին:

Երկու կողմերն էլ, ենթադրվում է, խաղաղ համաձայնագիր կստորագրեն այս ամսվա վերջին:

Նախկին նախագահի կողմնակիցները կառավարությանը մեղադրում են, ընդդիմությանը քաղաքական հալածանքների ենթարկելու մեջ:

«Նախկին նախագահ Ալվարո Ուրիբեի եղբոր խայտառակ կալանավորումը մթեցնում է մթնոլորտը, սահմանափակում քաղաքացիական ազատությունները և ընդդիմությանը առանց երաշխիքների թողնում», - ասել է սենատոր Պալոմա Վալենսիան:

Խոշոր եղջերավոր անասունների ագարակատեր Սանտիագո Ուրիբեն, քաղաքական կարիերա չի հետապնդում:

Աղբյուրը` bbc.com
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3537 | 0 | 0
Facebook