Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բաց դաս ֆիզիկայից

12:09, ուրբաթ, 11 դեկտեմբերի, 2015 թ.
Բաց դաս ֆիզիկայից


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Դեկտեմբերի 10-ին 7-րդ դասարանի աշակերտների հետ անցկացվեց բաց դաս «ֆիզիկա» առարկայից:

Դասարանը կահավորված էր նորագույն տեխնոլոգիաներով` էլեկտրոնային գրատախտակով, աշակերտների կողմից պատրաստված պաստառներով, փորձերին համապատասխանող սարքերով:

«Մտագրոհ» մեթոդի միջոցով ամփոփվեց նյութը: Ձևակերպեցին իներցիայի երևույթը, փորձով ցույց տվեցին ինչպես է կատարվում շարժումը իներցիայով: Տարբեր զանգվածներ ունեցող սալյակների միջոցով ցույց տվեցին մարմինների փոխազդեցությունը: Բացատրեցին թե, որ մարմինն է ավելի իներտ: Հաշվեցին նաև փայտե չորսուի խտությունը` որոշելով ծավալն ու զանգվածը: Գրեցին բանաձևը, համապատասխան չափումներով որոշեցին խտությունը: Բացատրեցին, որ երևույթն է կոչվում դեֆորմացիա, ցույց տվեցին առաձգական և ոչ առաձգական դեֆորմացիայի օրինակներ: Աշակերտները մեծ ոգևորությամբ պատասխանում էին իրենց առաջադրված հարցերին, ապա` այն հիմնավորում թեմային համապատասխանող սահիկաշարի միջոցով:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8009 | 0 | 0
Facebook