Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երիցուկի կիրառումը հղիության ընթացքում

14:10, երկուշաբթի, 08 փետրվարի, 2016 թ.
Երիցուկի կիրառումը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կանանցից շատերը խուսափում են դեղերից, որպեսզի պտղին հանկարծ չվնասեն: Բարեբախտաբար, կա մի բույս, որը կարող է փոխարինել բազում դեղերի: Այդ բույսը երիցուկն է:


     Բուրավետ ծաղիկը՝ բոլոր ցավերին դարման


     Երիցուկի օգտակար հատկությունները վաղուց են հայտնի, ու մեր օրերում այն լայն կիրառություն ունի ժողովրդական բժշկության մեջ՝ որպես հակաբորբոքային զորեղ միջոց, որովհետև պարունակում է օրգանական թթուներ, կումարին, ֆլավոնոիդներ, եթերայուղեր, կիսաշաքարանյութեր, գլյուկոզիդներ ու վիտամիններ:

Հղի կանայք, որևէ հիվանդություն բուժելիս, հաճախ են նախապատվություն տալիս երիցուկին, բայց նրանք պետք է իմանան, որ այն չի կարելի չարաշահել, որովհետև այս բույսը, առավելություններով հանդերձ, որոշ դեպքերում մորն ու պտղին կարող է վնասել: Երիցուկի մեծ քանակությունը կարող է ակտիվացնել էստրոգեն հորմոնների արտադրությունը և հանգեցնել վաղաժամ ծննդաբերության կամ վիժման: Ահա թե ինչու անպայման պետք է բժշկից խորհուրդ հարցնել:

Ճիշտ կիրառման դեպքում այս բույսը շատ օգտակար ծառայություն կարող է մատուցել հղիներին:

Ստորև այն հիվանդագին վիճակների ցանկն է, որոնց դեպքում դուք կարող դիմել երիցուկի օգնությանը:

- Երիցուկը մարդուն «հանում է» սթրեսից, մեղմում է գրգռվածությունը, թուլացնում է նյարդերը, ճնշում է ընկճախտը,

- ամոքում է ստամոքսի ցավն ու գլխացավը,

- պայքարում է փորկապության դեմ,

- երիցուկային թեյը ճնշում է տոքսիկոզի, սրտխառնոցի ու փսխումի նախանշանները,

- բուժում է մաշկի վերքերը՝ ներգործելով որպես հակաբորբոքային և մանրէասպան միջոց,

- երիցուկի թուրմը բուժում է բերանի խոռոչի հիվանդությունները, օրինակ՝ ստոմատիտը,

- երիցուկային ինհալյացիան արդյունավետ է վերին շնչուղիների բորբոքումների դեպքում,

- երիցուկը զգալիորեն մեղմում է անոթների բորբոքման պատճառած ցավը,

- Երիցուկը նաև մագնեզիումի ու կալցիումի հավելյալ աղբյուր է:

Բայց պետք է միշտ հիշել, որ երիցուկի չարաշահումը գլխապտույտ է առաջացնում, այդ իսկ պատճառով հանձնարարվում է այս ծաղկով պատրաստված խմիչքը օրական առավելագույնը 2 բաժակ խմել:

Ալերգիա ունեցողները ևս պետք է շատ զգույշ լինեն, որովհետև կարող է մաշկի ցան ու հարբուխ սկսվել, որն էլ կարող է փոխանցվել պտղին:

Հղիներին օգտակար մի քանի ըմպելիք

1. Եռման ջրի մեջ գցեք թեյի երկու գդալ երիցուկի ծաղիկ, լցրեք թերմոսի մեջ ու թողեք 3 ժամ մնա: Օրական երեք անգամ խմեք՝ ամեն անգամ 50 միլիլիտր:

2. Մոտ 20 գրամ չորացրած երիցուկի վրա 0, 5 լիտր ջուր լցրեք, հետո հինգ րոպե եռացրեք ու 15 րոպե թողեք թրմի: Տաք վիճակում խմելն առավել օգտակար է:

3. Հեշտ է նաև թրմի պատրաստումը: Ճաշի չորս գդալ երիցուկի վրա 1 բաժակ եռման ջուր լցրեք ու 30 րոպե եռացրեք: Երբ եփուկը պաղի, այն քամեք ու երկու օր սառնարանում պահեք: Այս դեղը կարելի է օրական 3 անգամ խմել՝ամեն անգամ 50 գրամ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
15129 | 0 | 0
Facebook