Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Էբոլան քայքայում է երկարատև առողջությունը

Diana Movsisyan
Հեղինակ`
Diana Movsisyan
10:48, ուրբաթ, 26 փետրվարի, 2016 թ.
Էբոլան քայքայում է երկարատև առողջությունը

Շատ մարդիկ, ովքեր վերապրել են Էբոլա վարակը, երկարատև առողջական խնդիրներ կունենան, ասում են ԱՄՆ Առողջապահության. ազգային ինստիտուտների բժիշկները:

Լիբերիայի փրկվածների շուրջ նրանց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեծ թվով թուլություն, հիշողության կորուստ և դեպրեսիվ ախտանիշներ են զարգացել Էբոլա բաժանմունքից վեց ամիս անց դուրս գրվելուց հետո:

Մյուս հիվանդները «ակտիվ մահացու» են կամ դեռ պատրանքներ ունեն:

Արևմտյան Աֆրիկայում ավելի քան 17.000 մարդ փրկվել է էբոլա վարակից:

Ապացույցը, որը ներկայացվում է Նյարդաբանության ակադեմիայի ամենամյա ժողովին, էբոլայից հետո երկարատև առողջական խնդիրների ավելի լայն ուսումնասիրության վաղ ակնարկ է:

82 փրկվածների վերաբերյալ նախնական վերլուծությունը ցույց է տվել, որ մեծ մասը ծանր նյարդաբանական խնդիրներ են ունեցել, այդ թվում ուղեղաթաղանթաբորբեր, պատրանքներ, կամ կոմայի մեջ ընկնել:

Վեց ամիս անց, նոր երկարատև խնդիրներ են զարգացել:

Մոտ երկու երրորդը մարմնի թուլություն են ունեցել, մինչ հիվանդների կեսի մոտ հայտնաբերվել են պարբերական գլխացավեր, դեպրեսիվ ախտանիշեր և հիշողության կորուստ:

Գնահատման պահին հվանդներից երկուսը ակտիվ մահացու են եղել:

Բժ. Լաուրեն Բոուենը, նյարդաբանական խանգարումների և կաթվածների ազգային ինստիտուտից, ասել է BBC-ին. «Բավական զարմանալի է, նրանք երիտասարդ հիվանդներ են, և մենք չէինք ակնկալում այդ տեսակի խնդիրների հանդիպել:

«Երբ մարդիկ հիշողության կորուստ ունեին, այն ազդում էր իրենց ամենօրյա կյանքի վրա, նրանք չէին կարողանում դպրոց կամ սովորական աշխատատեղեր վերադառնալ, ոմանք սարսափելի անքնության խնդիրներ ունեին:

«Էբոլան չի հեռացել այդ մարդկանցից»:

էբոլա վարակը ոչնչացնում է մարմինը: Ժամանակի հետ, երբ մարմինը բուժվի, ախտանշաններից որոշները կարող են բարելավել, մյուսները կարող են սոցիալական տրավմայի ենթարկվել, քանի որ փրկվածներից շատերը հալածվում են իրենց ընտանիքների և համայնքների կողմից:

Սակայն շատ ախտանիշներ, այդ թվում աչքի խնդիրները, վնաս են հասցնում ուղեղին, որը չի կարող բուժվել:


    
    

Սեքսուալ ակտիվություն


    

Մինչդեռ ռետրովիրուսների և օպորտունիստական վարակների կոնֆերանսի ժամանակ ավելի վաղ հրապարակված ցուցանիշը մտահոգություններ է առաջացրել սեռական միջոցով վիրուսի փոխանցման վերաբերյալ:

Բուժվելուց հետո տղամարդկանց 38%-ը իրենց սերմնահեղուկում Էբոլայի փորձարկումը դրական է անցել:

Իսկ ավելի ծայրահեղ դեպքում Էբոլան հայտնաբերվում էր 18 ամիս հետո:

Սակայն փրկվածներից շատերը ասել են, որ սեքսուալ ակտիվ են միայն 100 ից 4-ի դեպքում` պահպանակ օգտագործելով:

Լոնդոնի հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոցի պրոֆեսոր Ջիմմի Ուիթորթը ասել է. «Սա շատ կարևոր ուսումնասիրություն է:

«էբոլայի մասին դեռ շատ բան կա սովորելու, այդ թվում, թե ինչ խնդիրների են բախվել նրանք, ովքեր վարակված են եղել, բայց ողջ են մնացել:

«Արդյունքները ցույց են տալիս փրկվածների հոգեկան և նյարդային խնդիրների բարձր մակարդակ և կլինիկական նյարդաբանական արդյունքներից դրանք համարվում են շատ իրական խնդիրներ»:

Աղբյուրը` bbc.com
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3235 | 0 | 0
Facebook