Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ռուս-Ուկրաինական ճանապարհի շրջափակումները հարվածել է առևտրին

Diana Movsisyan
Հեղինակ`
Diana Movsisyan
20:35, երեքշաբթի, 16 փետրվարի, 2016 թ.
Ռուս-Ուկրաինական ճանապարհի շրջափակումները հարվածել է առևտրին

Հարյուրավոր ապրանքների բեռնատարներ մնացել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի ճանապարհներին ակն ընդ ական տնտեսական շրջափակման պատճառով:

Երկուշաբթի օրը Ուկրաինայի կառավարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի բեռնատարներին այլևս թույլ չի տրվի Ուկրաինայի միջով փոխադրումներ կատարել:

Այդ քայլն եղել է այն բանից հետո, երբ Ռուսաստանը հայտարարել է, որ դադարեցրել է 152 ուկրաինական բեռնատարի երթուղի դեպի Ղազախստան: Ռուսաստանը մեղադրել է ուկրաինացի ազգայնականներին ռուսական բեռնատարների Բելառուս հասնելու խոչընդոտման մեջ:

Ուկրաինայի արևելքում ռուսամետ ապստամբները արդեն անկախություն են հռչակել Կիևից:

Կիևի կառավարությունը, ԵՄ-ից և ԱՄՆ-ից աջակցություն ստանալով, շարունակում է լարված մնալ Ռուսաստանի հետ` մեղադրելով Մոսկվային ապստամբներին ծանր զենքեր ու կանոնավոր զորքեր մատակարելու մեջ:

Մոսկվան ընդունում է միայն, որ ռուսական «կամավորները» օգնում են ապստամբներին: Կարճատև հրադադարներ են տեղի ունենում Դոնեցկի և Լուգանսկի առանձին շրջաններում: Կիևն այլևս չի վերահսկում Ռուսաստանի հետ սահմանի հեռաձիգ հատվածը:

Հունվարի 1-ին ԵՄ-ի և Ուկրաինայի միջև առևտրական գործընկերության հեռու գնացող գործարք է ուժի մեջ մտել:

Այդ գործարքը զայրացրել է Ռուսաստանին, որը բացառել է Ուկրաինային որոշ նախկին խորհրդային հարևանների հետ գործող արտոնյալ առևտրային անդամակցությունից: Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ուկրաինայում բեռնատար շրջափակումը «անհանդուրժելի» է, և նա զգուշացրել է, որ Ռուսաստանը կարող է հետագա սահմանափակումներ կիրառել Ուկրաինայի տրանսպորտի վերաբերյալ, եթե Կիևին չհաջողվի «վերականգնել կարգը»:

Ավելի քան 500 ետ վերադարձող ռուսական բեռնատարներ խրվել են Ուկրաինայի հետ սահմանների ԵՄ երկրների մեջ, և ավելի քան 100-ը Ուկրաինայի ճանապարհների ներսում, ասում է Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը:


    
    
    
    

Ավելի ընդարձակ պառակտում


    

Ռուսական և ուկրաինական կառավարությունները մեղադրել են միմյանց միջազգային առևտրի կանոնները կոպտորեն խախտելու:

Արևմտյան պատժամիջոցներն արդեն թիրախ են պահում Ռուսաստանի էներգետիկան, պաշտպանության և բանկային բաժնեմասերը, ինչպես նաև նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սերտ կապի մեջ գտնվող հզոր անհատների:

Անցյալ տարվա սեպտեմբերին Ուկրաինացի ազգայնականները և Ղրիմի թաթարները սահմանային շրջափակում էին սկսել դեպի Ղրիմ բեռնատարներով ապրանքների մատակարարմանը խանգարելու համար: Ուկրաինական թերակղզին միացվեց Ռուսաստանին 2014-ին, մի քայլ, որը դատապարտվել միջազգայնորեն:

Ռուսաստանը նաև առևտրային վեճի մեջ է Լեհաստանի հետ, քանի որ իրենց սահմանով անցնող բեռնափոխադրումների համաձայնագրի ժամկետը լրացել է փետրվարի 1-ին:

Կիրակի օրը ավելի քան 440 ռուսական և բելառուսական բեռնատարներ մնացել են Լիտվայի սահմանային անցումների վրա, հաղորդել է Ռուսաստանի ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Բեռնատարները ստիպված են ուղղությունը փոխել Լիտվա այն բանից հետո, երբ Լեհաստանը հրաժարվել է թույլ տալ նրանց ներս մտնել:

Աղբյուրը` bbc.com
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2501 | 0 | 0
Facebook