Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Թոշակի անցած բժիշկը վաճառում է իր ունեցվածքը թափառող կատուներին և շներին հոգ տանելու համար

Diana Movsisyan
Հեղինակ`
Diana Movsisyan
23:45, չորեքշաբթի, 17 փետրվարի, 2016 թ.
Թոշակի անցած բժիշկը վաճառում է իր ունեցվածքը թափառող կատուներին և շներին հոգ տանելու համար

Վենգ Խիաոփքինգը, ով նախկինում անվանի բժիշկ էր Չինաստանում, իր թոշակը ծախսում է թափառող կենդանիներին հոգ տանելու համար: Այն, ինչ անհավատալի արարք է մարդկանց մեծամասնության համար, Վենգը վաճառել է իր երկու սեփականությունները 1.8 միլիոն յուանով (գրեթե $300.000) , հետո անմիջապես թոշակի է անցել և որոշել այդ ամբողջ գումարը օգտագործել իր նոր առաքելության ֆինանսավորման համար:

Ձեռքի գումարով Խիաոփքինգը տեղափոխվել է Հաժոու քաղաքի մոտ Տաիքինգփիաո լեռնային գյուղ, որպեսզի անցանկալի շների և կատուների համար մի սրբավայր կառուցի:

Վերջին ութ տարիների ընթացքում, նա որդեգրել և հոգ է տարել հարյուրավոր կենդանիների: Նա նաև երկու օգնական է վարձել` օգտագործելով իր թոշակը` 7000 յուանը, մեկ ամիս նրանց վճարելու համար:

«Այս փոքրիկ կենդանիներին 18 դույլ բրինձ է պետք մեկ ճաշի համար, և նրանք մինչև 50 կգ բրինձ են ուտում ամեն օր», - ասել է 62-ամյա կինը Փիփլզ Դեիլի Օնլայնին:

«Ամեն ամիս ես պետք է ավելի քան 7000 յուան ծախսեմ նրանց սննդի համար: Կամավորների և բարեսիրտ անձանց շնորհիվ, ես կարողողանում եմ դիմանալ մինչև հիմա»:

Բայց Վենգ Խիաոփքինգի ինքնաֆինանսավորվող կենդանիների օգնությունը ոչ միայն թափառող կենդանիներին կերակրելու մեջ է: Այդ վայրը մի դրախտ է, որտեղ շներն ու կատուներն այլևս չեն տառապում հիվանդություններից, բռնությունից և սպանդից:

Այժմ Խիաոփքինգի հիմնական մտահոգությունն այն է, որ գտնի ինչ որ մեկին, ով կստանձնի ապաստարանի պարտականությունները, երբ նա ծերանա: Նա տնօրինում է մի վարձակալված հող, որտեղ 30 տարուց պետք է սրբավայր կառուցվի, այսպիսով նա մտահոգված է նաև, թե ինչ կլինի, երբ ժամանակը լրանա:

«Ես տարիներ շարունակ պայքարել եմ այս թափառող կենդանիներին հոգ տանելու համար», - ասել է նա: «Ես իսկապես հույս ունեմ, որ մի իրավասու և լավ մարդ կժառանգի այս բազան ինձանից, երբ ես մի օր ծերանամ»:

Վենգ Խիաոփքինգը չինական կենդանիների բարեկեցության այն սակավաթիվ նվիրյալներից մեկն է, ում մենք անդրադարձել ենք վերջին տարիներին: 29-ամյա Վանգ Յանը ժամանակին միլիոնատեր էր, սակայն իր ողջ ունեցվածքը ծախսել է թափառական շներին հոգ տանելու համար, Յանգ Խիաոյուն, ով թոշակի անցած դպրոցի ուսուցիչ է, ողջ Չինաստանով հազարավոր կիլոմետրեր է ճանապարհորդում թափառողներին սպանդից փրկելու համար, իսկ տատիկ Բայը վերջին 17 տարիները և իր ողջ կյանքի խնայողությունները ծախսել է կատուներին և շներին խնամելու վրա: Եվ եկեք չմոռանանք Հա Վեյնին, մի բարեսիրտ կնոջ, ով հրաժարվել է իր աշխատանքից, վաճառել տունը, մեքենան և զարդերը ավելի քան 1500 շների և 200 կատուների հոգ տանելու համար: Բոլոր այս մարդիկ հերոսները են իմ գրքում:

Աղբյուրը` odditycentral.com
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2828 | 0 | 0
Facebook