Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կնոջ բնավորությունը՝ ըստ իր ծննդյան ամսի

Սուսաննա
Հեղինակ`
Սուսաննա
20:31, երկուշաբթի, 25 հունվարի, 2016 թ.
Կնոջ բնավորությունը՝ ըստ իր ծննդյան ամսի

Մեր բնավորության վրա ազդեցություն ունեն մի շարք գործոններ՝ դաստիարակություն, կրթություն, ընտանեկան մթնոլորտը և շատ այլ ուրիշ գործոններ: Ծննդյան ամիսը, ինչ որ խորհրդավոր ձևով, նույնպես ազդում է այն բանի վրա, թե որքան խելացի, քաջ, ամաչկոտ մենք կլինենք: Այս օրինաչափությունները նկատվում են մեզանից շատերի մոտ: Ինչպիսին են ծնվում աղջիկները՝ 12 ամիսներին:

Հունվար

Այս ամսին լույս աշխարհ են գալիս ամենահամբերատար և զուսպ կանայք: Հաճախ նրանք առանձնանում են տղամարդուն բնորոշ գծերով: Նրանք հաստատ չեն բողոքի կամ կիսվի իրենց գաղտնիքներով, նախընտրելով հպարտ և ինքնուրույն լուծել իրենց խնդիրները: Հունվարյան կանայք տանել չեն կարողանում մաքրությամբ զբաղվելը, իսկ ահա խոհանոցում՝ զրկված չեն տաղանդից:

Փետրվար

Փետրվարին ծնված աղջիկները հետևողական են և համառ, նեղացկոտ, քինոտ են: Նրանք բարդ բնավորություն ունեն: Նրանք նյարդային են, բայց միևնույն ժամանակ ունեն բավականին բարձր ինքնատիրապետում: Նրանք չեն վախենում դժվարություններից, որոշումներ են ընդունում գրեթե առանց մտածելու: Իրենց շտապողականության պատճառով, նրանք ոչ միշտ են ճիշտ լինում: Շահարկում են մարդկանց, դրա համար էլ նրանց մոտ ստացվում է լավ կարիերա ունենալ: Շատ են սիրում երեխաներին:

Մարտ

Մարտի կատուները՝ ամենազգայուն կանայք են: Նրանք շատ տպավորվող և խոցելի են, հաճախ ըմբոստանում են, որը վատ է լինում նրանց համար: Շատ վտանգավոր են և իրենց դժբախտ են համարում: Այս կանայք, իրականում, դժվար են հասնում հաջողության՝ իրենց ամաչկոտության պատճառով: Բնությունը օժտել է այս կանանց փխրունուրյամբ և հմայքով, այդ պատճառով նրանք ձգում են դեպի իրենց պաշտպան-տղամարդկանց:

Ապրիլ

Ապրիլը՝ քաջ, համառ և նպատակասլաց կանանց ամիս է: Իդեալական համադրություն է հանդիսանում ողջախոհությունը: Նրանք միշտ գիտեն, թե ինչ են ուզում, դրա համար դանդաղ, բայց ճիշտ ձևով են հասնում իրենց ցանկություններին, միաժամանակ չեն հանդուրժում անկայունությունը: Էմոցիաներն ու զգացմունքները միշտ մտքից հետո են:

Մայիս

Մայիսին ծնվում են ամենաուժեղ և պահանջկոտ, չզիջող և վճռական կանայք: Վիրավորանքը երբեք չեն ներում, այդ պատճառով հեշտությամբ կարող են բաժանվել իրենց ամուսնուց, իհարկե, հետո զղջում են: Նրանք համառ առաջնորդ-կանայք են, նրանց ավելի հեշտ է զբաղեցնել գլխավորի աշխատասենյակը, քան ամուսին գտնել: Նյութականին մեծ նշանակություն են տալիս:

Հունիս

Հունիսին ծնված աղջիկները շատ զգույշ են: Հաճախ այդպիսի աղջիկները շատ խոցելի են և վտանգավոր, բայց դրա հետ մեկտեղ այնքան բարի են, որ երբեք վրեժխնդիր չեն լինում: Կոնֆլիկտներ չեն սիրում, ունեն լավ ինտուիցիա, որը նրանց օգնում է խուսափել կոնֆլիկտներից: Արարքները անում են տրամադրության ազդեցության տակ:

Հուլիս

Այս ամսին ծնվում են ամենահամեստ և ամաչկոտ կանայք: Նրանք հաճախ անհանգստանում են և միշտ զբաղված են իրենց հոգին փորփրելով: Նրանց ողջ կյանքը ենթարկվում է իրենց տրամադրությանը: Համեստ են և ռոմանտիկ, նրանք կարողանում են ամեն ինչ խորը զգալ և վերապրել, սակայն երբեք դա ցույց չեն տալիս: Տունը և ընտանիքը այս աղջիկների համար ամենակարևորն են:

Օգոստոս

Ամենահպարտ և անկախ կանայք ծնվում են այս ամսին: Նրանք բարի են և ազնիվ, բայց բավականին իշխանասեր: Սիրում են լինել ուշադրության կենտրոնում, շատ են գնահատում անկախությունը: Խարիզմատիկ են, և չնայած երկրպագուների մեծ քանակին, շեշտը դնում են ընտանեկան հարաբերությունների վրա: Շատ ազնիվ և բարոյական աղջիկներ են, այդ պատճառով հաճախ խաբվում են:

Սեպտեմբեր

Սեպտեմբերյան կանայք՝ տաքարյուն են և էմոցիոնալ: Մյուս աղջիկներից տարբերվում են նպատակասլացությամբ և զգուշությամբ: Ծայրահեղ ինքնասիրահարված են և ձեռնփակ են, այդ պատճառով դժվար են բաժանվում փողից: Սիրում են լինել հավաքներին, բայց միշտ հիշում են սեփական շահի մասին: Շատ խանդոտ են և անկախ, մաքրասեր են և կարողանում են համեղ պատրաստել:

Հոկտեմբեր

Հոկտեմբերին ծնվում են հարաբերություններում հասարակ, պատասխանատու և սրամիտ աղջիկներ: Նրանք անշահախնդիր են և մեծահոգի: Որոշումներն ընդունում են շատ համասարակշռված: Լավ հիշողություն ունեն: Այս աղջիկները շատ սկզբունքային են և չեն ներում դավաճանությունը, չնայած միշտ փորձում են պահպանել ընտանիքը, որտեղ նրանք առաջնորդի դերում են: Լավ տնտեսուհիներ են:

Նոյեմբեր

Շրջահայաց, ինքնասիրահարված և էգոիստ կանայք են: Նրանց ամուսինները պետք է համակերպվեն այն բանին, որ իրենց կարծիքը հազվադեպ են հաշվի առնելու: Տնտեսող են: Շատ կրքոտ են սիրո մեջ, սեքսուալ են: Ունակ են սիրել խորը և ուժեղ:

Դեկտեմբեր

Էմոցիոնալ աղջիկներ են՝ պայթունավտանգ բնավորությամբ: Համառ են և անվախ, անկախ են և շիտակ, նրանք հասնում են հաջողությունների՝ հաղթահարելով ցանկացած խոչընդոտներ: Շատ շփվող են, ռոմանտիկ, իդեալիստական են, լավ ընկերուհի են: Չեն առանձնանում խնայելու ունակությամբ և տաքարյուն են, այդ պատճառով ընտանեկան կյանքում հաճախ են հանդիպում դժվարությունների:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7106 | 0 | 0
Facebook