Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տունը, որտեղ ապրում է ԱԱԾ նորանշանակ տնօրենը

Xachik Simonyan
Հեղինակ`
Xachik Simonyan
11:53, երեքշաբթի, 16 փետրվարի, 2016 թ.
Տունը, որտեղ ապրում է ԱԱԾ նորանշանակ տնօրենը

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նորանշանակ տնօրեն Գեորգի Կուտոյանը, որը, ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի, չունի ո՛չ բնակարան, եւ ո՛չ էլ ավտոմեքենա, պարզվում է՝ ապրում է պապենական տանը՝ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում՝ անվերջ խշշացող Գետառի ափին, գրում է Armtimes.com-ը:

Դա բնակարան է երկհարկանի մի շենքում: Մեզ հետ զրուցած հարեւանների մի մասն ասում էր, որ Կուտոյաններին է պատկանում ընդամենը մեկ մուտք ունեցող այդ շենքի ամբողջ առաջին հարկը, մյուսները նշում էին, որ հարկի միայն կեսն է նրանցը: Շենքին կից նաեւ երկհարկանի մի կառույց կա, որն, ըստ տարածքում ապրող մարդկանց, նույնպես Կուտոյաններին է պատկանում, որտեղ, սակայն, ապրելու հարմարություններ չկան, եւ ընտանիքն այստեղ միայն ամառներն է որոշակի ժամանակ անցկացնում:

ԱԱԾ նորանշանակ տնօրենն այստեղ է ծնվել ու մեծացել: Ապրում է պապի, ծնողների եւ իր նորաստեղծ ընտանիքի հետ:
     Դպրոցական տարիքում, ըստ հարեւանությամբ ապրող մարդկանց, Գեորգիին բակում հազվադեպ էին տեսնում, որովհետեւ նա շարունակ զբաղված էր սովորելով կամ էլ գնում էր սպորտի պարապմունքների:

«Ամբողջ օրը սովորել է, որպես երեխա ակտիվ չի եղել, չի եկել, չի շփվել», - ասաց հարեւաններից մեկը: Հետագայում նույնպես նրան մոտիկից ճանաչելու առիթ չեն ունեցել, որովհետեւ մեկնել է արտերկիր՝ սովորելու: Այժմ էլ առավոտյան տեսնում են աշխատանքի գնալիս, երեկոյան՝ վերադառնալիս: Իհարկե, հարեւաններին այդ ընթացքում բարեւում է, նրանց որպիսությունը հարցնում: «Պադավատով է աշխատանքի գնում: Սկզբում «31» էր գալիս, հիմա արդեն՝ մի երկու ամիս կլինի, «Հունդայի» մեքենա է», - ասաց մեր զրուցակիցներից մեկը: Մեկ ուրիշն էլ տեղեկացրեց, որ բակի մի հատվածն ասֆալտապատվել է երիտասարդ Կուտոյանի շնորհիվ: «Երեւի նաեւ իր գրպանի հաշվին», - ենթադրեց նա:
     Մանրամասները՝ կայքում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4040 | 0 | 0
Facebook