Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արմին Վեգներ

Սուսաննա
Հեղինակ`
Սուսաննա
20:22, կիրակի, 15 նոյեմբերի, 2015 թ.
Արմին Վեգներ

«Խիղճս ինձ վկա է դարձրել, ես ձայնն եմ բոլոր աքսորյալների, որ գոռում են անապատում»


    

Հայոց Մեծ Եղեռնի մասին հուզիչ վկայություն է, օրինակ, Ա. Վեգների «Հայ մորը ակնարկը։, Վեգները ասում է. «Դու մեկն էիր այն հազարավոր հայերից, որոնցով լցված էր ամբողջ հարթավայրը։ Ծուխ էին արձակում տարագիրների խղճուկ վրանները, և թվում էր, է թե դաշտից ամպի պես ճահճատենդի գոլորշի է բարձրանում։ Դու ծվարել էիր թշվառության ճամբարում՝ բերանքսիվայր փռված տղամարդկանց կողքին» որոնք այնպես ծանր էին շնչում, կարծես վազելով լեռ էին բարձրացել, կանանց հետ, որոնց երկար ու խռիվ մազերը տրորվում էին անցնող-դարձողների ոտքերի տակ։ Մարդկանց մարմինները թվում էին անիրական։ Չորս կողմ տարածված նրանց ձեռքերն ու ոտքերր կացնահար ճյուղեր էին կարծես։ Այդ մարդկանց հոգիները սավառնում էին հարազատ վայրերում, մինչդեռ քնի մեջ խորասուզված նրանց մարմինները երազում շարունակում էին իրենց գաղթր, քարշ գալիս դեպի անհայտ հեռուներր»: Նամակում ընդգծված է. «Երբ թուրքական կառավարությունը 1915 թ. գարնանը ձեռնամուխ եղավ երկու միլիոն հայերին երկրի երեսից բնաջնջելու իր հրեշավոր ծրագրի իրագործմանը, Ֆրանսիայոլմ, Անգլիայում և Գերմանիայում ոչ ոք չխանգարեց Թուրքիայի խավարամիտ տիրակալներին իրականացնելու այն տանջալից խոշտանգումները, որոնք կարող են համեմատվել միայն խելագար հանցագործի գործողությունների հետ։ Այդպես նրանք մի ամբողջ ժողովրդի՝ տղամարդկանց ու կանանց, ծերունիների ու երեխաների, հղի մայրերի ու ծծկեր մանկիկների քշեցին արաբական անապատները միայն մի նպատակով՝ սովամահության մատնել բոլորին» ։ Որպես ականատես Վեգները վկայում է. «Տղամարդկանց կոտորում էին զանգվածաբար, խմբերով, կապկպում էին միմյանց շղթաներով կամ պարաններով և հրում գցում գետը կամ նետում ժայռերից։ Կանանց ու երեխաներին վաճառում էին հրապարակային աճուրդներում, ծերերին ու դեռահասներին մահակների մահացու հարվածներով քշում էին հարկադիր աշխատանքների։ Նրանք դրանով էլ չէին բավարարվում։ Իրենց կեղտոտ ձեռքերով զրկելով հայությանը իր առաջնորդներից ու ներկայացուցիչներից, օրվա յուրաքանչյուր ժամ ուղղակի անկողնուց հանելով կիսամերկ մարդկանց քշում էին մահվան ճամբարներ, թալանում էին նրանց տները, կրակի մատնում բնակավայրերը, ավերում էին եկեղեցիները՝ վերածելով դրանք մզկիթների, բռնագրավում էին անասուններն ու սայլերը, տանջահար մարդկանց ձեռքից խլում էին հացի վերջին կտորները, նրանց վրայից հանում էին հագուստը, վայրենաբար պոկում ու յուրացնում էին նրանց թանկարժեք զարդարանքները է արևմտյան տերությունների հանցավոր անտարբերությունը։ Ա. Վեգները հաստատակամորեն մերկացնում Է թուրքական իշխանությունների բոլոր տեսակի պատճառաբանությունները հայերի տեղահանության և ֆիզիկական բնաջնջման հարցում։ Նա հատկապես բացահայտ անհիմն Է համարում «ռազմական անհրաժեշտությամբ» հայերի տեղահանության վարկածը։ Այդ կապակցությամբ նա գրել Է. Ինչպե՞ս բացատրել արևմտաանա֊տոլիական վիլայեթներից հայ բնակչության բռնի տեղահանությունը, որտեղ հայերի չափազանց փոքրամասնությունը որևէ վտանգ չէր կարող ներկայացնել, չէ որ նրանք ապրում ու աշխա տում էին ռազմական գործողություններից հարյուրավոր մղոններ հեռու։

1933 թվականի օգոստոսին Ա. Վեդները ձերբակալվում է գեստապոյի կողմից, Պատճառը Ա. Հիտլերի դեմ բուռն զայրույթով գրած «Բաց նամակն» էր։ Նրանում նա մատնանշում էր, որ եթե վերջ չդրվի հակահրեական հալածանքներին, Կպղծվի գերմանական մշակույթը, որի զարգացմանը նպաստել են հրեական գիտնականները, գրողները, արվեստագետներն ու փիլիսոփաները։

Հայաստան կատարած երկրորդ, սակայն վերջին այցի կապակցությամբ Ա. Վեգները ասել Է. «Ես, որ տեսել եմ այս ժողովրդի ջարդերը, ես, որ ձայնս բարձրացրել եմ հանուն այս ժողովրդի և տեսնելով աշխարհի քար սրտի պապանձվելը, անիծում Էի ամբողջ աշխարհին, ահա եկա տեսա վերածնված հայ ժողովրդին, բարձրացա Ծիծեռնակաբերդ, ծնկի եկա անգերեզման հայերի հավիտենական կոթողի առջև ու խոնարհվեցի նահատակների հոգին հատկանշող անմար կրակի դեմ։ Տողանցեցին, տողանցեցին աչքերիս առջև անապատի քեմբերը, անա- պատի վրանները, անապատի սովահար մանուկները, անապատում համա ճարակի զոհերը։ -Բչերր կարոդ են հասկանալ իմ ապրումները։ Միայն նրանք կարող են չափել այս հրաշքի մեծությունը, որոնց աչքերի մեջ, ինչպես իմ աչքերի մեջ երևում են անապատի քստմնեցնող պատկերներր։ Այս Երևանի արժեքների իմաստն կըմբռնեն նրանք, ովքեր անցել են Դեր Զորի և Մեսքենեի անապատներով։ Այստեղ հայությունը փրկված Է վերջնականապես, մեկընդմիշտ։ Երբ դիմացն Արարատն Է և Ծիծեռնակաբերդի վրա անցյալը հիշեցնող մշտավառ բոցն Է, հայը այստեղ Է և իր ճակատագրի տերն Է» ։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6180 | 0 | 0
Facebook