Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչ եղավ, երբ ծեծված կովը Թուրքիայից փախավ Հայաստան (ֆոտո)

14:31, հինգշաբթի, 13 օգոստոսի, 2015 թ.
Ինչ եղավ, երբ ծեծված կովը Թուրքիայից փախավ Հայաստան (ֆոտո)

Թուրքիայում ծանր է նույնիսկ կովերի վիճակը։ Նման մի կով, չդիմանալով հովվի ծեծին, անցել էր հայ-թուրքական ներկայիս սահման համարվող Ախուրյան գետը եւ հայտնվել Հայաստանի տարածքում։

Ինչպես գրում է թուրքական Karar.com կայքը, կովի տերն իր անասունին հետ վերադարձնելու խնդրանքով դիմել է Կարս նահանգի Դիգորի շրջանի քայմաքամին։

Դիգորի քայմաքամ Իսա Բոլաթը կովը հետ վերադարձնելու համար բանակցում է Հայաստանի սահմանապահների հետ, որից հետո սահմանապահները կովին բերում են գետի ափ։

Սակայն կովը հրաժարվել է վերադառնալ թուրքական կողմ, ինչից հետո սահմանապահները կովի պարանոցին պարան են կապել եւ պարանի ծայրը նետել թուրքական ափ, որից հետո կովի տերն իր հարազատների հետ մի կերպ կարողացել են կովին գետի մյուս ափից քաշել իրենց կողմ։


    
    
Աղբյուրը` www.news.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5892 | 0 | 0
Facebook