Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉՄԱՐԵՑ ՆՐԱ ՏԱՂԱՆԴԸ

16:24, կիրակի, 27 սեպտեմբերի, 2015 թ.
ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉՄԱՐԵՑ ՆՐԱ ՏԱՂԱՆԴԸ
     Մենք մշտապես հեռուստցույցով տեսնում կամ լսում ենք պատերազմների մասին, սակայն երբևէ դրա ահասարսուռ հորձանուտներում չենք հայտնվել: Այսօր շատերս հանդիպում ենք պատերազմական դաշտից փախած հայրենակիցների, ում համար դեռևս դժվար է հարմարվել նոր պայմաններին և ընդունել այն ամենն, ինչն արդեն իսկ կորցված է: Այնուամենայնիվ, կան բաներ, որոնք մշտապես մեզ հետ են ու ապրում են մեզանում: Դրանք մարդկային այն կարողություններն ու արժեքներն են, որոնք ծնվում և մեծանում են մարդու մեջ:
     Այդ պայքարի մարտական ուղղով սկսել և շարունակում է ընթանալ Իրաքից Հայաստան տեղափոխված Արման Մելիքյանը: Բազում դժվաությունների և խոչընդոտների միջով անցնելով, այնուամենայնիվ, Արմանը չի կորցրել մանուկ հասակից ապրող այն երազանքը, որի համար այսօր նա պայքարում է: Երաժշտությամբ ապրող և երգին սիրահար Արմանն իր առաջին քայլերն է անում ձայնային տվյալները հանրությանը լսելի դարձնելու համար: Առանց որևէ աջակցության և միայն մի փոքրիկ աշխատասիրության շնորհիվ Արմանը բարձրաձայնել է իր տաղանդի մասին: Առաջին ձայնագրությունը պատրաստ է: Արմանը պատրաստվում է մասնակցել մրցույթների, որի համար նա այսօր աշխատում է: Սա գովազդ չէ, այլ ապացույց այն բանի, որ երազանքն ու ցանկությունը օգնում են հաղթահարել դժվարություններ ու հուսադրվել նոր կյանք ստեղծելուն:
    

Արմանի ձայնային կատարումը կարող եք լսել տեղադրված Link-ում

https://www.facebook.com/arm.melikian11

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3314 | 0 | 0
Facebook