Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

"Կիրառական հոգեբանություն" դասընթաց

15:18, չորեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2015 թ.
"Կիրառական հոգեբանություն" դասընթաց
     «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը սկսնակ հոգեբանների, ինչպես նաև հոգեբանությամբ հետաքրքրված այլ մասնագիտություն ունեցող անձանց համար մշակել է բովանդակալից և հետաքրքիր մի դասընթաց, որի նպատակն է հոգեբանական տեսական և կիրառական գիտելիքների, պրակտիկ հմտությունների և տեխնիկաների ուսուցանումը:
     Կիրառական հոգեբանություն դասընթացին կարող են մասնակցել բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են հասնել ԻՆՔՆԱՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ՀԱՍԿԱՆԱԼ ԱՅԼՈՑ ՎԱՐՔԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ:
    
     Դասընթացը կմեկնարկի սեպտեմբերի 7-ին, ժամը՝ 18: 00: Մասնակցության համար զանգահարեք 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14 հեռախոսահամարներով:
    
     ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀԱՄԱՌՈՏ ԾՐԱԳԻՐ
     "Կիրառական հոգեբանություն" դասընթացը բաղկացած է 8 մոդուլներից՝
     Մոդուլ 1. Ընդհանուր հոգեբանության հիմունքներ 8 ժամ
    
  • Հոգեբանության` որպես գիտության ձևավորումը
  • Հոգեբանության ուղղությունները
  • Հոգեկանի և աշխարհի միասնականության մասին պատկերացումներ
  • Հոգեբանության մեթոդները

     Մոդուլ 2. Շփման հոգեբանություն 8 ժամ
    
  • Անձի հաղորդակցման ոլորտը
  • Վերբալ և ոչ վերբալ հաղորդակցում
  • Ռապորտը՝ որպես հոգեբանի աշխատանքի հիմք
  • Ռապորտի հաստատման փուլերը և տեխնիկաները
  • Հոգեբանական ներազդման տեխնիկաները

     Մոդուլ 3. Հուզական վիճակների կառավարման հոգետեխնիկաներ 8 ժամ
    
  • Անձի հուզական ոլորտը
  • Կոնֆլիկտային հուզական վիճակներ, սթրես, աֆեկտ, ֆրուստրացիա
  • Կոնֆլիկտային հուզական վիճակների կանխարգելում
  • Հոգեկան ինքնակարգավորման հասկացությունն ու էությունը
  • Հոգեկան ինքնակարգավորման մեթոդները
  • Կոնֆլիկտային հուզական վիճակների կառավարման և չեզոքացման մեթոդները

     Մոդուլ 4. Սոցիալական հոգեբանություն 8 ժամ
    
  • Անձի հոգեբանական կառուցվածքը
  • Սոցիոտիպեր
  • Խմբում միջանձնային հարաբերություններ: Կոնֆորմիզմ, լիդերություն, ղեկավարման ոճեր
  • Էգոցենտրիզմ, այլասիրություն/ալտրուիզմ/
  • Անձի սեռային առանձնահատկություններ
  • Ատրակցիայի մեխանիզմներ
  • Միջսեռային հարաբերությունների տիպոլոգիա
  • Սեր և սեքսուալ հարաբերություններ

     Մոդուլ 5. Ներազդման հոգեբանություն 8 ժամ
    
  • Հոգեբանական ներազդման էությունը, մեխանիզմները
  • Ենթագիտակցականի վրա հոգեբանական ներազդման տեխնիկաները
  • Մասսայական վարքի հոգեբանություն
  • Ռապորտ և լիդերություն
  • Տոտալիտար կազմակերպությունների հոգեբանություն
  • Հոգեբանական մանիպուլյացիայի մեթոդները
  • Մանիպուլյացիոն ներգործություններից պաշտպանվելու հնարքներ

     Մոդուլ 6. Հոգեախտաբանության հիմունքներ 8 ժամ
    
  • Հոգեկան խանգարումների հասկացությունը և տեսակները
  • Բնավորության շեշտվածություններ
  • Հոգեկան հիվանդություններ` տեսակները, պատճառները, բուժման մեթոդները
  • Դեպրեսիա
  • Հոգեկան դեստրուկցիա
  • Հոգեկան վամպիրիզմ
  • Հոգեկան խանգարումների ապաքինման հիմնական մոտեցումները

     Մոդուլ 7. Պրակտիկ հոգեբանության հիմնական դպրոցներ 8 ժամ
    
  • Հոգեվերլուծություն` հիմնական դրույթներ, մեթոդիկաներ
  • Արտ-թերապիա և պրոեկտիվ տեխնիկաներ
  • Մարմնակողմնորոշված հոգեթերապիա
  • ՆԼԾ-ն՝ որպես հեղափոխություն ժամանակակից հոգեբանության մեջ
  • Քոուչինգը՝ որպես պոզիտիվ հոգեբանության գագաթնակետ

     Մոդուլ 8. Հոգեբանական ինքնօգնություն 8 ժամ
    
  • Հոգեբանական ինքնօգնության հիմնական սկզբունքները, ե՞րբ է անհրաժեշտ հոգեբանի օգնությունը
  • Հոգեսոմատիկա և հոգեբանական օգնություն
  • Հաջողության հոգեբանություն
  • Ինքնազարգացման մոտիվացիա
  • Հոգեբանություն և ոգեղենություն
  • Հոգեբանության դերը անձի կատարելագործման հարցում

     Դասընթացը վարում է հոգեբանական գիտությունների թեկնածու, հոգեբան-խորհրդատու, բիզնես-թրեյներ, քոուչ Տարաս Վավրիկը (Ուկրաինա, Կիև):
     Դասընթացի տևողությունը` 64 ժամ, 2 ամիս:
     Դասընթացի ձևաչափը` թրեյնինգային:
     Դասընթացն անցկացվում է ռուսերեն լեզվով:
     Դասընթացի արժեքը` 40.000 դրամ (ամբողջ դասնթացը): Կարող եք վճարել մաս-մաս:
    
     Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել` զանգահարելով 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14 հեռախոսահամարներով:
     Հասցե` Մաշտոցի 40:
     "ԱՅԳ" Հոգեբանական Ծառայությունների Կենտրոն
     www.hogeban.am
Աղբյուրը` www.hogeban.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
12529 | 0 | 0
Facebook