Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԽԱՂԵՐԻ ՄԵՋ

10:15, չորեքշաբթի, 24 փետրվարի, 2016 թ.
ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԽԱՂԵՐԻ ՄԵՋ

Արդեն մի քանի տարի է, ինչ Զոլաքար գյուղի №1 միջնակարգ դպրոցում ավանդույթ է դարձել Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան և գիրք նվիրելու օրվան նվիրված տոնի նշումը։ Այս տարի այդ օրը ՝ փետրվարի 19-ը, նշվեց յուրահատուկ ձևով։ Դպրոցի գրա-դարանավարուհի Ա. Մազուլյանը նախապես 7-րդ և 8-րդ դասարանների աշակերտներին հանձ-նարարել էր համացանցի և գրքերի միջոցով ուսումնասիրել Թումանյանի կենսագրությունը, ստեղ- ծագործական կյանքն ու հասարակական գործունեությունը։ Ինչպես նաև՝ անգիր սովորել հատ-վածներ նրա ստեղծագործություններից ու նրա խոսքերով գրված երգերից։

Ըստ կարգի՝ յուրաքանչյուր թիմին առաջադրվում էր մեկական հարց, և պատասխանը գնահատ-վում էր մեկ միավոր։

Աշակերտները բավականին աշխատել էին, և մրցույթն իսկապես ստացվեց։ Անհրաժեշտության դեպքում՝ երգեր ու բանաստեղծություններ ներկայացրին նաև «հուշող» խմբի աշակերտները, ովքեր պատրաստվել էին առանձին։

Միավորների քիչ տարբերությամբ հաղթեցին 8-րդ դասարանցիները։ Իհարկե՛, ինչպես նշեց փոխ-տընօրեն Մ. Տոնեյանը, հաղթող-պարտվող տարբերակում չկար, հաղթեցին գիտելիքն ու թուման-յանական անմահ ոգին։

Երկու խմբերն էլ ստացան նվերներ՝ գեղեցիկ ու բովանդակալից պաստառների տեսքով, 8-րդ դասարանը՝ նաև Թումանյանի հեքիաթների ընտրանին․ դրանով իսկ իրագործվեց օրվա երկրորդ խորհուրդը՝ գիրք նվիրելու գաղափարը։

Միջոցառումն ուներ նպատակ․երեխաների համար առավել հոգեհարազատ դարձնել մեր ժողո- վըրդի նվիրյալ զավակներից մեկին՝ Մեծն Թումանյանին, մղել նրանց ընթերցանության, սովորեց-նել սիրել գիրքը, կարևորել նրա նշանակությունը և չզլանալ գրքերի տեսքով միմյանց ևս նվերներ անել։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5861 | 0 | 0
Facebook