Հարգելի ծնողներ, սիրով հրավիրում ենք ձեր փոքրիկներին՝ միանալու «ԱՐՏ-ԱՏԵԼՅԵ» -ի խմբային աշխատանքներին: Հանդիպումների ընթացքում կիրառվող արտ-թերապևտիկ միջոցներն ու զարգացնող խաղերը նպաստում են երեխայի հուզական և մտավոր ներդաշնակ զարգացմանը, ինքնաճանաչմանն ու ինքնադրսևորմանը, խթանում ինքնուրույնության և ինքնակազմակերպման կարողությունների ձևավորմանը: Ազատ ստեղծագործական միջավայրում երեխաները շփվում են հասակակիցների հետ, բացահայտում իրենց հնարավորությունները, զարգացնում կարողությունները, ճանաչում աշխարհը:
«ԱՐՏ-ԱՏԵԼՅԵ» -ի աշխատանքների նպատակն է`
-
Տարիքային առանձնահատկություններին համապատասխան զարգացնել երեխաների ֆիզիկական, իմացական-ճանաչողական և ստեղծագործական կարողությունները:
-
Խմբային աշխատանքների շնորհիվ խթանել երեխայի շփման և հաղորդակցման հմտությունների զարգացումը:
-
Նպաստել հուզական և կամային դրսևորումների ճանաչմանն ու զարգացմանը:
-
Աջակցել հոգեբանական մի շարք խնդիրների հաղթահարմանը:
Աշխատանքները նախատեսված են հետևյալ տարիքային խմբերի համար.
3-5 տարեկան
6-8 տարեկան
9-12 տարեկան
Աշխատանքների ընթացքում կիրառվում են հետևյալ մեթոդներն ու մեթոդիկաները.
.Խաղաթերապիա
.Պարաթերապիա
.Նկարչաթերապիա
.Ավազաթերապիա
.Օրեգամի
.Պապե մաշե
.Հեքիաթաթերապիա
Հանդիպումները տեղի են ունենում շաբաթական 1 անգամ՝ 1 ժամով:
Հանդիպումներն իրականացնում են արտ-թերապևտ Դիանա Գալստյանը և հոգեբան Ինգա Մուկուչյանը:
Արժեքը՝ 10.000 դրամ (ամսական):
Մասնակցության համար հարկավոր է զանգահարել 010 581814, 077 581814, 096 581814 հեռախոսահամարներով: Հասցե՝ Մաշտոցի 40
Շտապեք, խմբում տեղերը սահմանափակ են!