Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պայթյուն Անկարայում: Առնվազն 28 մարդ է զոհվել Թուրքիայի մայրաքաղաքի պայթյունից

Diana Movsisyan
Հեղինակ`
Diana Movsisyan
12:58, հինգշաբթի, 18 փետրվարի, 2016 թ.
Պայթյուն Անկարայում: Առնվազն 28 մարդ է զոհվել Թուրքիայի մայրաքաղաքի պայթյունից

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած մեծ պայթյունից առնվազն 28 մարդ է զոհվել և 61-ը վիրավորվել, ասել են Թուրքիայի պաշտոնյաները:
     Ըստ Անկարայի մարզպետարանի պայթուցիկներով լի մի մեքենա պայթել է, երբ ռազմական ավտոբուսներ են անցնելիս եղել:
     Այս պայթյունը տեղի է ունեցել Խորհրդարանի և Թուրքիայի ռազմական շտաբի մոտ:
     Փոխվարչապետ Բեքիր Բոադագը դա կոչել է այն «ահաբեկչական գործողություն»:
     Մեծ քանակությամբ ծուխ էր երևում այդ տարածքից, իսկ վկաներն ասում էին, որ պայթյունը լսվել է ամբողջ քաղաքում:
     Զոհերից մի քանիսը խաղաղ բնակիչներ էին:
     Առայժմ ոչ մի խմբավորման հարձակման համար պատասխանատվության պահանջ չի ներկայացվել:
     Բռնություն Թուրքիայում: Ինչքան վտանգավոր է տիրող անկայունությունը

Դեպքի վայր ուղարկվել են շտապ օգնության և հրշեջ մեքենաներ:

Պայթյունից հետո անվտանգության ուժերը վերահսկվող պայթյուն են իրականացրել կասկածելի փաթեթի շուրջ:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Թուրքիան ավելի քան երբևէ վճռական է տրամադրված օգտագործել «իր իրավունքի ինքնապաշտպանությունը»:

Հարձակումից մի քանի ժամ հետո արված հայտարարության մեջ նա ասել է. «Մեր վճռականությունը արձագանքել մեր սահմանների ներսից և դրսից տեղի ունեցող հարձակումների նման գործողոթյուններից գնալով ավելի է ուժեղանում»:

Reuters-ը հաղորդում է, որ պրն. Էրդողանը չեղյալ է հայտարարել հինգշաբթի օրվա դեպի Ադրբեջան ծրագրված ուղևորությունը:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութողլուն չեղյալ է հայտարարել հինգշաբթի օրվա Բրյուսել այցը, որտեղ նա պետք է հաճախեր Եվրոպայում փախստականների ճգնաժամի մասին հանդիպումներին:

ԱՄՆ-ը դատապարտել է հարձակումը: Պետդեպարտամենտից Մարկ Թոները ցավակցել է զոհվածների ընտանիքներին, ավելացնելով. «Մենք վերահաստատում ենք մեր ամուր գործընկերային հարաբերությունները մեր` ՆԱՏՕ-յի դաշնակից Թուրքիայի հետ՝ պայքարելով ընդհանուր ահաբեկչության սպառնալիքի հարձակումների դեմ»:

Թուրքիան վերջերս մի շարք հարձակումների է ենթարկվել, և աճող մտահոգություններ կան, որ երկիրը կարող է մեկ այլ մեծ հարձակման թիրախ դառնալ:

Չորեքշաբթի, Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում պայթյունից վնասվել է թուրքական մշակութային կենտրոնի շենքը, տեղական պաշտոնյաները հայտարարել են. «Ոչ-ոք չի տուժել»:

Պարզ չէր, թե արդյոք այդ միջադեպը կապված էր Անկարայում տեղի ունեցած պայթյունի հետ:

«Բավական է: Մի սպանեք այլևս: Այս երկրի ժողովրդին այլևս մի տխրեցրեք ...»:

Պարզապես մի թվիթ Թուրքիայի վատ տրամադրությունը ամփոփելու համար:

Հարյուրավոր մարդիկ, դատապարտելով հարձակումը, իրենց ցավակցություններն են հայտնել զոհերի հարազատներին՝ սոցիալական լրատվամիջոցներում դեպքի վայրից նկարներ և տեսանյութեր հրպարակելով:

Հարձակման թիրախում էր զինվորական անձնակազմ տեղափոխող մերձքաղաքային ավտոբուսը և մոտակայքում կային նաև մի շարք այլ ռազմական մեքենաներ, որոնք բոլորը լուսացույցի տակ կանգնած սպասում էին: Կորուստների մեծ մասը ենթադրվում է զինվորներ էին:

Թուրքական բանակը խստորեն դատապարտել է հարձակումը և կոչել դա «նենգ ահաբեկչական գործողություն»: Կառավարությունը և ընդդիմադիր կուսակցությունները նույնպես խստորեն դատապարտել են միջադեպը:

Հոկտեմբերին, ավելի քան 100 մարդ է զոհվել համաժամանակյա պայթյուններից՝ թիրախ դարձնելով Անկարայի խաղաղ ռազմերթը: Հետագայում այդ հարձակումը բևեռվել է հասարակության վրա:

Արդյոք Թուրքիան կմիավորվի այս անգամվա վշտից հետո դեռ պարզ չէ:

Անհայտ է, թե ով էր Անկարայի պայթյունի ետևում կանգնած. անվտանգության աղբյուրները մեղադրում են և այսպես կոչված իսլամական պետությանը (ԻՊ), և արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայիններին (ՔԱԿ), հաղորդում է Reuters-ը:

Կառավարության խոսնակն ասել է, որ հարձակումը լավ պլանավորված էր:

Աղբյուրը` bbc.com
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2802 | 0 | 0
Facebook