Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հետազոտողներն ասում են, որ բացահայտել են ոչ-ալերգիկ գետնանուշ

Diana Movsisyan
Հեղինակ`
Diana Movsisyan
23:40, չորեքշաբթի, 17 փետրվարի, 2016 թ.
Հետազոտողներն ասում են, որ բացահայտել են ոչ-ալերգիկ գետնանուշ

Գիտնականները ստեղծել են ոչ-ալերգիկ գետնանուշ` լուծելով մահացու ալերգիայի հավանական խնդիրը, որը տանջում է 2.8 միլիոն ամերիկացու: Ձեռքբերումը խոստումնալից է նաև ցորենի և ընկույզի այլ տեսակների հանդեպ ալերգիաների հաղթահարման համար:

Անորոշ է, թե երբ արտադրանքը հասանելի կլինի:

ԱՄՆ Գյուղդեպարտամենտը բլոգում ասել է, որ Հյուսիսային Կառոլինյի A&T գյուզատնտեսական դպրոցի գիտնականները հեռացրել են գետնանուշում եղած ալերգիաները` օգտագործելով ֆերմենտներ, ալերգիային նպաստող սպիտակուցների քանակը իջեցնելու համար:

Պատիճավոր, կլպված գետնանուշերը ընկղմված են սննդային ֆերմենտների մեջ, որոնք 90-100 %-ով իջեցնում են 2 հիմնական ալերգենները: Մշակված գետնանուշերը կաելի է ուտել կամ աղալ` ստանալով ալյուր, նաև այլ արտադրանքներ պատրաստելու համար: Գործընթացը չի ազդում չափի կամ պիտանելիության ժամկետի վրա, ոչ էլ գետնանուշի նեխման կամ գունափոխման պատճառ է հանդիսանում:

Մշակումը նույնը չէ, ինչ գենետիկ փոխակերպումը, որը ներառում է մարդու կողմից օրգանիզմում ձեռքով նոր ԴՆԹ-ի ավելացումը:

ԱՄՆ-ի Գյուղդեպարտամենտը հաղորդում է, որ Հյուսիսային ԿառոլինայիChapel Hillբժշկական քոլեջի հետազոտողների արդյունքները հաստատում են մարդու մաշկի վրա արված փորձարկումներով:

«Գետնանուշը բավականին շատ է օգտագործվում սննդամթերքի մեջ և ալերգիկների համար դժվար է խուսափել պատահական ազդեցությունից», -ասում է Ջիանբաե Յուն` Հյուսիսային Կառոլինայի A&T դպրոցի սննդի ոլորտի գիտաշխատողը:

Ծայրահեղ իրավիճակներում գետնանուշի ալերգիան կարող է առաջացնել շնչառության դժվարեցում, ցածր արյան ճնշում, մաշկի ցան, բշտիկներ և նույնիսկ մահ: Ծնողները ծայրահեղ քայլերի են գնում երեխաներին` գետնանուշի հետ որևէ շփումից հեռու պահելու համար: Օրինակ նրանց չի թույլատրվում գնալ տարածքներ, որտեղ երեխաները գնդակ են խաղում: Որոշ դպրոցներ արգելել են գետնանուշից պատրաստված սնունդը` անզգույշ ազդեցությունից խուսափելու համար:

ԱՄՆ Գյուղդեպարտամենտը հաղորդում է, որ Հյուսիսային Կառոլինայի A&T դպրոցը բացառիկ արտոնագրման պայանագիր է ստորագրել Տորոնտոյում գործող Xemerge ընկերության հետ և փորձում է «մոտ ապագայում» խանութներում հիպոալերգիկ գետնանուշի արտադրանք ստանալ:

«Սննդի և սննդամթերքի ոլորտում սա մեր տեսած լավագույն տեխնոլոգիաներից մեկն է», -համալսարանի ինտերնետային կայքին ասել է Xemerge ընկերության գովազդի գծով աշխատակից Ջոնի Ռոդրիգեսը: Այն ստուգում է ամեն ինչ. Գենետիկորեն անփոփոխ օրգանիզմը և արտոնագրված կլինիկական տվյալները ֆիզիկական հատկանիշնիերով չեն տարբերվում մյուսներից»:

Լավ նորություն սնձանի հանդեպ զգայնություն ունեցողների համար: Գործընթացը կարող է օգտագործվել նաև հացազգիների համար: Յուն արդեն գտել է փոփոխված ընթացակարգը զգալիորեն նվազեցնող գլիանդինը` ցորենի ալյուրից ալերգիա առաջացնող սպիտակուցը:

Հետազոտությունը իրականացրել է ԱՄՆ Գյուղդեպարտամենտի Պարենի և Մթերքի ազգային ինստիտուտը:

Աղբյուրը` washingtonpost.com
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8896 | 0 | 0
Facebook