Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Իմ ու քո աշունը

22:54, չորեքշաբթի, 06 փետրվարի, 2013 թ.
Իմ ու քո աշունը

Աշունը վաղուց գլուխը թեքել,

Խոնարհել, զգույշ ուսիդ է դրել:

Տերևներ պայծառ, թեթև ու գերող…

Աչքերդ դե բա´ց, սիրելի´ս, զգա´,

Ախր աշունն հաջորդ անգամ գուցե ուշանա,

Գուցե նա այլևս մեզ չպատկանի:

Խնդրում եմ զգա´, փայփայի´ր, սիրի´ր,

Թե չէ աշունը գուցե մոռանա,

Որ եղել ենք մենք, այլ ոչ` ես ու դու,

Որ եղել է սեր, մեզ համար` աշուն…

Աշունը վաղուց աչքերը փակել,

Քեզ գրկել, իրեն քո գիրկն է նետել…

Սիրելի´ս, զգու՞մ ես,

Տերևազօծ արահետների հին ու երջանիկ

Ստվերների մեջ մեզ դեռ գտնու՞մ ես,

Արդյոք տեսնու՞մ ես:

Երջանիկ եմ ես, որ աշունն ու դու

Ինձ գողացել եք,

Հոգիս ու միտքս գունավորել եք

Աշնան ու սիրո վառ երանգներով,

Որ դու ինձ գրկել ու համբուրել ես

Աշնան ու թախծոտ իր արցունքների,

Թաց ու անհատակ հույզերի շնորհիվ…

Երջանիկ եմ ես, որ դեռ աշուն է.

Մեզ համար սեր է…

Իսկ լուսինը, տե´ս, սիրելի´ս, զգա´…

Ախր միգուցե նա կմոռանա,

Որ տեսել է մեզ իր շողերի տակ

Հենց այնպես, արբած, սիրով շրջելիս…

Աշունը ու՞ր է: Չթողնե´ս գնա, որ սերս չանցնի,

Որ աշունը մեզ սիրով ջերմացնի…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
3
Չհավանել
0
9353 | 2 | 0
Facebook