Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՏԱՆՆ ԷԼ ԻՐԵՐ ՉՄՆԱՑ, ՈՐ ՆԵՐՔև ՉՆԵՏԵՄ

23:47, կիրակի, 10 փետրվարի, 2013 թ.
ՏԱՆՆ ԷԼ ԻՐԵՐ ՉՄՆԱՑ, ՈՐ ՆԵՐՔև ՉՆԵՏԵՄ

Երեվանի Չեխովի 50ա հասցեում է գտնվում V&P անվամբ սաունան ու հյուրանոցը: Ավելի կոնկրետ այն գտնվում է համար 50 շենքի առաջին հարկում: Շինությունը մի քանի տարի է ինչ գործում է, այն խանգարում է բնակիչների անդորը, և ոչ միայն անդորը: Նրանցից մեկն, ով չցանկացավ ներկայանալ ասաց, որ խնդիրներ է ստեղծում ոչ միայն աղմուկը, այլ նաև ջրամատակարարումը. Երբ փոխում են սաունայի ջրերը շենքի ջրամատակարարումը դանդաղում է:

Շինությունը նաև ունի ետնամուտք, որի դեմ ժամանակին պայքարել են բնակիչները, բայց ապարդյուն: Ետնամուտքի օգնությամբ նրանք կարողանում են շատ «գրագետ» կերպով իրենց աշխատակից կանանց դուրս հանել այդտեղից, որպեսզի ոստիկանության «հաճելի» ներկայությունը չզգան:

«Տանն էլ իրեր չմնաց, որ ներքև չնետեմ…» ասում է մի բնակիչ: Տարածքի աղմուկն ու մարդկանց անցուդարձն տհաճություն է պատճառում շենքի բնակիչներին: Նրանց բողոքներին ոչ մի արձագանք չկա: Թաղապետարանը ոչ մի լուծում չի տալիս այս խնդրին, ու թե ինչ կլինի նրանց «ապագան» միայն իրենք գիտեն…


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4137 | 0 | 0
Facebook