Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԿՆՈՋԸ ԾԱՂՐԵԼՈՎ ՏՂԱՄԱՐԴ ՉԵՆ ԴԱՌՆՈՒՄ ՝ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Aleksan Sargsyan
Հեղինակ`
Aleksan Sargsyan
14:54, երկուշաբթի, 14 դեկտեմբերի, 2015 թ.
ԿՆՈՋԸ ԾԱՂՐԵԼՈՎ ՏՂԱՄԱՐԴ ՉԵՆ ԴԱՌՆՈՒՄ ՝ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
    
    

Այսօր տարբեր վերնագրերով եվ հիմնականում իշխանամետ լրատվամիջոցների կողմից համացանացում սկսեց տարածվել Շարմազանով –Փոստանջյան «հակամարտության» կադրերը ԱԺ-ում: Դիտելով այդ տեսանյութը միայն նողկանք զգացի նիստը վարող Շարմազանովի հանդեպ, ոչ թե այն պատճառով , որ նա ներկայացնում է ՀՀԿ-ն, այլ այն բանի համար, որ ցավոք նա եվս կոչվում է ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴ: Կցանկանյի նրան հիշեցնել, որ նման ՂԶԻԿԱԿԱՆ պահվածքը նույնպես անթույլատրելի է ԱԺ-ում: Մի մոռացեք, որ ամեն դեպքում դուք տաղամարդ եք եվ ձեր դիմաց կանգնած է կին, ընտանիքի եվ չորս երեխաների մայր: Որպես տղամարդ, դուք իրավունք չունեք նման վարքագիծ դրսեվորել ՀԱՅ կնոջ նկատմամբ, իրավունք չունեք նման ցինիկ ժպիտով ձեր համախոհների հետ հարձակվեք նրա վրա, դուք բարոյապես դրա իրավունքը չունեք՝ որքան էլ հակակրեք այդ կնոջը:

Իսկապես այս երիկրը երբեք երկիր չի դառնա, քանի դեռ ձեր ու Գալուստ Սահակյանի նմաններին է վիճակված վարելու ԱԺ նիստերը, քանի դեռ ձեր նման «Քաջ Նազարի» բախտ ունեցողները շորտիկով «Բազե» -ից հայտնվեցին ԱԺ-ում, քանի դեռ ձեր նմանները չգիտեն կնոջը հարգելու տարրական կանոնները: Անհարմար է, կարգի հրավիրեք ձեզ եվ հասկացեք, խոսափող անջատելով, ցինիկ պահվածքով եվ Փոստանջյանին ծաղրելով տղամարդ չեն դառնում եվ ժողովրդի աչքին չեն բարձրանում, այլ հակառակը՝ միայն նողկանք եք առաջացնում առանց այն էլ ձեզ երբեվէ չսիրած ժողովրդի մոտ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3724 | 1 | 0
Facebook