Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Լիվերպուլի» նախկին հարձակվողը Ջերարդին մեղադրել է ռասիզմի մեջ

22:13, երեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2015 թ.
«Լիվերպուլի» նախկին հարձակվողը Ջերարդին մեղադրել է ռասիզմի մեջ
     «Լիվերպուլի» նախկին հարձակվող Էլ Հաջի Դիուֆը թիմի նախկին ավագ Սթիվեն Ջերարդին մեղադրել է սևամորթների հանդեպ հակակրանքի մեջ: Նշենք, որ Դիուֆը «Լիվերպուլի» կազմում հանդես է եկել 2002-2005 թվականներին: Օրերս Ջերարդը հայտարարել էր, որ թիմի նախկին սևամորթ հարձակվող Մարիո Բալոտելին երբեք համաշխարհային մեծության աստղ չի դառնա:
     «Բոլորը կարող էին տեսնել, թե ինչպես Ջերարդը Բալոտելիի կյանքը «Լիվերպուլում» անտանելի դարձրեց: Իսկ ես Մարիոյին զգուշացրել էի. «Լիվերպուլը» այն ակումբը չէ, որը գրկաբաց է ընդունում սևամորթներին: Եթե վերջիններս անգլիացիներ չեն, ապա ոչ մի հնարավորություն չունեն», ասել է Դիուֆը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3675 | 0 | 0
Facebook