Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Տոնել թե չտոնել.Այս է խնդիրը

22:24, երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2015 թ.
Տոնել թե չտոնել.Այս է խնդիրը
     Վերջերս համացանցում ակտիվ քննարկման է արժանանում Էրեբունի-Երևան տոնակատարության անցկացվել չանցկացվելու և դրա համար հատկացված միջոցները սահմանամերձ շրջաններին հատկացնելու խնդիրը: Առաջին հայացքից կարճ ժամանակահատված ընդգրկող այս խնդիրը իրականում շատ բան է արտացոլում և կարծես արտահայտում է առկա իրական քաղաքացիական վերաբերմունքը պետության և նրանում գոյություն ունեցող հիմնախնդիրների նկատմամբ:
     Խնդրին անդրադարձան բազմաթիվ մտավորականներ, արվեստագետներ և քաղաքական գործիչներ: Սակայն արձագանքները կտրուկ էին: Բացառել տոնակատարությունը կամ դավաճան համարել կազմակերպիչներին:
     Իրականում անդրադարձ էլ չպիտի կատարվեր այս տոնակատարությանը, որովհետև այն ահռելի միջոցները, որ լվացվում են զանազան պետական պաշտոնյաների միջնորդությամբ, այն բոլոր գումարները, որ չեն ծառայում իրենց նպատակին և անահասկանալի պայմաններում անհետանում են, կարող էին միանշանակ փակել այն բացերն ու խնդիրները, որ կան սահմանամերձ շրջաններում: Ինչու շեղվել և կենտրոնանալ մի փոքրիկ տոնակատարության վրա, եթե մեր պետությունը իր չինովնիկներով և ռոտշիլդյան հարստություն կուտակած գործարարներով հանդերձ ի զորու է տոնել և միաժամանակ լուծել առկա խնդիրները: Սահմանամերձ շրջանները պիտի անընդհատ լինեն ուշադրության կենտրոնում, այլ ոչ միայն կրակոցներից, մարդկային զոհերից հետո կամ տոների նախաշեմին:
     Ի վերջո մայրաքաղաքի և հեռավոր շրջանների միջև լարվածությունը հաստատ ձեռնտու չէ պետական մտածողություն կրող քաղաքացիներին և պաշտոնյաներին:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1335 | 0 | 0
Facebook