Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կինը, 20 տարի շարունակ, իր մազերը հավաքելով դրանցից ժիլետ է գործել

Diana Movsisyan
Հեղինակ`
Diana Movsisyan
10:45, ուրբաթ, 26 փետրվարի, 2016 թ.
Կինը, 20 տարի շարունակ, իր մազերը հավաքելով դրանցից ժիլետ է գործել

Ռումինացի Օրտանսա Պասկարիուն հպարտանում է իր յուրօրինակ ժիլետով, որը գործել է սեփական մազերց: Օրտանսան իր թափված մազերը հավաքել է շուրջ 20 տարի և երբ հասկացել է, որ բավական է, որոշել է դրանցից յուրահատուկ հագուստ պատրաստել:

65-ամյա կինը բացահայտել է, որ ծննդավայրի` Ստաուչենի ավանդույթի համաձայն նա սկսել է հավաքել իր մազերը: Ըստ դրա, կանայք չպետք է երբեք դեն նետեն իրենց մազերը, եթե ցանկանում են պահպանել իրենց գեղեցկությունն ու հաջողությունը: «Ես 40 տարեկանից սկսել եմ հավաքել մազերս և 60 տարեկանում ինձ հաջողվել էր մեկ կիլոգրամ հավաքել և դա բավական էր ժիլետ գործելու համար:

Օրտանսան բացատրեց, որ նա միայն հավաքել է գետնին ընկած մազերը: Նա միշտ երկար մազեր է ունեցել, և իր ամբողջ հավաքածը գեղեցիկ ու երկար էին` գործելու համար կատարյալ:

Տարօրինակ, բայց միևնույն ժամանակ հաճելի էր գործել ինչ որ բան սեփական մազերից», - ասում է Օրտանսան: Սակայն նա այլևս չի կրում այդ ժիլետը: 5 տարի պահելուց հետո, Օրտանսան ժիլետը նվիրաբերել է տեղական ազգագրական թանգարանին, որտեղ այն այժմ ցուցադրվում է:

Օրտանսայի ամուսինը` Վասիլեն հպարտանում է կնոջ վարպետությամբ: «Ես դիպչել եմ դրան և դա կարծես փափուկ բուրդ լիներ: Ես հպարտանում եմ կնոջովս: Դա իրոք շատ բարդ աշխատանք էր: Իսկ ժիլետը բավական գեղեցիկ է», -ասել է Վասիլեն:


    
Աղբյուրը` odditycentral.com
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3988 | 0 | 0
Facebook