Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հոսանքի սակագինն ու թվացյալ սուբսիդավորումը

13:03, չորեքշաբթի, 06 հունվարի, 2016 թ.
Հոսանքի սակագինն ու թվացյալ սուբսիդավորումը
     Բարի լույս չեմ մաղթում այն ստորներին, ովքեր իմ ազգի վերջին դրամն են քամում՝ սուբսիդավորում բառի տակ: Այսօր բարձրացրեցի անդորագրերն ու ամեն ինչ շատ տեսանելի ու հասկանալի դարձավ. խաբել են ուղիղ 6 ամիս ու դեռ շարունակում են խաբել: Անդորագորւմ հստակ գրված է՝ արժեքի մեջ ներառված է կառավարության և Տաշիր հիմնադրամի կողմից տրված սուբսիդիան:
     Վճարվել և սուբսիդավորվել է նոյեմբեր ամսում՝ 15704.81 դրամ: Իսկ հիմա մեկ շաաաաաաաաաատ պարզ թվաբանություն. 19268/395=48.87:
     Մեկ այլ անդորագրի վրա՝ սուբսիդավորման գումարը մտնում է վճարի մեջ: Ու էլի վճարը 48.87 դրամով: Իսկ սուբսիդավորումը որտե՞ղ է ոչ հարգելի վարչապետ ու մնացած անբարո մարդիկ: Ոչ հարգելի վարչապետ, դուք մտածում եք, որ մարսեցի՞ք ձեր արածը ու ոչ ոք գլխի չընկա՞վ: Մտածեք ինչ եք անում, կյանքում գոնե մեկ անգամ մարդու մասին մտածեք, որ գոնե մեկը ողորմի տա... Սամվել Կարապետյան, սա է՞ր ձեր ազգայնացումը էլցանցի ու այստեղ ավարտվե՞ց ձեր հայրենասիրությունը. եթե այո, ուրեմն դուք էլ սրանցից եք, իսկ եթե ոչ, ուրեմն ձեզ էլ են խաբում:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4056 | 0 | 0
Facebook