Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տղամարդը վթարի ենթարկվելուց հետո եփել և կերել է իր սեփական մատը

Diana Movsisyan
Հեղինակ`
Diana Movsisyan
23:30, ուրբաթ, 26 փետրվարի, 2016 թ.
Տղամարդը վթարի ենթարկվելուց հետո եփել և կերել է իր սեփական մատը

Դեյվիդ Փլեյփենզը մոտոցիկլով վթարից հետո կորցրել է մատը և ձեռքի մի մասը, սակայն անդամահատված մատը պարզապես դեն նետելու փոխարեն, նա տարավ այն տուն, եփեց և կերավ, և նույնիսկ ոսկորները որպես հուշանվեր պահեց: Վիրաբույժները ասացին Փլեյփենզին, որ ստիպված են եղել անդամահատել մատներից մեկը, երբ այն մոտոցիկլով վթարից հետո սևացել է: Տղամարդը հարցրել է բժիշկներին, թե արդյոք կարող է այն իր հետ տուն տանել և նրանք առարկություններ չունեցան: Դեյվիդն ասել է, որ ինքը միշտ էլ հետաքրքրվել է մարդակերությամբ և թե ինչ համ ունի մարդկային մարմինը, սակայն այն փաստը, որ մարդու միս ուտելը ապօրինի է, նրա հետաքրքրասիրությունը երբեք չի բավարարվել: Միայն այժմ նա ուներ իր մատը ճպճպացնելու հնարավորություն և երբ վերջապես այն իր մոտ հայտնվեց, երբ ոչ ոք չէր կարողանա նրան դատարան քաշել իր միսը ուտելու համար, նա որոշել է ուտել այն և պահել ոսկորները որպես հուշանվեր: Բայց հետաքրքրությունը միակ պատճառը չէր, որ դրդեց Փլեյփենզին իրականացնել իր արտառոց պլանը: «Ես գիտեմ, որ դա խելագարություն է թվում, բայց դա միայն հետաքրքրություն չի եղել: Այդ մատը իմ մի մեծ մասն է, չափազանց մեծ մաս կորցնելու համար», - ասել է նա, - «Ես որոշեցի, որ եթե ուտեմ միսը և պահեմ ոսկորները, ապա չեմ կորցնի իմ մարմնի մասը»:

Ապաքինումից երկու օր հետո, Դեյվիդը գնաց խոհանոց և եփեց մատը: Համոզված լինելով, որ չի վնասել ոսկորները, նա որոշեց եփել մատը տապակելու կամ խորովելու փոխարեն, և չհամեմեց այն աղով կամ սոուսով, քանի որ նա ցանկանում էր համտեսել մսի իրական համը: Իր ընկերներին անսովոր ուտեստի մասին պատմելուց հետո, Դեյվը խոստովանեց, որ տարբեր ռեակցիաներ է ստացել: Մի զույգ ասել է, որ դա զզվելի է, իսկ մի բուսակեր ընկեր հավանության է արժանացրել փորձը, քանի որ նա իր սեփական թույլտվությունն ունե, մինչդեռ կենդանիները երբեք իրենց ուտելու համաձայնություն չեն տվել: Փլեյփենզը վստահեցրել է բոլորին, որ իր մատը ուտելով նրան սերիական մարդակեր չի դարձնում, Հաննիբալ Լեքթերի նման: Դա կյանքի մեկանգամյա փորձ է, որ նա երբեք չի նախատեսում կրկնել: Նա ոսկորները, որպես հուշանվեր, մի տուփի մեջ է պահում:

Դեյվը նույնիսկ իր պատրաստի մատի լուսանկարը ֆեյսբուքյան պրոֆիլում է տեղադրել, բայց ես չէի ուզում դա հրապարակելով ձեր ախորժակը փչացնել: Եթե դուք հետաքրքրասեր եք, կարող եք ինքներդ դա ստուգել:

Աղբյուրը` odditycentral.com/
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3384 | 1 | 0
Facebook