Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀԱՐՈՒԹ ԲԱԼՅԱՆ. «Ձայնասկավառակներն ինձ համար եկամտի աղբյուր չէ»

Vevo
Մամուլի խոսնակ`
Vevo
01:17, շաբաթ, 10 հոկտեմբերի, 2015 թ.
ՀԱՐՈՒԹ ԲԱԼՅԱՆ. «Ձայնասկավառակներն ինձ համար եկամտի աղբյուր չէ»


    
    
    
    
    
     Երևան է ժամանել երգիչ ՀԱՐՈՒԹ ԲԱԼՅԱՆՆ, ով այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում հանդիպեց լրագրողների հետ և նվիրեց ամերիկյան «Dolby» կինոթատրոնում կայացած իր մենահամերգի տեսասկավառակն ու տարվա սկզբին թողարկված «Love me» ձայնասկավառակը: Հենց ձայնասկավառակների թողարկմանն անդրադառնալով` մասնավորապես լրագրողներս հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է Հ. Բալյանն «ապահովագրում» իր սկավառակները պիրատներից, ինչին ի պատասխան ամերիկաբնակ երգիչը նշեց. «Քանի որ, այսօր գոյություն ունեն ինտերնետային երաժշտական կայքեր, ապա նախընտրում եմ ձայնասկավառակներս չվաճառել: Իհարկե, կլինեն կեղծ օրինակներ, բայց այս մենահամերգի օրիգինալ տարբերակը մարդիկ կարող են դիտել միայն Յութուբում եւ տեսասկավառակի տեսքով` ում ինքս կնվիրեմ»: Ապա հավելեց. «Ձայնասկավառակներն ինձ համար եկամտի աղբյուր չեն, պարզապես, մենահամերգների ու համերգային շրջագայությունների ժամանակ այն ինձ համար այցետոմս է դառնում»:


     Իսկ մեզ մնում է Հարութ Բալյանին հիշեցնել, որ պիրատների հետ բախում կարելի է ունենալ նաեւ յութուբյան տիրույթում և հենց դրանից խուսափելու համար էլ ստեղծվել է Vevo աշխարհահռչակ երաժշտական նախագիծը: Այնպես որ, հուսանք, որ նա էլ շուտով կհամալրի այն աստղերի շարքը, ովքեր արդեն իսկ ստեղծել են իրենց տեսադարանը Vevo-ում:

Harout Balyan Live In Concert Dolby Theater 2015
Աղբյուրը` vevoarmenia.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4356 | 0 | 0
Facebook