Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ուղղակի մտքեր...

20:59, երեքշաբթի, 12 փետրվարի, 2013 թ.
Ուղղակի մտքեր...
     Անգամ հայելին է դարձել խաբուսիկ: Երբեմն լալիս է իմ հետ միասին: Երբեմն ժպտում է, նայում աչքերիս ու անամոթաբար քողարկում սուտը: Սուտը.... սուտը... ամեն ինչ սկսեց իմ ստեղծած ստից:
     Իմ միակ տարածած սուտը, իմ լավ լավ լինելն էր: Իսկ մարդիկ հավատում են անգամ իմ ստին: Իսկ դու հավատա ստեղծած իմ եսին: Մարդիկ սիրում են կարդալ միայն այն, ինչ գրված է, իսկ ես սովոր եմ գրել: Գրել միայն այն, ինչ չկա, կամ գուցե երբեք էլ չի եղել: Դատարկ բան է: Իմ միակ վախը դատարկ մի բան էր: Իսկ մարդիկ վախենում են դատարկությունից: Մարդիկ սիրում են խառնվել ամբոխին, իսկ իմ ցանկությունն էր դուրս գալ միայնակ: Իմ միակ վախը քեզ խառնվել էր, իսկ մարդիկ սովոր են խառնել ամեն ինչ: Իմ միակ երազը քեզ տարբերելն էր, իսկ դու սիրում ես խառնվել ամբոխին: Գուցե, դա էր մեր տարբերությունը: Իմ միակ արգելքը իմ աչքերն էին, քո աչքերն անգամ ուրացան արգելքիս: Դու իմ միակ, դու իմ թախիծ պարուրված աչքերիս, դու իմ միակ ապտակն ես, որ սթափեցրեց անցյալի շուքից:
     Անցյալ... Անցյալ... այն կորած ու կորցրած անցյալը, որ անկարելի է նորից ետ բերել:
     Ախ, Տեր, իմ միակ ցանկությունը գույներն են: Գույներ եմ ուզում: Արևն անգամ սև է թվում, իսկ գիշերը երբեմն սպիտակ դժոխք հիշեցնում: Լուսինն էլ կորել ու չի երևում: Միայն մի քանի աստղեր եմ տեսնում, իրենց դրել են լուսնիս լրացնող: Ախ, ինչքան շատ են մոլագար մարդիկ այս անիծված աշխարհում:
     Մտքեր....մտքեր.. կանգ առեք: Բավ է: Նայեք, ներքևի կածանում լույսը պահմտոցի է խաղում: Գնացեք, նա է ձեր խաղընկերը:
     Անսովոր է: Թվում է, թե շուրջս ծիածաններ են քանդվում ու հյուսվում: Իսկ ես մնացել եմ, որ տեսնեմ թե ինչպես է խաղում լույսի ստվերը մի կաթ ջրում:
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
4580 | 0 | 0
Facebook