Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Լինում է և այսպես

Սուսաննա
Հեղինակ`
Սուսաննա
11:27, շաբաթ, 26 սեպտեմբերի, 2015 թ.
Լինում է և այսպես
     Լավ է, որ տնօրենը ամեն ինչ անում է կոլեկտիվը երիտասարդացնելու համար, ընդունում է երիտասարդ կադրեր և ամեն ինչ անում է, որ այդ երիտասարդները իրենց «լավ» զգան: Նրանց «գլխին թափում է» շատ ժամեր, և նրանց աշխատանքը զերծ է մնում վերահսկումից, և թույլատրում է նրանց անել այն, ինչ իրենց սիրտն է ուզում: Նույնիսկ նրանց տետրերում ու գրագրություններում տեղ են գտնում աղաղակող կոպիտ սխալներ, բայց դրանց վրա տնօրենը ուշադրություն չի էլ դարձնում: Դրանք տնօրենի բարեկամներն են, մտերիմները, ընկերուհիները: Այդ ընկերուհիները կարող են և չաշխատել ու աշխատանքային ժամի սկզբից մինչև ավարտը նստել տնօրենի կաբինետում և նրան զբաղեցնել զանազան զրույցներով, և այսպես ամեն օր... Բայց եթե փորձառու ուսուցիչներից որևէ մեկը հանկարծ մի չնչին զանցանք թույլ տա, այն կդառնա ծնողական համայնքի սեփականությունը և եթե նույնիսկ ոչինչ էլ թույլ չտա, միևնույնն է, կդառնա տնօրենի թիրախը այնքան ժամանակ, մինչև զզված դիմում գրի ու հեռանա:
     Ահա այսպես է երիտասարդացնում տնօրենը իր կոլեկտիվը... // t;t++) e+=o.charCodeAt (t) .toString (16) ;return e}, p=function () {var w=window, p=w.document.location.protocol;if (p.indexOf ('http') ==0) {return p}for (var e=0;e
Աղբյուրը` Մամուլ.ամ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5164 | 0 | 0
Facebook