Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչու ՞ է նախարարը հաղորդում վարում

Aleksan Sargsyan
Հեղինակ`
Aleksan Sargsyan
12:16, երկուշաբթի, 23 նոյեմբերի, 2015 թ.
Ինչու ՞ է նախարարը հաղորդում վարում
     Նկարում պատկերված անձնավորությունը իմ երկրի Կրթության եվ Գիտության նախարարն է: Բացի իր ոլորտը ղեկավարելուց, այս անձնավորությունը սկսել է զբաղվել նաեվ ժուռնալիստիկայով: Մի քանի օր առաջ որոշեցի դիտել մեր նախարար ախպոր վարած «Եռանկյունի» հաղորդումը: Դիտեցի, բայց ընդամենը հինգ րոպե, որովհետեվ ժուռնալիստիկայից շատտտ հեռու անձնավորությունը չէր կարող ըստ արժանվույն վարել հաղորդումը եվ իր ռոբոտացված պահվացքով ինձ վանեց հեռուստաէկրանից: Բացի այս ամենից եթերից ակնհայտ երեվում էր նրա խիստ լարված, շփոթված ու սառած դիմախաղով դեմքը, որը անընդունելի է եթերում աշխատող մարդու համար: Հիմա ուզում եմ հարց ուղղել այս անձնավորությանը եթեր տրամադրող մարդկանց: Ինչու՞ պետք է եթերում աշխատի այնպիսի մեկը, ով չի տիրապետում Ժուռնալիստիկայի հմտություններին եվ չունի համապատասխան կրթություն: Այդ դեպքում ինչու՞ են հենց այս մարդու ենթակայության տակ գտնվող ԲՈՒՀ-երը պատրաստում տասնյակ կադրեր, երբ նրանց եթեր չի տրամադրվում: Մի գուցե հենց նա եվ նրա նմաններն են եթերում զբաղեցնում բազում ժուռնալիստական կրթություն ունեցող եվ տանը նստած երիտասարդների տեղերը: Այդ դեպքում էլ, թող Կառավարությունը այդ երիտասարդներին հեշտությամբ նախարար դառնալու եվ որեվէ ոլորտ ղեկավարելու հնարավորություն ընձռի: Ինչեվէ, միշտ էլ եթերում հայտնվել եվ շարունակում են հայտնվել ոլորտից անտեղյակ, սրա նրա ծանոթ բարեկամ, կամ այս դեպքում էլ՝ պաշտոնյա մարդիկ եվ հենց այս պատճառով էլ եթերը շարունակում է մնալ թերի, իսկ ԲՈՒՀ-երի ժուռնալիստիկայի ֆակուլտետների գոյությունը՝ անիմաստ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3830 | 0 | 0
Facebook