Մոնտերեյի մոտ գտնվող Մեքսիկայի բանտի ապստամբությունից 49 մարդ է զոհվել
Մոնտերեյին մոտ գտնվող հյուսիսային Մեքսիկայի բանտի հակառակորդ խմբերի միջև կռվի պատճառով 49 բանտարկյալ է մահացել: Նուէվո Լեոն պետության կառավարիչ Ջեմի Ռոդրիգեսն ասել է, որ 12 մարդ է վիրավորվել Տոպո Չիկո բանտում բանտարկյալների` «սուր զենքերով, ուժեղ հարվածներով և փայտերով» կռվից հետո: Նաև պահեստային սենյակում հրդեհ էր բռնկվել: Պաշտոնյաները ասում են, որ իրավիճակը վերահսկվում է, և ոչ մի կալանավոր չի փախել: Բանտի բակում հարազատների մի հոծ բազմություն փակել էր ճանապարհները` պահանջելով տեղեկություն հաղորդել: Ոմանք փայտեր եւ քարեր էին նետում և փորձում էին բացել բանտի դարպասը, քանի որ ոստիկանությունը փակել էր նրանց ճանապարհը: «Նրանք մեզ ոչինչ չեն ասել», - ասել է բանտարկյալներից մեկի մայրը, ով իր անունը միայն որպես Էռնեստինա է ասել: «Նրանք ասացին, որ քանի դեռ հրաման կա, մեզ թույլ չեն տա ներս մտնել: Ամեն ինչ խառնաշփոթի մեջ է, և ոչ ոք մեզ ոչինչ չի ասում»: Միջադեպը տեղի է ունեցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի բանտ այցից ընդամենը օրեր առաջ, հյուսիսային քաղաք Սյուդադ Ջուարեզ, որը հայտնի է բռնությունների և թմրանյութերի միջև կարտելներով: Ավելի վաղ պրն Ռոդրիգեսը տվել է զոհված բանտարկյալների թիվը 52, մինչ կվերանայի ցուցանիշը: Պատճառը պարզ չէր, սակայն մի քանի բանտարկյալներ բանտում գրանցված են ավելին, քան մեկ անգամ, տարբեր անուններով: 49 բանտարկյալներից քառասունը արդեն հայտնաբերվել են: Պրն Ռոդրիգեսը ասել է, որ կռիվը սկսվել է կեսգիշերին և տևել 30-ից 40 րոպե, որի ընթացքում բանտարկյալների երկու խմբեր հրկիզել են պահեստային տարածքը: Նա նշել է, որ խմբերից մեկը գլխավորում էր հայտնի Զետաս թմրակարտել Խուան Պեդրո Սալդիվարը Ֆարիասը, որը նաև հայտնի է որպես Z-27: Պրն Ռոդրիգեսը ասել է, որ մյուս խումբը գլխավորում էր Խորխե Իվան Հերնանդես Կանտուն, որին մեքսիկական մամուլը նույնականացրել է որպես մրցակից Գալֆ կարտելի անդամ: Խմբերի ղեկավարները ավելի վաղ բացահայտված 40 մարմինների թվում չեն: Պրն Ռոդրիգեսն ասել է, բոլոր մահացածները տղամարդիկ էին և որ հինգ վիրավորները ծանր վիճակում են: «Մենք ողբերգություն ենք ապրում, որը բխել է քրեակատարողական հիմնարկներում բարդ իրավիճակում ապրելուց», -ասել է Պրն Ռոդրիգեսը մամլո ասուլիսի ժամանակ: Ավելի ուշ խոսելով նա ասել է, որ անվտանգությունը մյուս բանտերում ուժեղացվել է և որոշ դատապարտյալներ տեղափոխվել են դուրս Տոպո Չիկո: Նա ասել է, որ թեեւ ցուցարարները զինված չէին, մի բանտարկյալ արդեն զոհված էր հայտնաբերվել պահակի կողմից, ով պաշտպանում էր մի խումբ կին բանտարկյալների: 2014 թ մարդու իրավունքների ազգային հանձնաժողովի զեկույցում ասվում է, որ Տոպո Չիկո բանտ են տեղափոխվել մոտ 4, 600 բանտարկյալ, սակայն միայն 3, 635 է նախատեսված պահել: Տոպո Չիկո բանտ Մեծապես լիքն է միջանցքներում քնած բանտարկյալներով Խցերը չունեն ոչ ջուր, ոչ լուսավորություն, ոչ էլ օդափոխություն, ըստ ՄԱԿ-ի խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողի Կին կալանավորները բողոքում են արական սեռի բանտարկյալների հարկադրաբար սեռական ստրկության դեմ Թմրանյութերով զբաղվող Լոս Զետաս և Գալֆ մրցակից խմերի կարտելները կռվում են իրար դեմ 2011 թ. Տոպո Չիկոյի անվտանգության ծառայության պետին առևանգել, սպանել է և մարմինը մասնատել են Նախորդ փախուստի փորձերը ներգրավվել են թունելների փորում և նույնիսկ բանտի պատերից դուրս նռնակի հարձակում Ավելի վաղ, պետական հասարակական անվտանգության խոսնակ Անտոնիո Արգուելլոն հայտնել է AFP լրատվական գործակալությանը, որ իշխանությունները շատ արագ անվտանգության գոտի են ստեղծել, որպեսզի համոզված լինեն, որ ոչ մի բանտարկյալ չի փախչի: Վկաները հաղորդում են, որ բղավոցներ և պայթյուններ են լսել, երբ սկսվել է ապստամբությունը: Այնուհետև բանտի կողմից եկող կրակ և ծուխ են տեսել: Խմբային բռնությունները և անկարգությունները ընդհանուր են Մեքսիկայի լիքը և այլասերված բանտային համակարգում: 2013 թ. 13 մարդ է մահացել բանտարկյալների միջև կռվի պատճառով Սան Լյուիս Պոտոսի կենտրոնական պետության Լա Պիլա բանտում: Մեկ տարի առաջ, 44 բանտարկյալ է զոհվել ապստամբություն ժամանակ Մոնտեռեյի Ապրոդակա բանտում: Եվս 30 բանտարկյալներ փախել են: Բանտի տնօրենը հետագայում աշխատանքից ազատվել է: |