Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ցնցող է. 100 մետրանոց Հայոց Եռագույնը խնձորեսկի 180 մետր երկարություն ունեցող Ճոճվող կամրջի վրա

20:47, չորեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2015 թ.
Ցնցող է. 100 մետրանոց Հայոց Եռագույնը խնձորեսկի 180 մետր երկարություն ունեցող Ճոճվող կամրջի վրա
    
Սեպտեմբերի 6-ին` կիրակի օրը, «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի նախաձեռնությամբ, Մեծ Եղեռնի խորհուրդը կրող` 100 մետր երկայնք ունեցող Հայոց Եռագույնը ծածանվեց Տաթևում և Խնձորեսկում:

    
Սեպտեմբերի 6-ի վաղ առավոտյան «Տիգրան Մեծ» Հիմնադրամի նախագահ, Արցախյան Ազատամարտի մասնակից, ֆոտլրագրող Սրապիոն Գևորգյանը, մի խումբ զբոսաշրջիկների հետ միասին, Երևանի Հանրապետության Հրապարակից մեկնարկեց ուխտերթը դեպի Տաթևի վանական համալիր:
Կեսօրից քիչ անց ուխտավորների խումբն արդեն Տաթևում էր:

    
    
«Տիգրան Մեծ» Հիմնադրամի նախագահ Սրապիոն Գևորգյանը հանդիպեց վանական համալիրի հոգևոր ծառայողների և հոգևորականաց դասի հետ, որից հետո, Տաթևի վանահայր Հայր Միքայել վարդապետ Գևորգյանի օրհնությամբ, վանական համալիրի բակում մեկնարկեց Մեծ Եղեռնի 100 ամյակին նվիրված հերթական ֆլեշմոբ-ակցիան:

    
Ուխտավորների խումբը Սրապիոն Գևորգյանի հետ միասնին պարզեցին Մեծ Եղեռնի խորհուրդը կրող Եռագույնը, որի ընթացքում ֆլեշմոբին միացան նաև այլ վայրերից Տաթև ժամանած զբոսաշրջիկների խմբերը, այդ թվում նաև օտարերկրացի զբոսաշրջիկները: Ակցիայի մասնակիցները 100 ամյակի Եռագույնը ծածանելով շրջան կազմեցին, որից հետո, եկեղեցական զանգերի հնչյունների ներքո` 100 վայրկյան լռությամբ հարգեցին Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը: Ֆլեշմոբին մասնակցեցին 100-ից ավելի անձեր:
Տաթևի վանական համալիրից հետո, ուխտավորների խմբին հյուրընկալեց Սատանի կամուրջը, որտեղ հանգստանալուց և ճաշելուց հետո` խումբն ուղևորվեց Հին Խնձորեսկ:
100 մետրանոց Եռագույնը հերթական անգամ բացվեց արդեն Հին Խնձորեսկի նորակառույց Ճոճվող կամրջի վրա:

    
Ուխտովորները պարզեցին 100 մետրանոց Եռագույնը Ճոճվող կամրջի երկայնքով, իսկ այնուհետև` 100 վայրկյան լռությամբ հարգեցին Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը: Այստեղ ևս նախաձեռնությանը մասնակից դարձան նաև տվյալ վայրում գտնվող այլ զբոսաշրջիկների խմբերը:
Ֆլեշմոբ-ակցիայից հետո ուխտովորներն այցելեցին Հին Խնձորեսկի սրբավայրերն ու աղբյուրը:
Աղբյուրը` tigranmets.org
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
7745 | 0 | 0
Facebook