Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայ-հոլանդական «Bright Future» կամավորների խումբը հյուրընկալվել էր «Կենտրոն» հեռուստաընկերությանը

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
19:56, կիրակի, 28 փետրվարի, 2016 թ.
Հայ-հոլանդական «Bright Future» կամավորների խումբը հյուրընկալվել էր «Կենտրոն» հեռուստաընկերությանը
    
    
  • 27 фев, 2016 в 13: 49

     niderlandakan

    
    
    
     Փետրվարի 26-ին, նորաստեղծ հայ-հոլանդական «Bright Future» («Լուսավոր ապագա») բարեգործական խմբի հիմնադիր Մարիամ Կիրակոսյանը և կամավոր, խմբի հայաստանյան ներկայացուցիչ Դիանա Ավետիսյանը հյուրընկալվել էին «Կենտրոն» հեռուստաընկերության «Սկսենք նորից» առավոտյան ծրագրի տաղավար: Ջերմ զրույցի շրջանակներում քննարկվեց Երևանի «Ռոսիա Մոլ» -ի նորաբաց մանկական սրճարանում փետրվարի 20-ին տեղի ունեցած «Bright Future» հայ-հոլանդական կամավորական խմբի կողմից նախաձեռնված և «Գագիկ Ծառության» բարեգործական հիմնադրամի մեծ աջակցությամբ կայացած մանկական բարեգործական միջոցառումը՝ նվիրված Հայաստանում անապահով ընտանիքների բալիկներին։ «Սկսենք նորից» հեռուստանախագծի շրջանակներում՝ քննարկվեցին «Bright Future» -ի կողմից պլանավորվող բարեգործական ուսումնական հետագա նախագծերը, ինչպես նաև՝ «Գագիկ Ծառության» բարեգործական հիմնադրամի հետ հնարավոր հետագա շարունակական համագործակցությունը։ Ամփոփվեցին փետրվարի 20-ի միջոցառմանը հաջորդած դրական արձագանքները, երեխաների հեքիաթային տպավորությունները. նրանցից շատերն առաջի անգամ էին մանկական սրճարանում, իսկ խաղային նորաոճ ատրակցիոններ տեսել էին միայն հեռուստացույցով։
    
     «Սկսենք նորից» -ի հաղորդավարներ Սարգիսն և Մանոն անրադարձ կատարեցին «Bright Future» -ի ստեղծման գաղափարին, որն իր առաջին, սակայն հաստատուն քայլերն է այսօր անում Հայաստանում և Նիդերլանդներում:
    
     Հիշեցնենք, որ «Bright Future» բարեգործական կամավորական խումբը նորաստեղծ է, սակայն արդեն իսկ իրականացնում է բարեգործական նախագծեր, ծրագրեր, մշակվում հատուկ մոտիվացիոն և ուսումնական ծրագիր՝ առաջիկայում անապահով հայ մանուկների կրթության հարցին առանձնակի ուշադրություն դարձնելու նպատակով։
    
     Հ.Գ. Հաղորդման հղումը՝ (դիտեք 26: 50 րոպեից)
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2852 | 0 | 0
Facebook