Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գրիգոր Արամի Գուրզադյան /Ինտուիցիա. Ին՞չ է դա…

22:25, չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2015 թ.
Գրիգոր Արամի Գուրզադյան /Ինտուիցիա. Ին՞չ է դա…

Գրիգոր Արամի Գուրզադյանել է: Ծնվ. 1922թ. հոկտեմբերի 15-ին Բաղդադ քաղաքում (Իրաք): Մահացել է 2014 թվականի փետրվարի 22-ին Երևանում: Ականավոր հայ գիտնական, ֆիզիկոս աստղագետ, գրող էսսեիստ, գեղանկարիչ, ՀՀ Գիտության Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ Գրողների միության և Հայաստանի նկարիչների Միության անդամ։


    
Գրիգոր Գուրզադյան

    
Ինտուիցիա. Ին՞չ է դա…

    
Հայտնի է ինտուիցիայի հսկայական դերը մարդկության գործունեության բոլոր - բոլոր ասպարեզներում: Հայերեն նախազգացում բառը այն չէ, նա չի տալիս ինտուիցիայի լիակատար իմաստը: ՙԻնտուիցիան՚ ակնհայտորեն համապարփակ է ու շատ ավելի խորը, քան թվում է առաջին հայացքից: Կարելի է պնդել, որ մարդկության պատմության խոշոևրագույն իրադարձությունները, ու նաև գրեթե բոլոր հայտնագործությունները, եղել են ամենից առաջ ինտուիցիայի արդյունք: Ինտուիցիան մտքի, գաղափարի սերմը նետողն է… Ինտուիցիան սովորաբար մեկնաբանվում է որպես կանխազգացում փաստերի կամ տվյալների գրեթե իսպառ բացակայության պայմաններում: Այս մոտեցմամբ բացառիկ է ինտուիցիայի դերը գիտության մեջ: Օրինակները շատ են: Գիտության պատմությունը ըստ էության մի հսկա շարան է ինտուիցիայի ուժով հարուցված մտքերի, կանխազգացումների, որոնք, մի փոքր տեղից շարժելով ու տրամաբանական ընթացք տալով, դառնում են միտք, գաղափար, կերպարանք են ձեռք բերում ու դառնում հայտնագործություն: Մի կայծից կարելի է վիթխարի ուժի հրդեհ հարուցել: Օրինակները շատ են: Հզոր ինտուիցիայի արդյուն է Ֆարադեյի հայտնագործությունը. այն, որ մագնիսական դաշտում պտտվող լարի մեջ պիտի առաջանա էլեկտրական հոսանք: Այսօր` Ֆարադեյից հարյուր հիսուն տարի հետո, աշխարհի բոլոր էլեկտրակայանները գործում են ու էլեկտրական հոսանք են արտադրում միայն ու միայն այդ սկզբունքով` պտտեցնելով մետաղալարը մագնիսական դաշտում: Ինտուիցիայի արդյունք էր աստղագետ Ջինսի կանխազգացումը, որ գալակտիկաների սպիրալները պետք է բաղկացած լինեն աստղերից, և դա հաստատվեց շատ հետո միայն, երբ երևացին գիգանտ տելեսկոպները: Արեգակնային սիստեմի կառուցվածքը` կենտրոնում` ծանր Արեգակը և նրա շուրջը պտտվող թեթև մոլորակները, հուշեց ատոմային ֆիզիկայի հիմնադիրներից մեկին` Բորին, այդ միտքը, որ ատոմի կենտրոնում պիտի լինի ծանր պրոտոնը, որի շուրջը պիտի պտտվեն թեթև էլեկտրոնները: Չեխ բուսաբան Վեյսմանը, դեռ այն հեռավոր ժամանակներում ուշադիր դիտելով բույսերի ծաղկափոշու վարքագիծը, զգաց ինչ – որ ձևով, որ պիտի գոյություն ունենա ժառանգական հատկությունները սերնդեսերունդ փոխանցող ինչ – որ կենտրոն, ագենտ, ինչ - որ միկրոսկոպիկ սիստեմ, որին նա անուն տվեց` գեն: Վեյսմանից հարյուր տարի հետո այդ գենը հայտնագործվեց, դա նշանավորվեց Նոբելյան մրցանակով: Ավելի մոտ ժամանակներում ֆրանսիացի ֆիզիկոս դը Բրոյլի ինտուիցիան հուշեց այն միտքը, որ նյութը, տարրական մասնիկը, էլեկտրոնը` օրինակ, կարող է լինել և՛ նյութ, և՛ ալիք… Ոչ ոք չհավատաց… Բայց մեկ տարի էլ չէր անցել, գերմանացի ֆիզիկոս - էքսպերիմենտատորները հայտնաբերեցին էլեկտրոնի դիֆրակցիան, էլեկտրոնը մասնիկ է, իսկ դիֆրակցիան հնարավոր է միայն ալիքի դեպքում, նշանակում է, որ էլեկտրոնը, իրոք, և՛ մասնիկ է, և՛ ալիք… Ցնցվել կարելի է, մեկ տարվա մեջ այսպիսի դարագլուխ բացող հայտնագործություն… Ե՛վ դը Բրոյլը, և՛ գերամանացի ֆիզիկոս - էքսպերիմենտատորները արժանացան Նոբելյան մրցանակի… Նույն տարիներին` քսանական թվականների կեսերին, մի ուրիշ ֆիզիկոս – տեսաբան` գերմանացի Հայզենբերգը, հանգիստը կորցրել էր այն մտքից` իր մտածողության մի անկյունում հանկարծ փայլատակած, որ միաժամանակ չափել տարրական մասնիկի և՛ արագությունը, և՛ կոորդինատները անհնար է… Դրան էլ չհավատացին, բայց ապշեցնելու չափ արագ դա հաստատվեց էքսպերիմենտներով, այդխպես ծնվեց ՙանորոշության սկզբունք՚ կոչված գաղափարը, և դրա վրա հիմնված մի հսկա գիտություն, որը կոչվեց քվանտային մեխանիկա: Այս շարքը կարելի է շարունակել երկար… Քսաներորդ դարը դարձավ միայն ու միայն ինտուցիայի կայծից ծնված գիտությունների դար…

    
    
    
Հզոր ինտուիցիայով էր օժտված իտալացի ֆիզիկոս Ֆերմին: Նա կանխատեսեց, ավելի ճիշտ կանխազգաց մի երևույթ, որը ոչ մի կերպ չէր տեղավորվում ատոմի միջուկների մասին ֆիզիկոսների ունեցած պատկերացումներում և ոչ մի կերպ չէին կարողանում հասկանալ նրա` Ֆերմիի տաղանդավորագույն աշակերտներն անգամ այն, ինչ, հետո, շատ հետո կոչվեց ՙշղթայական ռեակցիա՚: Դա, իրոք, դժվարահասկանալի, ավելի ճիշտ` բոլորովին անհասկանալի երևույթ էր, այն է` երբ ուրանի կամ ռադիումի միջուկի մեջ է մտնում մեկ նեյտրոն, դրան ի պատասխան նույն միջուկից դուրս է նետվում երկու նեյտրոն, որոնցից յուրաքանչյուրը անում է նույնը` միջուկի մեջ մտնելուց հետո դուրս նետել երկու նեյտրոն ու այսպես անընդհատ… Բոլո՞րը գիտեն, արդյոք, որ այսօրվա աշխարհի բոլոր - բոլոր ատոմային էլեկտրակայանները գործում են միայն ու միայն այս` շղթայական ռեակցիայի սկզբունքով… Եվ որ նույն սկզբունքով են գործում բոլոր ատոմային ռումբերը… Ֆերմիի ինտուիցիան աշխարհ ստեղծեց… Ֆերմին դրանով բացահայտեց խոշորագույն գաղտնիքներից մեկը տիեզերքի, այն, որ մի տարրական մասնիկ կարող է ծնել իր նման երկու մասնիկ ևս… Իսկ հեռավոր անցյալներում… Հզոր, պարզապես տիեզերական ինտուիցիայով է եղել օժտված Նյուտոնը: Նրա ինտուիցիան հուշեց, որ երկնային մարմինների շարժումների պրոբլեմը չի կարող լուծվել առանց հզոր մաթեմատիկայի: Այդ մաթեմատիկան չկար, ու նա ստեղծեց դա, բոլորովին նոր մաթեմատիկա, ու այդ կերպ նա լուծեց երկնային մեխանիկայի, մոլորակների ու նրանց արբանյակների շարժումների պրոբլեմը, ինչպես գտնել, վերականգնել նրանց անցյալը ու ինչպես կանխատեսել նրանց ապագան: Ծնվեց բոլորովին նոր գիտություն` երկնային մեխանիկան:

    
    
    
Զարամանալի է եղել ինտուիցիան Մարիա Կյուրիի, նա անբացատրելի, անհասկանալի մղումներով զգացել է, կանխատեսել անհայտ, անծանոթ հատկությունները նոր – նոր հայտնագործված ռադիոակտիվ էլեմենտների` ուրանի, ռադիումի: Այդ նույն ինտուիցիայով նա հայտնագործեց բոլորովին նոր, անհայտ, անծանոթ ռադիոակտիվ էլեմենտ, որին ինքն էլ շնորհեց այդ անունը` պոլոնիում, անունը իր հայրենիքի… Ավելի հեռավոր անցյալներից իմ ապշանքն է եղել, մի՛շտ, Արքիմեդը, ՙխելագար հանճար՚, միայն լծակի օրենքը նրա մի տիեզերք արժի, նրա հայտնի խոսքը. ՙՏվե՛ք ինձ հենարանը, երկրագունդը շուռ տամ…՚: Ապա նավը ջրի երեսին մնալու օրենքը… Այդ օրենքը խախտող նավը խորտակվում է, իսկույն… Օրինակների այս շարքը կարող է շարունակվել երկար… Հետաքրքիր է նաև ինտուիցիայի հանդեպ եղած վերաբերմունքը: Ամենից բնորոշը, ինտուիցիայի մասին ընդունված չի եղել խոսել որպես մեթոդ գիտական մտածողության: Համենայն դեպս, ոչ ոք չի ունեցել քաջություն բացեիբաց խոստովանելու, որ իր հայտնագործությունը եղել է արդյունք ինտուիցիայի, որ փաստարկները կամ ապացույցները նա ներկայացրել է հետին թվով… Այն, որ հայտնագործությունը եղել է ինտուիցիայի արդյունք, այդ մասին նա կարող էր անել խոստովանություն միայն իր շատ մտերիմ մարդուն, վստահ, որ նա դրան չի պատասխանի երկիմաստ ժպիտով… Ի՞նչ է դա` լռությունը, ինտուիցիայի կարևորության հանդեպ գիտական կոկետությու՞ն, կեցվա՞ծք, թե՞ պարզապես վախ… վերջին դեպքում, որ մարդիկ կարող են ոչ լրջորեն, ոչ վստահությամբ վերաբերվել իրենց հայտնագործությանը… Հավանորեն այս վերջինը` վախը, տագնապը, ավելի մոտ է իրականությանը… Ոչ ոք իր հայտնագործությունըչի ներկայացնում որպես արդյունք ինտուիցիայի… Անգամ Էյնշտեյնը չի գնացել դրան… Խոշոր իրադարձություններ, խաշաոր հայտնագործություններ առանց ինտուիցիայի՞… Եղել են, այն էլ ոչ քիչ թվով, ինտուիցիայից զուրկ էր Կոլումբոսը, որը Ամերիկա մայրցամաքի վրա ոտք դնելուց հետո անգամ չհասկացավ, թե ինչ վիթխարի հայտնագործություն է արել… Միայն արևմուտք նավարկեոլվ ինչ – ինչ հայտնագործություններ անելը դեռևս ինտուիցիա չէ… Ինտուիցիայից զուրկ էր նույնիսկ Ռենտգենը, որն իր հայտնագործած ճառագայթման ինչ լինելը այդպես էլ չհսակացավ. նա դա համարում էր ոչ թե ալիքներ, ինչպես իր օրոք հաստատեցին ուրիշները, այլ բարձր էներգիայի տարրական մասնիկներ… Թեպետ նրա այդ հայտնագործոթւյունը, որն այդ անունով էթլ մտավ պատմության մեջ` ռենտգենյան ճառագայթում, հավերժացվեց Նոբելյան մրցանակով: Ինտուիցիան հասցրեց Ամունդսենին Հարավայի բևեռ, նա միշտ ընտրեց մարշրուտը և կերպը իր երթի… դժբախտ Սկոտից, ակներևաբար զուրկ ինտուիցիայից, ընդամենը մեկ ամիս առաջ… Սկոտը դեռ հեռվից տեսավ քամուց թափահարվող նորվեգական դրոշակը Հարավային բևեռում… Սկոտը ապրեց տրագեդիան շեքսպիրյան ուժի…

    
Հաննիբալը… Այդ առասպելական կարթագենցին… Նրա քսանհինգ հազարանոց զորքի անցումը շվեյցարական Ալպերով, աֆրիկական փղերն էլ հետը: Տասնյոթ տարվա ընթացքում տվեց 400 ճակատամարտ Իտալիայի ողջ տարածքով մեկ` ծայր հյուսիսից ծայր հարավ, ու մնաց ողջ: Իր վիթխարի զորքը հասցրեց Հռոմի պատերի տակ, պաշարեց այս հավերժական քաղաքը ու վերջին պահին հրաժարվեց քաղաքը գրավելու մտքից… Թե ինչու, չհասկացավ ոչ ոք… Քսանհինգ տարի նրա ինտուիցիան գործել էր անսխալ… Նա սխալվեց միայն մեկ անգամ, սխալվեց այնտեղ` Կարթագենում, Ջամալի հռչակավոր ճակատամարտի օրը, նա, նրա ինտուիցիան չէր նախատեսել վերջին պահին սրընթաց արշավով հակառակորդի հեծելազորի երևալը… Կարթագենն ընկավ… Կարթագենը, ինչպես որոշել էր հռոմեական սենատը, հողին հավասարեցվեց, վարեցին լայնքով, երկայնքով, նրանից չմնաց ոչ մի հետք… Այս հանճարը, աստվածներից մերժված, սրի մի հարվածով վերջ տվեց իր կյանքին հեռ՜ու – հեռու օտարության մեջ… Սկիպիոն Կրտսերը` Հաննիբալին հաղթող հռոմեական զորավարը, խոնարհվեց, ծնկաչոք բոլոր ժամանակների այս խոշորագույն զորավարի, հանճարեղ ստրատեգի առաջ… Նա Հռոմի սենատում հրաժարվեց Հաննիբալին հաղթողի փառքից… Ինտուիցիան աստվածատուր ձիրք է…

    
    
    
***

    
Բացառիկ ինտուիցիայով է եղել օժտված Նապոլեոնը… հատկապես երիտասարդ տարիներին: Աուստեռլիցի ճակատամարտի նախօրեին նա զգաց, ինտուիցիան իրեն հուշեց. այդ ճակատամարտը լինելու է բախտորոշ, որ դրա ելքից է կախված Ֆրանսիայի ապագան: Եվրոպայի ապագան: Եվ իր ապագան: Կայծակնային արագությամբ նա գալիս է ա՛յդ մտքին. պիտի շահել ճակատամարտը ինչ գնով ուզում է լինի: Ու շահեց: Փոխվեց ամեն ինչ` Ֆրանսիան, Եվրոպան… Իսկ ամենաշատը փոխվեց ինքը` Նապոլեոնը. դարձավ իմպերատոր… ինտուիցիայի ուժով… Հետագայում Նապոլեոնը ունեցավ շատ ու շատ առիթներ իր անսխալ ինտոիցիայի դրսևորման, բայց գիտական գումարտակի ստեղծման գաղափարը, այսպես կոչված, եգիպտական ռազմական էքսպեդիցիայի կազմում պիտի համարել, անկասկած, խոշորագույն իրադարձությունը այն հեռավոր ժամանակների, Նապոլերոնը հղացավ այդ, ժամանակի և էպոխայի հարկադրանքով ստիպված էր գնալ դրան` ռազմական էքսպեդիցիա դեպի Եգիպտոս: Ըստ էության դա ուղղված էր Ֆրանսիայի այն ժամանակվա ամենամեծ թշնամու` Անգլիայի դեմ… Ըստ երևույթին ինքը` Նապոլեոնը, չուներ մեծ սպասելիքներ այդ էքսպեդիցիայից, այսօրվա բնորոշմամբ` այդ ավանտյուրայից, ու բոլորի համար անսպասելիորեն հղանում է այդ գաղափարը` ունենալ զորքի կազմում նաև գիտական գումարտակ: Թե ինչպիսի կարոևրություն էր նա տվել այդ միջոցառմանը, հետևում է ահա այս իրադարձությունից, նա` Նապոլեոնը, ելույթ է ունենում Ֆրանսիայի գիտոթւյունների ակադեմիայում մի ընդարձակ զեկուցմամբ` գրեթե երկու ժամ տևող, որտեղ նա հարց է հարուցում փարավոնների էպոխայի Եգիպտոսի հիմնավոր ուսումնասիրման առթիվ, ուսումնասիրություններ, որոնք իրենց ոլորտի մեջ վերջն են այդ էպոխայի երկրի հեռավոր անցյալի պատմության, կյանքի, ճարտարապետության, հնագիտության, լեզվի, գրականության, կուլտուրայի, կերպարվեստի, քանդակագործության մասին, նրանց բուրգերի, դամբարանների, խորհրդավոր տաճարների, անթիվ, անհամար քանդակների ու կոթողների մասին… Նրանց անվերծանելի, անըմբռնելի հիերոգլիֆների մասին… Փարավոնների եկած, գնացած էպոխաների մասին… Ակադեմիկոսները ապշած էին, նրանք գիտեին, իհարկե, Նապոլեոնի այդ նոր ձեռնարկման` դեպի Եգիիպտոս զինված էքսպեդիցիայի մասին, բայց նրանց մտքով անգամ չէր անցնում, օգտվելով այդ խիստ բարենպաստ հնարավորությունից, այդ խորհրդավոր երկիրը գիտական ուսումնասիրության խնդիր դարձնելու… Ակադեմիկոսները իրար էին նայում… Գիտական էքսպեդիցիան ակադեմիայի կողմից ստեղծվում է, դա լինում է մի պատկառելի կազմ` մոտ երկու հարյուր մարդ, զուտ գիտությունից` պատմաբաններ, լեզվաբաններ, հնագետներ, ճարտարապետներ, աշխարհագրագետներ, երկրաբաններ, հողագետներ և այլն, և այլն… Այդ կազմում լինում են և արվեստի բնագավառից` նկարիչներ, քանդակագործներ, խեցեգործներ. գլխավորում էր այդ խումբը այն ժամանակվա նշանավոր նկարիչներից մեկը` Դենոնը, ինքն էլ ակադեմիկոս: Նոր դարագլխից` 1800 թվականից, երկու տարի առաջ Եգիպտական էքսպեդիցիան ֆրանսիական նավերի վրա Նապոլեոնի գլխավորությամբ Միջերկրականով լողում է դեպի արևելք` Եգիպտոս: Հասան Եգիպտոս, նավերը շարվեցին ափերին, զորքը դուրս եկավ ավազոտ անապատի վրա… Եգիպտոսի դիմադրությունը անսպասելի չէր, բայց սպասածից ավելի էր, Նապոլեոնը հասկացավ, որ փարավոնների այս երկիրը նվաճվելիք երկիր չէ, ու հազիվ մի տարի անց զորքը սկսեց քաշվել դեպի նավերը… Այս անգամ դեպի արևմուտք լողալու համար…

Բայց այս մեկ տարվա ընթացքում գիտական գումարտակը գործում էր, այն էլ ինչպես. պեղում էին, պատճենահանում անթիվ, անհամար կավե և կրաքարե տախտակներ, վրան անթիվ, անհամար հիերոգլիֆներ, պատկերներ, օրնամենտներ, ճարտարապետական շինություններ, անթիվ, անհաշիվ պատկերներ ու հիերոգլիֆներ տաճարների, կոթողների, դամբարանների, սյուների. տապանաքարերի վրա: Այդ ամենը նրանք հավաքեցին, մի կերպ տեղավորեցին անթիվ, անհաշիվ, հազարավոր արկղերի մեջ ու տեղափոխեցին նավերի վրա… Գիտական գումարտակը բռնեց վերադարձի ճանապարհը` ծայրաստիճան բեռնավորված անթիվ, անհաշիվ արժեքներով… Նրանք Ֆրանսիա բերեցին սերուցքը Եգիպտոսի… Բայց Դենոնը… Նա իր նկարիչ ընկերների հետ մնաց Եգիպտոսում… երեք տարի… Ու նկարում էին, նկարում գիշեր – ցերեկ… Չմոռանանք, լուսանկարչությունը չկար դեռ, դա երևաց հիսուն տարի հետո միայն այս պատմոթյունից: Այդ ընթացքում Դենոնն ու իր ընկերները ստեղծեցին ձեռքով, գծանկարի ու օֆորտի տեխնիկայով հազարից ավելի նկարներ: Եվ ի՛նչ նկարներ, ես տեսել եմ դրանց վերատպությունները Կառնակի և Լուքսորի շքեղ հյուրանոցներում` պատերին կախված, շքեղ շրջանակների մեջ, ապակեպատ… Չէի կարողանում պոկվել այդ նկարներից, դա հագենալու բան չէր… Մինչև անգամ տեսա, գտա նկարներ, որոնց վրա պատկերված (երկու հարյուր տարի առաջ) կոթողը, ճարտարապետական ֆորման, կառույցը չկան հիմա, քանդվել են կամ անհետացել, ու հիմա Դենոնի նկարներով դրանք ակամա փրկվեցին, դարձան մեզ համար մատչելի… Ֆրանսիա վերադառնալուց հետո Դենոնը նկարների այդ հսկա ժողովածուն հրատարակեց երկու թե երեք հսկա հատորների տեսքով, դրանք դարձան տիեզերական հայտնագործության պես մի բան ողջ Եվրոպայի համար…
     Իսկ գիտական գումարտակի բերածը… Ֆրանսիական գիտությունների ակադեմիան գլուխը կորցրել էր այդ ֆանտաստիկ հարստության առաջ… Ողջ Եգիպտոսն էլ իրենց հայացքին հառնված, բազմազանությունը հնագիտական նյութերի անհաշիվ, քանակությունը աներևակայելի. ի՛նչ ուժ է պետք, ի՛նչ կարողություն այդ ամենը վերծանելու, հասկանալու ու այդ ամենը գիտական մեկնաբանությունների, խորն ու մանրակրկիտ հետևությունների նյութ դարձնելու համար… Ժամանակի բոլոր խոշորագույն գիտնականներն էին նետված այդ գործին, անհաշիվ գիտական կենտրոններ, հարյուրներով հաշվվող գիտության դոկտորներ, պրոֆեսորներ, հազարավոր մասնագետներ, պատճենահանողներ, քանդակագործներ, նկարիչներ, քիմիկոսներ, ֆիզիկոսներ, ճարտարապետներ, հողագետներ և, ամենակարևորը, բոլոր ժամանակների, էպոխաների, բոլոր ազգերի ու ժողովուրդների, փարավոնների հասարակարգի Եգիպտոսի ու Միջագետքի խայտաբղետ ու փոթորկալից իրադարձություններով լի էպոխաների պատմաբանները, լեզվաբանները, հին ու նոր լեզուների գիտնականները, բոլորը բոլորը նետվել էին այդ գիգանտ հավաքածուի ուսումնասիրմանն ու վերծանմանը… Երեք տարի ծայրաստիճան լարված, քրտնաջան աշխատանք, ու արդյունքում` ուղիղ երեք տարի հետո, համայն Եվրոպային մատուցվեց 24 հսկա հատորներից բաղկացած այդ գիգանտ ժողովածուն` ֆրանսերեն և գերմաներեն… Եվրոպան ապրեց այդ ցնցումը… Սեղաններին երևացին այդ հատորները, բոլորն էլ այդ մի անունով ներկայացված` Եգիպտոս: Գիտության երկու հազար տարվա պատմության մեջ դա աննախադեպ էր իր հուժկու ուժով ու թողած է՛լ ավելի հուժկու հետևանքներով… Բայց դա դեռ բոլորը չէր: Դա նույնիսկ հիմնականը չէր: Գիտական գումարտակը իր հետ էր բերել մի աներևակայելի արժեք, մի գանձ պարզապես, որը պատմության մեջ մտավ ռոզեթյան քար անվամբ: Ռոզեթը անունն էր մի փոքրիկ գյուղի` Նեղոսի Միջերկրական ծովը թափվող մի գետակի ափին կուչ եկած, և ահա` անգամներից մեկում, զինվորները այստեղ հողը փորելիս դեմ են առնում մի սպիտակավուն սալի. ցեխի միջից հանում են սալը` վերևի անկյունից ջարդված, լվանում են և, ի՛նչ տեսնեն` սալի վրա ինչ –որ փորագրված արձանագրություններ` շատ խիտ տողերով իրար տակ շարված: Արձանագրությունները բաժանված երեք մասի` երկար և ուժեղ գծերով իրարից անջատված: Արձանագրությունները` տեսքով խիստ էին տարբերվում իրարից, պարզ է արդեն, դրանք տարբեր լեզուներով էին: Զինվորների հրամանատարը` մի երիտասարդ մայոր, իմացել է հունարեն ու կարողանում է կարդալ տեքստը այդ վարի` երրորդ արձանագրության, ու հայտնաբերում երկու անուն` Պտղոմեոս և Կլեոպատրա… Մեջտեղի արձանագրությունը, ինչպես հետո կպարզվի, եղել է ղպտիական լեզվով: Դա ամենավերջին շրջանի, ավելի ճիշտ` վերջին երկու - երեք հարյուր տարի առաջ մեր թվարկությունից առաջ եգիպտական լեզուն է եղել: Իսկ վերինը` առաջինը, ամբողջովին եղել է հիերոգլիֆներով փորագրված… Հասկանալի է արդեն, նույն տեքստը` երեք լեզուներով, որոնցից մեկը` հիերոգլիֆները, բացարձակապես անհայտ ու անմատչելի ողջ աշխարհի համար… Մինչդեռ ողջ եգիպտական անցյալը, երևի հազար տարվա պատմությույն համայն Եգիպտոսում, բոլոր - բոլոր տաճարների, դամբարանների, կոթողների, պալատների եղել են միայն ու միայն հիերոգլիֆներով արված… պարզ է արդեն, ռոզեթյան քարը կարող է դառնալ բանալին հիերոգլիֆների լեզուն վերծանելու համար… Ահա այս մեծաԲայց այս մեկ տարվա ընթացքում գիտական գումարտակը գործում էր, այն էլ ինչպես. պեղում էին, պատճենահանում անթիվ, անհամար կավե և կրաքարե տախտակներ, վրան անթիվ, անհամար հիերոգլիֆներ, պատկերներ, օրնամենտներ, ճարտարապետական շինություններ, անթիվ, անհաշիվ պատկերներ ու հիերոգլիֆներ տաճարների, կոթողների, դամբարանների, սյուների. տապանաքարերի վրա: Այդ ամենը նրանք հավաքեցին, մի կերպ տեղավորեցին անթիվ, անհաշիվ, հազարավոր արկղերի մեջ ու տեղափոխեցին նավերի վրա… Գիտական գումարտակը բռնեց վերադարձի ճանապարհը` ծայրաստիճան բեռնավորված անթիվ, անհաշիվ արժեքներով… Նրանք Ֆրանսիա բերեցին սերուցքը Եգիպտոսի… Բայց Դենոնը… Նա իր նկարիչ ընկերների հետ մնաց Եգիպտոսում… երեք տարի… Ու նկարում էին, նկարում գիշեր – ցերեկ… Չմոռանանք, լուսանկարչությունը չկար դեռ, դա երևաց հիսուն տարի հետո միայն այս պատմոթյունից: Այդ ընթացքում Դենոնն ու իր ընկերները ստեղծեցին ձեռքով, գծանկարի ու օֆորտի տեխնիկայով հազարից ավելի նկարներ: Եվ ի՛նչ նկարներ, ես տեսել եմ դրանց վերատպությունները Կառնակի և Լուքսորի շքեղ հյուրանոցներում` պատերին կախված, շքեղ շրջանակների մեջ, ապակեպատ… Չէի կարողանում պոկվել այդ նկարներից, դա հագենալու բան չէր… Մինչև անգամ տեսա, գտա նկարներ, որոնց վրա պատկերված (երկու հարյուր տարի առաջ) կոթողը, ճարտարապետական ֆորման, կառույցը չկան հիմա, քանդվել են կամ անհետացել, ու հիմա Դենոնի նկարներով դրանք ակամա փրկվեցին, դարձան մեզ համար մատչելի… Ֆրանսիա վերադառնալուց հետո Դենոնը նկարների այդ հսկա ժողովածուն հրատարակեց երկու թե երեք հսկա հատորների տեսքով, դրանք դարձան տիեզերական հայտնագործության պես մի բան ողջ Եվրոպայի համար… Իսկ գիտական գումարտակի բերածը… Ֆրանսիական գիտությունների ակադեմիան գլուխը կորցրել էր այդ ֆանտաստիկ հարստության առաջ… Ողջ Եգիպտոսն էլ իրենց հայացքին հառնված, բազմազանությունը հնագիտական նյութերի անհաշիվ, քանակությունը աներևակայելի. ի՛նչ ուժ է պետք, ի՛նչ կարողություն այդ ամենը վերծանելու, հասկանալու ու այդ ամենը գիտական մեկնաբանությունների, խորն ու մանրակրկիտ հետևությունների նյութ դարձնելու համար… Ժամանակի բոլոր խոշորագույն գիտնականներն էին նետված այդ գործին, անհաշիվ գիտական կենտրոններ, հարյուրներով հաշվվող գիտության դոկտորներ, պրոֆեսորներ, հազարավոր մասնագետներ, պատճենահանողներ, քանդակագործներ, նկարիչներ, քիմիկոսներ, ֆիզիկոսներ, ճարտարապետներ, հողագետներ և, ամենակարևորը, բոլոր ժամանակների, էպոխաների, բոլոր ազգերի ու ժողովուրդների, փարավոնների հասարակարգի Եգիպտոսի ու Միջագետքի խայտաբղետ ու փոթորկալից իրադարձություններով լի էպոխաների պատմաբանները, լեզվաբանները, հին ու նոր լեզուների գիտնականները, բոլորը բոլորը նետվել էին այդ գիգանտ հավաքածուի ուսումնասիրմանն ու վերծանմանը… Երեք տարի ծայրաստիճան լարված, քրտնաջան աշխատանք, ու արդյունքում` ուղիղ երեք տարի հետո, համայն Եվրոպային մատուցվեց 24 հսկա հատորներից բաղկացած այդ գիգանտ ժողովածուն` ֆրանսերեն և գերմաներեն… Եվրոպան ապրեց այդ ցնցումը… Սեղաններին երևացին այդ հատորները, բոլորն էլ այդ մի անունով ներկայացված` Եգիպտոս: Գիտության երկու հազար տարվա պատմության մեջ դա աննախադեպ էր իր հուժկու ուժով ու թողած է՛լ ավելի հուժկու հետևանքներով… Բայց դա դեռ բոլորը չէր: Դա նույնիսկ հիմնականը չէր: Գիտական գումարտակը իր հետ էր բերել մի աներևակայելի արժեք, մի գանձ պարզապես, որը պատմության մեջ մտավ ռոզեթյան քար անվամբ: Ռոզեթը անունն էր մի փոքրիկ գյուղի` Նեղոսի Միջերկրական ծովը թափվող մի գետակի ափին կուչ եկած, և ահա` անգամներից մեկում, զինվորները այստեղ հողը փորելիս դեմ են առնում մի սպիտակավուն սալի. ցեխի միջից հանում են սալը` վերևի անկյունից ջարդված, լվանում են և, ի՛նչ տեսնեն` սալի վրա ինչ –որ փորագրված արձանագրություններ` շատ խիտ տողերով իրար տակ շարված: Արձանագրությունները բաժանված երեք մասի` երկար և ուժեղ գծերով իրարից անջատված: Արձանագրությունները` տեսքով խիստ էին տարբերվում իրարից, պարզ է արդեն, դրանք տարբեր լեզուներով էին: Զինվորների հրամանատարը` մի երիտասարդ մայոր, իմացել է հունարեն ու կարողանում է կարդալ տեքստը այդ վարի` երրորդ արձանագրության, ու հայտնաբերում երկու անուն` Պտղոմեոս և Կլեոպատրա… Մեջտեղի արձանագրությունը, ինչպես հետո կպարզվի, եղել է ղպտիական լեզվով: Դա ամենավերջին շրջանի, ավելի ճիշտ` վերջին երկու - երեք հարյուր տարի առաջ մեր թվարկությունից առաջ եգիպտական լեզուն է եղել: Իսկ վերինը` առաջինը, ամբողջովին եղել է հիերոգլիֆներով փորագրված… Հասկանալի է արդեն, նույն տեքստը` երեք լեզուներով, որոնցից մեկը` հիերոգլիֆները, բացարձակապես անհայտ ու անմատչելի ողջ աշխարհի համար… Մինչդեռ ողջ եգիպտական անցյալը, երևի հազար տարվա պատմությույն համայն Եգիպտոսում, բոլոր - բոլոր տաճարների, դամբարանների, կոթողների, պալատների եղել են միայն ու միայն հիերոգլիֆներով արված… պարզ է արդեն, ռոզեթյան քարը կարող է դառնալ բանալին հիերոգիֆների լեզուն վերծանելու համար… Ահա այս մեծագույն գանձը` ռոզեթյան քարը, նույնպես հասավ Ֆրանսիա… Հասավ ու ընկավ մի բոլորովին երիտասարդ, բայց աստվածատուր մարդ արարածի ձեռքը, անունը Շամպոլյոն… Այս անունը պիտի դնել Արքիմեդի, Նյուտոնի անուններին կողքին, Շամպոլյոնին նվիրված մի ամբողջ էսսե ունեմ ես, ուստի այստեղ` շատ հակիրճ գույն գանձը` ռոզեթյան քարը, նույնպես հասավ Ֆրանսիա… Հասավ ու ընկավ մի բոլորովին երիտասարդ, բայց աստվածատուր մարդ արարածի ձեռքը, անունը Շամպոլյոն… Այս անունը պիտի դնել Արքիմեդի, Նյուտոնի անուններին կողքին, Շամպոլյոնին նվիրված մի ամբողջ էսսե ունեմ ես, ուստի այստեղ` շատ հակիրճ:
     Եգիպտացիները շատ են սիրել ու խիստ են եղել կապված իրենց հիերոգլիֆների հետ: Ամեն ինչ` պատմոթւյունը, բոլոր մեծ ու փոքր իրադարձությունները, միջպետական կապերն ու հանդիպումները, պատերազմներն ու զինված ընդհարումները, պոեզիան արձակը, դրամատուրգիան, պալատական իրադարձությունները, փարավոնների կյանքը, նիստուկացը, ամեն ինչ, ամեն ինչ հավերժացվել է հիերոգլիֆներով փորագրված… ամենուր, ուր պատահի` վիթխարի տաճարների պատերի վրա, է՛լ ավելի վիթխարի սյուների վրա վարից վեր, անգամ բազաների ու խոյակների վրա, ստորերկրյա թունելների, դամբարանների պատերին, սարկոֆագների վրա, ու ամբողջ Եգիպտոսը ծածկված է հիերոգլիֆներով, ողջ պատմությունը երեք հազար տարվա փարավոնների էպոխայի ներկայացված է միայն ու միայն հիերոգլիֆներով… Բայց ինչպե՞ս կարդալ, ինչպե՞ս վերծանել այդ առասպելական հիերոգլիֆները, դա այբուբեն չէ, սկզբունք ու սիստեմ ունեցող գրություն չէ: Շամպոլյոնը այդ ռոզեթյան սալի երեք լեզվով փորագրված տեքստերից կարողացավ վերծանել բավական արագ առաջին մի քանի հիերոգլիֆները: Բայց հիերոգլիֆները շատ են, բազմազան, թիվ ու համար չկա նրանց տեսակների, հարկավոր են նոր տեքստեր, նոր նշաններ… և ունենալ այդ ամենը ձեռքի տակ… Բայց ինչպե±ս լուսանկարչությունը չկար դեռ այն ժամանակ, ու ինքը` Շամպոլյոնը, չունենալով այլ ելք, կարճ ժամանակով նետվում է Եգիպտոս: Ծայրաստիճան տքնաջան աշխատանք, օր ու գիշեր արտագրել, արտանկարել այդ անթիվ, հիերոգլիֆները… Վերադառնում է Ֆրանսիա` ֆանտաստիկ հարստություն բերելով հետը… Հիմա հարկավոր է նստել դրանց վերծանման վրա, աշխատում է օրական տասնութ – քսան ժամ, հիերոգլիֆ հիերոգլիֆի հետևից էր վերծանվում աներևակայելի արագությամբ… Արդյունքում քաղաքակիրթ Եվրոպան ստանում է հսկա քառահատորյակը վերծանված հիերոգլիֆների… Բայց Շամպոլյոնը արդեն չկար, մահացավ թոքախտից, ծայրաստիճան քայքայված վիճակում… Սկսեց ռոզեթյան սալից ու ավանդեց հսկա մի գիտություն գալիք ժամանակների համար…

… Ռոզեթյան քարը… Այդ առասպելական քարը ես տեսա Լոնդոնի Բրիտանական թանգարանում` հսկա սրահի կենտրոնում, դրված էր առանձին, բարձր պատվանդանի վրա, հանդիսավորոթւոյւն ու լռություն էր շուրջը, ես ակամա գլուխս իջեցրի այդ առասպելական քարի առաջ, որին դիպել էր մատները այդ առասպելական հանճարի… Հայացքիս այդ հյուծված դեմքն էր ու խելացի աչքերը… Ահա այսպես` Նապոլեոնի եգիպտական խմբից չմնաց ոչինչ. բայց նրա ստեղծած գիտական գումարտակը ցնցեց աշխարհը, նա շռնդալից ուժով բացեց դարպասները այդ հսկա գիտության, որը շատ շուտով ստացավ անուն` եգիպտագիտություն, որով ապրում է այսօրվա քաղաքակիրթ աշխարհը ահա այսպես երկու հարյուր տարի անընդմեջ… Գիտության պատմությունը չունի այս ուժի ու այս խորության նախադեպը իր ողջ գոյոթւյան ընթացքում… Այսօրվա աշխարհի բոլոր ծայրերում աշխարհի բոլոր գիտնականները եգիպտոլոգիայի հիմնադիրն են համարում Նապոլեոնին… Նապոլեոնի ինտուիցիայի…

***

Գագաթնակետը հզորագույն ինտուիցիայի, իմ խոր համոզմամբ, պիտի համարել Մագելանին: Հետևանքները այդ ինտուիցիայի եղան բախտորոշ այս Երկիր կոչված հողագնդի համար: Պարզ էր արդեն, Կոլոմբոսի հայտնագործածը Արևելյան Ասինա չէ, Հնդկաչինն ու չինաստանը չէ: Կոլոմբոսը հայնտագործել էր բոլորովին նոր աշխարհամաս` անցյալներում անհայտ: Բախտի հեգնանքն այն էր, որ ինքը` Կոլոմբոսը, այդպես էլ չիմացավ, չհասկացավ, որ իր հայտնագործությունը նոր աշխարհամաս է, նոր մայրցամաք:

Բոլորովին այլ էր Մագելանի խնդիրը: Ավելի ճիշտ` նա կանգնած էր ոչ թե մեկ, այլ երկու խնդրի առաջ: Առաջինը, ունի՞ վերջ Հարավային Ամերիկան, թե՞ տարածվում է, ձգվում է հայտնի չէ` ուր և որքան հեռու: Երկրորդ խնդիրը, եթե ունի վերջ, ապա ի՛նչ է դրանից այն կողմ… օվկիանո՞ս, ինչպես այս կողմից է` Ատլանտյանը… Եվ եթե այո, ապա որքա՞ն հեռու է ձգված այդ օվկիանոսը… Եվ ու՞ր կարելի է հասնել լողալով այդ անույս, անանուն օվկիանոսով ու որքա՞ն հեռու… Վերջին դեպքում անխուսափելի է դառնում հետևությունը, երկրագունդը համատարած օվկիանոս է ու այդ օվկիանոսում` այստեղ - այնտեղ, մեծ ու փոքր մայրցամաքներ, ինչպես Ասիան է, Եվրոպան, Աֆրիկան, Ավստրալիան, ինչպես գիգանտ կղզիները: Հիմա ավելանում է այս անհայտ Ամերիկան… Մի մեծ, գերմեծ կղզի էլ սա… Ուրեմն, որ երկրագունդը ամենից առաջ համատարած օվկիանոս է, եթե այդպես է, ապա Եվրոպայի ցանկացած նավահանգստից դուրս եկած նավը, նավարկելով միշտ արևմուտք, միայն արևմուտք, լրիվ պտույտ անելով երկրագնդի շուրջը, ի վերջո արևելքից կմտնի այն նավահանգիստը, որտեղից դուրս էր եկել ինչ - որ ժամանակ առաջ… Ահավոր էր Մագելանի ինտուիցիան… Նրա ներսում ամուր էր այդ համոզմունքը, երկրագունդը համատարած օվկիանոս է, և որ այս Ամերիկա կոչեցյալը ինչ - որ տեղ` գուցեև բավական հարավից, պիտի վերջ ունենա ու այդ կերպ անցում դեպի ա՛յն կողմը… Եվ այդ կողմը, նույնպես օվկիանոս է, որքան մեծ` հայտնի չէ, բայց օվկիանոս է: Մագելանի ներսում խոսողը միայն ինտուիցիան էր, ներքին կանխազգացումը, որ երկրագունդը ամենից առաջ գիգանտ օվկիանոս է, և այդ օվկիանոսում կան, պիտի լինեն անջատ - անջատ մայրցամաքներ, և դրանցից մեկն էլ` այս հայտնաբերվածն ու բնավ չուսումնասիրվածը, իր գիգանտ տարածքով և իր անորոշությամբ հանդերձ չպիտի կազմի բացառություն ու պիտի լինի գիգանտ կղզիներից մեկը այս համատարած օվկիանոսում: Սա միայն կանխազգացում էր, ինտոիցիա` ոչնչով չհիմնավորված, ու այդ պատճառով էլ նա լռում էր… Նրա լռությունը առասպելական էր: Նա չի թողել ոչինչ գրավոր, չկա նույնիսկ վկայություն, որ ինքը այդ առթիվ կիսվել է կամ ունեցել խոսակցություն իր նույնիսկ ամենամոտիկների հետ, առաջին հերթին, թերևս, նավերի կապիտանների հետ… Մագելանի հինգ նավերի կապիտաններից և ոչ մեկը չի իմացել ոչինչ Մագելանի մտադրությունների մասին, չեն իմացել, թե ուր են նավարկում և ոչ էլ նպատակը այդ ծանր նավարկության… Այս անորոշությունն ու քար լռությունն էլ տեղիք է տվել դժգոհությունների, խռովությունների, մինչև իսկ ապստամբության, որը ինքը` Մագելանը, ճնշում էր անողոք դաժանությամբ… Մագելանը չէր կարող իր ինտուիցիան բերել որպես փաստարկ, դրան ոչ ոք չէր հավատա, այդ պատճառով էլ լռում էր… ու գործում… գործում խիստ իր ինտուիցիայով… Չգիտեմ` ով ինչպես, բայց ես հակված եմ Մագելանի այս խելացնոր պատմութույնը ընդունել որպես տրիումֆ այդ անորոշ, ամեն մի ապացույցից դուրս այդ հատկության` ինտուիցիայի… Հզորագույն ապացույցն այն բանի, թե ինչ է և ինչ կարող է անել ինտուիցիան… որի մասին կարելի է լռել, չխոսել, բայց որը կարող է դառնալ որոշիչ:

այս հողագնդի քարտեզը, երբ չունեին նույնիսկ մոտավոր պատկերացում այդ հողագնդի չափերի մասին, նա` Մագելանը, ինչ – որ ներքին կանխազգացումով հասել էր այդ մտքին, որ երկրագունդը ամենից առաջ պիտի լինի համատարած օվկիանոս ու այդ օվկիանոսում եղել են, պիտի լինեն անջատ - անջատ մայրցամաքներ, և որ դրանցից մեկն էլ այս նոր հայտնագործված ու բնավ չուսումնասիրված գիգանտ տարածքն է: Ամերիկա կոչվող, և որ իր անորոշությամբ հանդերձ նա էլ չպիտի կազմի բացառություն, պիտի լինի պարզապես գիգանտ կղզիներից մեկը այս համատարած օվկիանոսում… Հինգ առագաստանավերից և 265 ծովայինններից բաղկացած հսկա էքսպեդիցիան դուրս է գալիս իսպանական Սան Լուկար նավահանգստից 1510 թ. սեպտեմբերին և լողալով միշտ դեպի հարավ ու կտրելով հասարակածը` նոյեմբերի վերջին հասնում է Բրազիլիայի ափերը… Դանդաղ, շատ դանդաղ հարավ իջնելու հետ մեկտեղ քննում են այնտեղ նեղուց գտնելու հնարավորությունը: Փոքր գետերը իսկույն են դուրս նետվում հաշվից: Բայց ահա հասնում են մի հսակ բացվածքի` մի քսան - երեսուն կիլոմետր լայնության, խանդավառություն համընդհանուր, սա պիտի որ նեղուղցլինի, ջուրը չի շարժվում, կանգնած է, բայց Մագելանը լուռ է… Որոշեցին ուղարկել դեպի այդ բացվածքի խորքը մի մեծ նավակ` ուժեղ թիավարներով… Նավակը շուտով անհետացավ հորիզոնում… Անցավ մեկ օր, երկու օր… Նավակը երևաց, վերադարձան… Պարզ է արդեն, քաղցրահամ ջուր է` շատ դանդաղ հոսող… Գիգանտմի գետ, որի նմանը չկար Եվրոպայում, Աֆրիկայում… Շատ հետո այդ գիգանտը կստանա անուն` Ամազոն, ամենամեծ, ամենաերկար ու ամենաջրառատ գետը երկրագնդի վրա… Առաջին հայտնաբերողը այդ գիգանտի եղավ Մագելանի էքսպեդիցիան, բայց նրան` Մագելանին դա չէր հետաքրքրում, բնա՛վ, նա նեղուց էր փնտրում… ծովի ջրով նեղուց… Գնում են ավելի հարավ, ցրտում է օրեցօր, փոթորիկներն են շատացել, օվկիանոսը մռնչում է օր ու գիշեր… Նեղուցի որոնումների ընթացքում կորցնում են նավերից մեկը… Մագելանը շարունակում է իջնել, դեպի հարավ… բայց վիճակը օրեցօր դառնում է ավելի ու ավելի մռայլ, ավելի անհույս… Նավաստիների մեջ առաջանում են այս ողջ նավարկության անիմաստ լինելու տրամադրություններ… բանը հասնում է խռովությունների, սկզբում խուլ, հետո ավելի ու ավելի բացահայտ: Նավապետները գրեթե բոլորը իսպանացիներ էին, նավաստիների մեծ մասը` նույնպես, ու նրանք չէին հանդուրժում պորտուգալացի ծովակալի լռությունը… Մագելանը չուներ այլ ելք, առաջին ու ամենաբացահայտ խռովությունը նա ճնշեց դաժանորեն… Իջնում են շատ հարավ, սառնամանիքը դառնում է ավելի ու ավելի մոլեգին, ցրտից մատները չի լինում հեռացնել իրարից… Մոտենում են մի բացվածքի, երկու կողմից հսկա սառցապատ ժայռերն են, մռայլ երկինքը, անհրապույր ծայրաստիճան… Մտնում են բացվածքի մեջ, սահում են շատ դանդաղ, ստուգում են ջուրը, աղի է, ծովի ջու՞ր է արդյոք… Պարզ չէ… Նավերից մեկը ինչ – որ սկսում է հետ ընկնել, հետո էլ անհետանում… Շատ հետո է պարզվում. այդ նավի նավապետը նավաստիների հետ միասին խռովություն է բարձրացնում, որոշում են այլևս չենթարկվել Մագելանին բռնում են դեպի Եվրոպա վերադարձի ճանապարհը… Մնում է երեք նավ… Ջուրը շարունակում է մնալ աղի, ուրեմն սա գետ չէ, ծովի ջուր է կարծես… Մագելանը որոշում է նավերից առավել արագընթացը` ՙՎիկտորիան՚, ուղարկել առաջ, իսկ մյուս երկուսը խարիսխ գցել, սպասել մինչև նրա վերադարձը… Անցնում է մեկ օր, անցնում է երկու օր, անցնում է մի ամբողջ շաբաթ, ՙՎիկտորիան՚ չկա… Երկու կողմից` հսկա սառցապատ ժայռեր` գրեթե ուղղահայաց ծայրը չի երևում, իսկ նեղուցը` խիստ զիգզագ, անհրապույր… Ու հանկարծ… երևում է ՙՎիկտորիան՚… Աղմուկ, աղաղակ, դրոշների թափահարում, թնդանոթային համազարկ առաջին անգամ… Երկինքը պտտվեց Մագելանի գլխավերևում… Նա հասկացավ. սա է եղել իր փնըրածը, նեղուցը` ա՛յս կողմի օվկիանոսը ա՛յն կողմի օվկիանոսի հետ կապող… Դա հոկտեմբերինն էր 1511 թվականի` մեկ տարի անց Սան Լուկարից դուրս գալու պահից: Շատ արագ այդ հռչակավոր նեղուցը կստանա անուն` Մագելան, ու կորոշվեն նրա տվյալները. երկարությունը նեղուցի` 550 կիլոմետր, նվազագույն լայնությունը` 3 – 4 կիլոմետր, նվազագույն խորությունը` 33 մետր: Այսօրվա տվյալներով` նավարկություննն այս նեղուցով վտանգավոր է, շատ են ստորջրյա ժայռերը, իսկ քամիները մոլեգնում են անդադար… Մագելանը լուծեց իր երկու խնդիրներից մեկը, այն է` հաստատեց երկու օվկիանոսների իրար հետ կապված լիենլու հանգամանքը` ի դեմս իր հայտնագործած նեղուցի Ամերիկայի ծայր հարավում: Դրանից հետո նա անցավ մյուս խնդրին, իսկ ի՞նչ է այդ օվկիանոսը այն կողմում` Ամերիկայի արևմուտքում ընկած…

Նեղուցից դուրս գալուն պես նա իր երեք նավերով շեշտակի թեքվեց դեպի հյուսիս ամենից առաջ ա՛յդ նկատառումով` հնարավորին չափ շուտ դուրս գալ սառնամանիքային գոտուց ու մոտենալ հասարակածի շրջանի ջրերին… Բայց նա չուներ ոչ մի պատկերացում, թե ինչ է ներկայացնում իրենից այդ նոր ու բոլորովին անհայտ օվկիանոսը, ինչքա՞ն է նա մեծ. գիտեր միայն, որ այնտեղ` արևմուտքում, պիտի լինի Ասիան: Բայց որքան է մեծ այդ օվկիանոսը, և որքան է հեռու Ասիան, չգիտեր ոչինչ… Նավարկում են կուրորեն` ապավինելով միայն պատահականությանը… Բայց, Աստվա՛ծ իմ, այս օվկիանոսը վերջ չունի… Անցնում է մեկ ամիս, անցնում է երկրորդ ամիսը, իրենք նոր հասան հասարակածին, այստեղ էլ մյուս ծայրահեղությունն է` տրոպիկական շոգ, կիզիչ շոգ… Նավերի վրա սպառվել է ջուրը, սպառվել է ուտելիքը, անհավաստի կարող է թվալ, չկա և ձուկ, համենայն դեպս ամիսը ամսի վրա չեն կարողանում որսալ գոնե մեկ - երկու ձուկ… իր գործն է տեսնում ցինգան, նավաստիները մահանում են իրար հետևից… Անցնում է երրորդ ամիսը, կտրում են հասարակածը… Վիճակը մնում է անփոփոխ, չեն հանդիպում ոչ մի կղզու, ոչ մի կենդանության… Չորրորդ ամիսը, հինգերրորդ ամիսը… կյանքի ոչ մի նշույլ… Բացարձակ հանդարտություն, այս ամիսների ընթացքում ոչ մի փոթորիկ, անգամ ոչ մի քամի… խաղաղություն է օր ու գիշեր, ամիսը ամսի հետևից… Ու ինքը` Մագելանը, շնորհում է այդ արտառոց ու գիգանտ օվկիանոսին այդ անունը, որը մնաց մինչև մեր ժամանակները` Խաղաղ: Այսօրվա երկրաբանները և օդերևութաբանները ժպիտով են նայում այս անվանը. իրականում սա ամենակատաղի, ամենասոսկալի օվկիանոսն է երկրագնդի վրա… Կտրում են հասարակածը, շուտով կես տարին կլրանա նեղուցից դուրս գալուց հետո, բայց որքան է հեռու Ասիան` չունեն ոչ մի պատկերացում… Նեղուցից դուրս են եկել հոկտեմբերին 1520 թվականի, հիմա մարտն է գալիս 1521 թվականի, ու դեռ ոչինչ չկա… Ու հանկարծ նավաստիներից մեկը տեսնում է հեռու հորիզոնում` արևմուտքից, կատարները բարձր ծառերի… Մագելանը խոր շունչ է քաշում, հասել են Ֆիլիպիններ, սա Ասիան է… Այն, ինչ երազում էր Կոլոմբոսը, ու այդպես էլ չտեսավ: Դա մարտին էր 1521 թվականի, նեղուցից դուրսգալուց գրեթե վեց ամիս անց, այդ ընթացքում իրենք անցել էին, ինչպես կպարզվի հետո, 17 000 կիլոմետր, դա գրեթե կեսն էր երկրագնդի շրջագծի… Մագելանը Ֆիլիպիններում… Ըստ էության, նա լուծել էր խնդիրը, հայտնագործել էր նեղուցը Ամերիկայի ծայր հարավում ու դրանից հետո իրականացրել շուրջերկրյա նավարկությունը… Կարծես չմնաց այլևս անելիք… Նա ակամա թուլացել էր, դարձել անտարբեր շրջապատի, անցուդարձի հանդեպ… Կղզիներից մեկում բնիկների հետ ունեցած մի ընդհարման ժամանակ նետի հարվածից Մագելանը սպանվում է… Ավելի անհեթեթ մահ հանճարի դժվար է պատկերացնել.. Ի լրումն դրա` երեք նավերից երկուսը նույնպես առևանգվում ու ոչնչացվում են… Մնում է միայն մեկը` ՙՎիկտորին՚: Այս բախտորոշ անունով նավը դուրս է գալիս տևական, խիստ տևական նավարկության, կտրելով Հնդկական օվկիանոսը այս ծայրից մինչև մյուս ծայրը, շրջանցելով Հրո հրվանդանը Աֆրիկայի ծայր հարավում, հետո ամբողջ ժամանակ նավարեկոլվ Աֆրկայի արևմտյան ափերով` հասնում է Իսպանիայի ափերը ու մտնելով Սան Լուկար` ավարտում իր առասպելական նավարկությունը. դա սեպտեմբերին էր 1522 թ.` այստեղից դուրս գալուց ուղիղ երեք տարի անց: ՙՎիկտորիան՚, դուրս գալով իր նավահանգստից ու միշտ լողալով դեպի արևմուտք, վերադառնում է նույն նավահանգիստը արևելքից… Ահա այսպես ավարտվեց առասպելական նավարկությունը, առաջին շուրջերկրյա նավարկությունը այդ առասպելական մարդ արարածի` Մագելանի: Այդ նավարկությունը ցույց տվեց վերջնականապես, որ.

• Երկիրը գնդաձև է

• կա, գոյություն ունի միասնական համաշխարհային օվկիանոս,

• Երկրի մակերեսի մեծ մասը ծածկված է ջրով:

Այս երեքից միայն մեկը բավական կլիներ հավերժ անմահ մնալու մարդկության պատմության մեջ… Մագելանի այս էպոխայի ընթացքում արվեց ևս մի հայտնագործություն, որը մտավ պատմության մեջ: Արշավախմբի կազմում եղել է ևս մեկը, տակավին պատանի, անունը Պիգաֆետտա, ուշիմ, խելացի, որին Մագելանը հանձնարարել էր օրագիր պահելու գործը. նա պիտի գրեր օր օրի վրա տեղի ունեցող ամեն ինչը, բոլոր մեծ ու փոքր իրադարձությունները, օրագիրը նավարկոթւյան` բաց չթողնելով ոչ մի բան, ոչ մի օր… Նկարագրությունները բոլոր փոթորիկների, նավաբեկումների, ապստամբությունների, խռովությունների և այլն, և այլն: Հրաշքով նա մնում է ողջ և, ի թիվս քսանվեց ծովայինների, ողջ առողջ վերադառնում է Իսպանիա: Եվ ահա, երբ հանրագումարի է բերում իր օրագիրը, որտեղ կրկնում ոչ մի բաց թողնված, որ իրենք ըստ օրագրի, վերադարձել են մեկ օր շուտ։ Պատճաոը այդ տարբերության չհասկացվեց, բայց հետո աստղագետները գտան դրա բացատրությունը։ Բանն այն է, որ միշտ դեպի արևմուտք նավարկելիս, օրվա տևողությունը լինում է, պիտի լինի ավել քսանչորս ժամից։ Լրիվ շրջապտույտի դեպքում երկ¬րագնդի շուրջը դա կազմում է մեկ լրիվ օր, արդյունքում արշավախումբը վերադառնում է այն նավահանգիստը, որտեղից դուրս էր եկել մեկ օրացուցային օր շուտ։ Ճիշտ նույն կերպ, միշտ արևելք նավարկելիս երկրագնդի շուրջը մեկ լրիվ պտույտ անելուց հետո նույն նավահանգիստ պիտի վերադառնա մեկ օր շուտ... Սա մեծ հայտնագործություն էր, պատահական չէր, որ Պիգաֆետտայի օրագիրը այն ժամանակ էլ հրատարակվեց առանձին գրքով։ Այս նավարկությունը տրիումֆն էր նաև ինտուիցիայի... Այն, ինչով կառավարվեց ու գործեց իր ողջ կյանքում ինքը՝ Մագելանը...
     ..Մագելանի կերպարը շատ մտքեր է հուզել... Նա ապրեց շատ կարճ կյանք, ընդամենը քառասուն տարի՝ ծայրաստիճան դրամատիկ աոաջին օրվանից մինչև վերջին պահը, մինչև սպանվելը... Մագելանի ապրած դրաման շեքսպիրյան ուժ ունի... Պատահական չէ, բնավ, որ նա՝ Մագելանը, զբաղեցրել է շատ ու շատ պատմաբանների, գրականագետների ու գրողների մտքերը... Այդ շարքից ես տրամադրված եմ առանձնացնել, խիստ առանձնացնել Ստեֆան Ցվայգին, նրա «Մագելան» գրական մոնոգրաֆիան չունի հավասարը։ Դա մոնոլոգ է, մի գիգանտ ասույթ մարդկային հոգու այս խոշորագույն գիտակի... Այս հսկա վեպում չկա ոչ մի էջ, ոչ մի տող, որ չցնցի ընթերցողին... Ու աներևակայելի բարեխղճություն իրադարձությունների ճիշտ շարադրման, դրամատիկ ուժ ունեցող պատկերների ու տեսարանների ներկայացման... Ցվայգի այս գիգանտ գործը կարդացվում է մեծ հուզմունքով, իրադարձությունների ու ապրումների ծայրաստիճան լարվածությամբ... Հագենալ այս վեպից Ցվայգի անհնար է... Ես համենայն դեպս չեմ կարող ասել, թե քանի անգամ եմ կարդացել նրա «Մագելանը» ... Ցվայգը թողել է ոչ քիչ թվով գլուխգործոցներ հեռավոր անցյալների գիգանտների գործին ու կյանքին նվիրված՝ «Բալզակ», «Մարի Ստյուարտ», «Ռոմեն Ռոլան», «Դանթե» ... Բայց նրա «Մագելանը» զատվում է այդ շարքից... ու խիստ... Մեր պատկերացմամբ՝ շեքսպիրյան դրամաները անհնար են առանց կնոջ, առանց կնոջ կերպարի... Ցվայգի ՙՄագելանում՚ չկա կին, բնա՛վ, ու դրանով հանդերձ այդ աստիճան դրամատիկ, լարված ու հուզիչ... Մարդ ակամա գլուխն է կախում ու ընկնում մտքերի մեջ՝ ամեն անգամ մտաբերելով ՙՄագելանի՚ այս հանճարեղ գրողին... Վերջին բնութագիրը պատահական չէ, Ցվայգը իմ խոր համոզմամբ մնաց հանիրավի չգնահատված։ Արվեց ամեն ինչ նրան Նոբելյան մրցանակ չշնորհելու համար... Գրականության ասպարեզում այս բարձրագույն մրցանակի կոմիտեն գործում է ակնհայտո¬րեն անարդար։ Որոշիչ են դաոնում ինչ-ինչ հանգամանքներ՝ բուն ստեղծագործության հետ կապ չունեցող... Քիչ չեն գործեր ու գրողներ, որոնց Նոբելյան մրցանակի հասնելը տարակուսանք է հարուցում... Տարակուսանք են հարուցում նաև այն դեպքերը, երբ գրականության գծով աշխարհիս գիգանտներից շատերը մնացին դուրս այդ բարձրագույն պատվից՝ Լև Տոլստոյ, Անտոն Չեխով... Ցվայգը նույնպես... Նա ապրեց, ծանր ապրեց այդ դրաման ու, չունենալով այլ ելք, այլևս անկարող լինելով այս տիեզերական անարդարությանը, վերջ տվեց իր կյանքին ինքնասպանությամբ... «Բալզակի» «Մագելանի» ստեղծողը...

Մայիս 2006, Գառնի

Գրիգոր Գուրզադյան


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
11649 | 0 | 0
Facebook