Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Լեդի Գագայի առողջական վիճակը շատ ծանր է․ վիրահատություն է պետք

LADY GAGA ARMENIA
Մամուլի խոսնակ`
LADY GAGA ARMENIA
08:11, հինգշաբթի, 14 փետրվարի, 2013 թ.
Լեդի Գագայի առողջական վիճակը շատ ծանր է․ վիրահատություն է պետք
    

Լեդի Գագայի հայաստանյան առաջին ֆան-ակումբ - Gaga Armenia
     Լեդի Գագայի վիճակը ծանր է․ հետազոտությունները ցույց են տվել, որ նրա մոտ կոնքային հատվածի հոդի պատռվածք է, և պետք է շտապ վիրահատել, իսկ դրանից հետո Գագային վերականգնվելու ժամանակ պետք կգա։ Այս պատճառով Born This Way Ball համերգաշարի մնացած բոլոր համերգները չեղյալ են համարվել։ Փետրվարի 14-ից կսկսվի վաճառված տոմսերի գումարների վերադարձը։
    

Դեռևս երեքշաբթի՝ փետրվարի 12-ին, Գագան հայտարարել էր, որ ստիպված է հետաձգել երկու համերգ։ Ըստ իր խոսքերի՝ բավական երկար ժամանակ իր ոսկորները ցավում էին, սակայն նա թաքցնում էր դա իր անձնակազմից և երկրպագուներից՝ նրանց չվհատեցնելու համար։ Սակայն վերջին համերգից հետո վիճակը շատ էր վատացել և նա չէր կարողանում քայլել։ Փաստորեն, վիճակը շատ լուրջ է, և նա վիրահատական միջամտության կարիք ունի։ Նույն այդ օրը Գագան գնացել էր հանդիպելու իր երկրպագուներին, որ արդեն կանգնել էին համերգի հերթւմ։ Նա լաց էր լինում և ամենայն հավանականությամբ տեղյակ էր համերգաշարի չեղյալ հայտարարվելու մասին։

Մենք շուտափույթ առողջություն ենք մաղթում Գագային և աղոթում նրա համար։
    
     Հ․Գ․ Որոշ մարդիկ հիմա մեկնաբանություներում կսկսեն վատ բաներ գրել Գագայի մասին։ Մտածե՛ք՝ դա ձեզ դարձնու՞մ է արդյոք լավ մարդ կամ լավ քրիստոնյա։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6837 | 10 | 0
Facebook