Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դրամատիկ խաղ, դժվարին պայքար, փառահեղ հաղթանակ:

Son Yan
Հեղինակ`
Son Yan
13:11, չորեքշաբթի, 12 օգոստոսի, 2015 թ.
Դրամատիկ խաղ, դժվարին պայքար, փառահեղ հաղթանակ:
     Երեկ երեկոյան հարևան Վրաստանի ՙԴինամո՚ մարզադաշտում տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի հանդիպումը: Գավաթի համար պայքարում էին Իսպանական 2 գրանդ ակումբներ՜ Բարսելոնան և Սևիլյան:
     Հենց խաղասկզբում Բանեգան տուգանային հարվածով առաջ մղեց Սևիլյային: Շատ կարճ ժամանակ պահանջվեց, որ Բարսան հավասարեցնի հաշիվը: Ամենահաս Մեսսին նույնպիսի տուգանային հարվածով նախ հավասարեցրեց, այնուհետև առաջ մղեց կատալոնացիներին: Խաղի վերջնամասում Սուարեսի գեղեցիկ փոխանցումից հետո Ռաֆինյան հաշիվը դարձրեց 3-1: Արդեն 52-րդ րոպեին Սուարեսը խփեց 4-րդ գնդակը: Կատալոնացիները կարծես հանգստացան: Խաղը դարձավ ավելի հանդարտ և ճայթեց ամպրոպ անամպ երկնքում. 62, 72, 81 րոպեներին սևիլյացիները հավասարեցրին հաշիվը: Սառը ցնցուղ և Բարսայի ֆուտբոլիստների և երկրպագուների համար: Խառնիխուռն զգացմունքներով լի լրացուցիչ 30 րոպե: Լրացուցիչ ժամանակի 1-ին 15 րոպեներին հաշիվը անփոփոխ էր: Պրկված նյարդեր, ծայրահեղ լարվածություն, 11 մետրանոց հարվածաշարերի անհանգիստ սպասում: Բայց ...Տեղի ունեցավ հրաշքը: Լեոն իր ՙՈսկե խաղակոշիկով՚ հարվածեց դարպասին: Մեսսիի կրկնակի հարվածից հետո Բետոն հրաշալի սեյվով հետ մղեց գնդակը և ամենահաս Պեդրոն դրեց այս հրաշալի խաղի հրաշալի վերջակետը: Տոնն ավարտվեց: ՙԲարսելոնան՚ 5-րդ անգամ դարձավ սուպերգավաթակիր: Այս ֆոնի վրա ՙՍևիլյան՚ արժանի մրցակից էր և արժանապատվորեն խաղաց: Անչափ գրավիչ, անչափ դրամատիկ, անչափ հուզումնառատ խաղ: Ֆուտբոլը դրանով է գեղեցիկ, ֆուտբոլը դրանով է տոն: Սպասենք նոր տոների:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
4016 | 0 | 0
Facebook
COMMENT.am