Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ըմբիշ Ռոման Ամոյանը հեռանում է մեծ սպորտից

20:43, ուրբաթ, 18 սեպտեմբերի, 2015 թ.
Ըմբիշ Ռոման Ամոյանը հեռանում է մեծ սպորտից

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն եւ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանը հեռանում է մեծ սպորտից: Այս մասին հայտնել է հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը:
     "Ռոման Ամոյանը մեր լավագույն ըմբիշն է եղել Մենք իրենից շատ գոհ եւ շնորհակալ ենք Նա այնքան մեդալներ է նվաճել Հայաստանի համար որ մենք միայն պետք է շնորհակալ լինենք Մենք առանձին լուրջ զրուցել ենք եւ նա ինձ ասաց ու այլեւս չի կարող գոտեմարտել", - ասել է Ջուլֆալակյանը:
     Ռոման Ամոյանը Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, Աշխարհի առաջնության արծաթե եւ բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն եւ եռակի արծաթե մեդալակիր:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3797 | 0 | 0
Facebook