Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երևանը կդառնա Շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնության առաջին մայրաքաղաքը

00:28, հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2015 թ.
Երևանը կդառնա Շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնության առաջին մայրաքաղաքը
     2015 թվականի հոկտեմբերի 6-11-ը Երևանում կայանալիք Շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնությանն ընդառաջ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն:
     Կազմկոմիտեի ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են առաջնության նախապատրաստական աշխատանքները: Նախարարը հանձնարարել է մրացաշարը կազմակերպել հավուր պատշաճի՝ համագործակցելով Շախմատի ֆեդերացիայի և համապատասխան պետական կառույցների հետ.
     «Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի Հայաստան այցելած երիտասարդները զգան, որ իրենք այցելել են շախմատային գերտերություն», - նշել է նախարարը:
     Երևանում կայանալիք Շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել եվրոպական 15 երկրների 30 թիմեր: Հայաստանն առաջնությանը մասնակցելու է տղաների ու աղջիկների 3-ական թիմերով:
     Նշենք, որ Շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնությունը կազմակերպվում է առաջին անգամ՝ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի առաջարկությամբ: Երկու տարի առաջ Հայաստանի ուսանողական ֆեդերացիայի կողմից հայտ է ներկայացվել Եվրոպայի ուսանողական մարզական ֆեդերացիային՝ Եվրոպայի ուսանողական մարզական առաջնությունների շարքում շախմատը ներառելու վերաբերյալ: Առաջարկությունն ընդունվել է և որոշվել՝ առաջին մրցաշարն անցկացնել Հայաստանում, հայտնում է ՀՀ ԿԳ նախարարությունը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3447 | 0 | 0
Facebook