Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բարաք Օբաման նոր պատժամիջոցներ է կիրառում Հյուսիսային Կորեայի հանդեպ

Diana Movsisyan
Հեղինակ`
Diana Movsisyan
11:10, ուրբաթ, 19 փետրվարի, 2016 թ.
Բարաք Օբաման նոր պատժամիջոցներ է կիրառում Հյուսիսային Կորեայի հանդեպ

Նախագահ Բարաք Օբաման, հեռահար հրթիռը գործարկելուց շաբաթներ անց, նոր ընդլայնված պատժամիջոցներ է ստորագրել Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի մասին:

Երկիրը հրաժարվել է դադարեցնել իր միջուկային ծրագիրը և անցյալ շաբաթ Կոնգրեսը հեշտությամբ ընդունել է այդ օրինագիծը:

Պատժամիջոցները կիրառվում են Հյուսիսային Կորեայից փոքրացված միջուկային մարտագլխիկի զարգացման համար անհրաժեշտ գումարը կորզելու փորձեր կատարելու նպատակով:

ԱՄՆ-ը և Չինաստանը բանակցություններ են վարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նոր պատժամիջոցների շուրջ:

Չինաստանը հայտարարել է, որ որոշ միջոցառումներ կարող են վնասել Հյուսիսային Կորեայի տնտեսությունը:

Օրինագիծը նաև հատկացնում է $50 (£ 35) ` մարդասիրական ծրագրերին և Հյուսիսային Կորեայում ռադիո հաղորդումներին աջակցելու համար:

Հյուսիսային Կորեան վերջերս հեռահար հրթիռ է արձակել, որը, ըստ քննադատների, արգելված հրթիռային տեխնոլոգիաների փորձարկում էր:

Պետական հեռուստատեսությունը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան «հաջողությամբ տեղադրել է արբանյակը ուղեծրում»:

Այդ մեկնարկի հաջորդ առավոտ Օբաման ասել է. «Սա իշխանատիրական վարչակարգ է: Այն սադրող է: Այն բազմիցս խախտել է ՄԱԿ-ի բանաձևերը, փորձարկել և արտադրել միջուկային զենք, և այժմ նրանք փորձում են կատարելագործել իրենց հրթիռի մեկնարկային համակարգը»:

Հարավային Կորեան ասել է, որ պետք է ԱՄՆ-ի հետ քննարկում սկսվի հռթիռի արգելված համակարգի տեղակայման մասին:

Վերլուծաբանները նշում են, որ Կիմ Չեն Ինը փորձում է հզոր երևալ` նախքան մայիսին կայանալիք իր կարևոր Յոթերորդ կուսակցության համագումարը:

Աղբյուրը` bbc.com
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2550 | 0 | 0
Facebook