Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երգչուհի Իրինա Հարությունյանը վերադարձել է շոու-բիզնես /Հարցազրույց ճանաչված երգչուհու հետ/

22:05, հինգշաբթի, 10 դեկտեմբերի, 2015 թ.
Երգչուհի Իրինա Հարությունյանը վերադարձել է շոու-բիզնես /Հարցազրույց ճանաչված երգչուհու հետ/
     Բավականին ճանաչված լինելով կարծես թե դադար էր սկսվել Ձեր կարիերայում ու այդ որոշակի դադարից հետո բուռն կերպով վերադառնում եք հայկական շոու-բիզնես` հանրությանը ներկայանալով «Անգիտակցաբար» երգի գեղեցիկ տեսահոլովակով: Արձագանքերը, թերևս, գոհացուցիչ են, հետագայում պատրաստվու՞մ եք նույն կերպ շարունակելու Ձեր ընթացքը:
     Ինձ համար շատ կարևոր էին արձագանքները կապված իմ վերադարձի հետ և այո, դուք ճիշտ եք, արդյունքները գոհացուցիչ են: Այժմ ես աշխատում եմ իմ հաջորդ երգի վրա և հուսով եմ, որ մոտ 3-4 ամսից կկարողանամ այն հանձնել ձեր դատին:
     Ո՞վքեր են երգի հեղինակները և ովքե՞ր են աշխատել Ձեզ հետ այս երգի կայացման գործում:
     Անգիտակցաբար երգի երաժշտության հեղինակն է Նարեկ Մակարյանը, խոսք՝ Գայանե Ավետիսյան, գոծիքավորում՝ ks.projekt, կիթառ՝ Կարո Սառաֆյան, բեկ վոկալ՝ Ալինա Կիրակոսյան, միքս՝ Հարություն Հարությունյան, ռեժիսոր՝ Նիկ Էգիբյան, տեսահոլովակում նկարահանվել է Սրապ Շիրինյանը:
     Գեղեցիկ, թավշյա ձայն ունենալով հանդերձ ընտրում եք հաճելի մեղեդայնությամբ ու խորը իմաստ պարունակող երգեր և սիրվում ու գնահատվում եք հանրության կողմից ըստ արժանվույն, ամեն անգամ նույն ստեղծագործական խմբի հե՞տ եք աշխատում:
     Ես համագործակցել եմ շատ տարբեր մարդկանց հետ՝ Ավետ Բարսեղյան, Մանե Հակոբյան, Ռիչարդ Մադլենյան... և այլ տաղանդաշատ երգահանների հետ:
     Երգն ընտրելիս Ձեզ համար առավել կարևոր են խոսքերը, թե՞ երաժշտությունը: Հիմնականում երգում եք այն ինչ զգում եք, ինչն առկա է Ձեր կյանքում, թե՞, առհասարակ, երգում եք պահանջարկ ունեցող երգերը:
     Երաժշտությունը և խոսքերը պետք է համապատասխանեն իրար, որպեսզի ունկնդրի համար հաճելի լինի: Ես հիմնականում երգում եմ երգեր հաշվի առնելով թե՛ իմ և թե՛ հանրության երաժշտական ճաշակը: Փորձում եմ համատեղել) )
     Ո՞րն է Ձեր կյանքի ամենամեծ երազանքը, արդյո՞ք այն ասոցացվում է համերաշխ ու երջանիկ ընտանիք ունենալու հետ:
     Յուրաքանչյուր կնոջը լիարժեք երջանկության համար անհրաժեշտ է ներդաշնակ անձնական կյանք, բայց ինձ համար դա չի կարող լրացնել կարիերայի բացը: Իմ կյանքում մեկը մյուսի շարունակությունն ու լրացումն է:
     Հայ երգչուհիներից ու՞մ կհամարեք Ձեզ մրցակից, կա՞ն այդպիսիք:
     Առհասարակ ես չեմ մրցակցում ոչ մեկի հետ բացի ինձնից, առաջնորդվում եմ «վաղը լինել ավելի լավը՝ քան այսօր» կարքախոսով:
     Եվ վերջում ի՞նչ կմաղթեք Ձեր երկրպագուներին, ովքեր մեծ սիրով են սպասում Ձեր նոր երգերին:
     Քանի որ մոտենում են Ամանորի տոները, նախօրոք բոլորին ուզում եմ շնորհավորել, գալիք տարում թող իրականան ձեր իղձերն ու երազանքները, բոլորին մաղթում եմ սեր և ներդաշնակություն: Իսկ նրանց, ովքեր սպասում են իմ նոր երգերին, խոստանում եմ շատ չեք սպասելու:) )
     Շնորհակալ եմ հետաքրքիր հարցազրույցի համար և մաղթում մեծ հաջողություններ թե՛ անձնական կյանքում, թե՛ կարիերայում:
    
Դիտել տեսահոլովակը...
Աղբյուրը` Անահիտ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
9077 | 1 | 0
Facebook