Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ ԵՎ ՉԿԱ ԸՆԴԻՄՈՒԹՅՈՒՆ

Ռազմիկ
Հեղինակ`
Ռազմիկ
21:17, երեքշաբթի, 05 փետրվարի, 2013 թ.
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ ԵՎ ՉԿԱ ԸՆԴԻՄՈՒԹՅՈՒՆ
     Անկախությունից ի վեր Հայաստանում, ընտրությունից ընտրություն սնկի պես աճում են իրենց ընդիմադիր համարող գործիչները և կուսակցապետերը, որոնք կարճ ժամանակում ստանալով պաշտոն մոռանում են իրենց ընդիմադիր կեցվածքի մասին և սկսում են գովեստի խոսքեր շռայլել այն մարդու կամ մարդկանց հասցեին ում ակտիվորեն քննադատում էին մի քանի օր առաջ: Տարիներ շարունակ ականատես լինելով քաղաքական այս էժանագին շոուին մեր հասարակությունը վաղուց հասկացել է, որ Հայաստանում գաղափարի հետևորդ ընդիմություն չի եղել, այլ քաղաքական թատերաբեմում հայտնված մարդիկ գոռացել են ոչ թե գաղափարի, կամ ժողովրդի օգտին այլ սեփական աթոռն ունենալու համար: Բոլորիս աչքի առաջ պաշտոնանկ արված իշխանավորը երկու օր անց դառնում է ընդիմություն, չմոռացվելու համար, իսկ ընդիմադիր գործիչը պաշտոն ստանալուց հետո դառնում է դիմադիր մոռանալով նախկինում արած իր հայտարարությունները: ԵՎ ահա եկել է կրկին քաղաքական խաղերի ժամանակը, ու էլի հիշել են ժողովրդին, տեսնելով նրանց «սերը» դեպի ժողովուրդը և լսելով նրանց խոսքը, աշխատատեղեր ստեղծելու և երկիրը մի քանի տարում վերափոխելու մասին սկսում ես մտածել, ինչե՞ս մեր հասարակությունը չի իմացել որ ունի այսքան «իմաստուն» քաղաքական գործիչներ, ովքեր մի քանի օրում անգամ կարող են հիմնովին փոխել արատավոր երևույթները երկրում: Մինչդեռ մարզեր մեկնող թեկնածուներից ոչ մեկի մտքով անգամ չի անցնում, գնալ գյուղերի դպրոցներ և տեսնել թե քանի՞ նոր գիրք կա դպրոցական գրադարաններում, և առհասարակ քանի՞ գրադարան է զինված գրքերի այն քանակով որոնք պետք է ընթերցի աշակերտը դպրոցում: Դա ոչ ոքի մտքով չի անցնում երևի դա ցուցադրելու տեսանկյունից այնքան էլ գրավիչ չէ... Կարծում եմ պետք է մեր որոշ գործիչներ փոխեն իրենց գործելակերպը, և ընդիմադիր ձևանալուց ու վեհ գաղափարներից խոսելու փոխարեն, բացահայտ իշխանություններից պաշտոն խնդրեն, և հասարակությունն էլ գուցե գնահատի անկեղծությունը, թե չէ քսան տարի նույն սցենարով, հասարակությանը խաբել հնարավոր չէ: Ինչևիցե այս ընտրություններում էլ երևի շատերի երազանքը մնաց երկրում, որպես գաղափարի հետևորդ մեկ ընդիմադիր գործիչ տեսնելը գոնե ում 68 տարին դեռ լրացած չի լինի:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5571 | 0 | 0
Facebook