Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վարդգես Պետրոսյան. Մարդը չպիտի ունենա չապրած տարիներ

Սուսաննա
Հեղինակ`
Սուսաննա
12:00, երեքշաբթի, 11 օգոստոսի, 2015 թ.
Վարդգես Պետրոսյան. Մարդը չպիտի ունենա չապրած տարիներ

Վարգես Պետրոսյանը նոր սերնդի ամանաակտիվ արձակագիրներից է: Նրա գործերը հագեցած են ներքին անհանգստությամբ, մարդու և մասնավորապես երիտասարդ մարդու նկատմամբ խոր ուշադրությամբ: Հեղինակի դիրքորոշումը այդ հարցում հստակ է ու միանգամայն ճիշտ՝ պետք է վստահել պետք է վստահել մեր երտասարդությանը: Երիտասարդ մարդու առանձին արարքների հիման վրա շտապ դատողություններ չձևակերպել նրա մասին: Յուրաքանչյուր մարդ ծնվում է ապրելու համար և իրավունք ունի լրիվ ապրելու իր կյանքը: Մարդը չպետք է ունենա չապրած տարիներ («Ապրած և չապրած տարիներ» , 1970թ.): Ի՞նչ ապրած ու չապրած տարիների մասին է խոսքը: Գյուղական դպրոցի երկու տասներորդ դասարանցիներ՝ Հասմիկն ու Սերոբը համակրում են իրար, նրանց սեր անմնեղ է, բայց քաղքենիական միջավայրը անողոք է Սերոբի համբույրի նկատմամբ: Հասմիկը ինքնասպան է լինում: Երկու օր անց, ապացուսելու համար Հասմիկի անմեղությունը, ինքնասպան է լինում նաև Սերոբը: Ո՞վ է մեղավոր: Թուլամորթություն, փախուստ կյանքից: սա մի դիրքորոշում է: Հեղինակի համակրանքը վայելող գրող հերոսը՝ Լևոնը, այլ կարծիքի է:

Լուծում պահանջող կյանքի հարցականները կուտակվում են իրաև վրա. ինչո՞ւ ինքնասպանություն գործեցին գյուղական երկու անմեղ երիտասարդնորը, նրանց այդ արարքը քննելիս ինչո՞ւ են անտեսում հոգեբանական բնույթի ներքին գործոնները և կանոնագրքերի օրենքներով փորձում մոկնաբանել կատարվածը: Եղբայրը մեռավ, եղբայրն իրեն հաշվապահ էր համարում, բայց, հանկարծ նրա հաշվապահական թղթերի մեջ Լևոնը բանաստեղծություններ է գտնում է կյանքի մասին արված դատողություններով ու գրառումներով: Հարցականները շատ են: Վ. Պետրոսյանը ստեղծում է այս հարցերին պատասխան որոնող հերոսի կերպարը:

Հերոսի այդ տեսակի համար կարևոր է նաև կյանքի իմաստի որոնումը, որի համար հերոսը մղվում է դեպի ներաշխարհ՝ ինքնավերլուծման, ինքնագնահատման: Այս նեսուզումը նպատակ ունի բացահայտելու կյանքի արժեքը, ապրած օրերի նշանակությունը, գոյությոն, ժամանակի բաժանումը ապրած տարիների և չապրած տարիների: Այս տեսանկյունից հերոսի նկարագիրը ստանում է մասնակի էկզիստենցիալիստական հիմնավորում, որը միանգամայն բնական և հատկանշական կարող է թվալ կյանքի զգացողության և մտածողության այն ձևի համար, որ ունի վեպի հերոսը: Չարդարացնելով ինքնասպանությունը, նա ձգտում է բացահայտել նրա բուն պատճառը. Հասմիկին խորապես վիրավորողը անօրինականորեն օրիկանացված, չափ ու սահման չճանաչող անվստահությունների նկատմամբ, իր հասակակիցների նկատմամբ, իսկ Սերոբը. չէ՞ որ Հասմիկն իր համբույրի զոհն է. Կարո՞ղ է նա այդ բոլորից հետո ապրել: Եվ միթե պատանեկան ասպետություն չկա նրա ինքնասպանության մեջ: Այո՛, ինքնասպանությունը չի կարելի արդարացնել, բայց միթե երկու պատանիների մահը քիչ բան է ասում նրանց հոգեկան ներքին անաղարտությոն մասին: Այո՛, մարդը ծնվում է լրիվ ապրելու իր կյանքը, և նա չպիտի ունենա չապրած տարիներ: Բայց իսկական չապրողները Հասմիկի ու Սերոբի մահվան պատճառ դարձած ապրողներն են. չապրած տարիներ ունեն նաև նրանք, ովքեր իրենց հոգեկան աղքատության պատճառով ապրում են կեղծ, ոչ լիարժեք կյանքով:

Հիսունական թվականների վերջին և հատկապես 60-70ական թթ սովետական գրականության մեջ անցում է կատարվում դեպի ժամանակի հոգսերով ու խնդիրներով ապրող անհատի անձնական ու հասարակական կյանքի պատկերումը, որի առօրյան աչքի չի ընկնում վառ արտահայտված մեծագործություններով, բայց որն իր էության մեջ բեկում է ժամանակի հոգսերն ու տրամադրությունները:

Կյանքի ժամանակակից վիճակների մեջ իր հերոսներին հայտնաբերելիս, այդ վիճակների վերլուծության արդի պատկերների ցուցոդրելու միտումտները Վ. Պետրոսյանի համար սկզբունքային նշանակություն ունեցող խնդիր են:

Վ. Պետրոսյանի պատմվածքների և վիպակների հերոսները կարող են իրար հանդիպել բռնցքամարտի ժամանակ, հեռու մի օդնավակայանում, կյանքի ամենօրյա կարուսելի մի հանգույցում՝ կանգառում, այդ հարաբերությունները կարող են ձևավորել երրորդ հարկի պատուհանից նայող և այդ պատուհանի դիմաց ամբարձիր կռունկը աշխատեցնող աղջկա, փոքր սենյակը երկու մասի բաժանած ամուսանալուծված ամուսինների, կյանքի ապրած տարիները վերհիշող և հանկարծակի մեկը մյուսի մեջ հոգեբանական հին ու մոռացված կապեր հայտնաբերող մարդկանց միջև: Այս վիճակներն ու հարաբերությունները, անշուշտ, կյանքի արտաքին փաստերն են, կարևորը նույն վիճակների ու հարաբերությունների գեղարվեստական մարմնավորման խնդիրն է:

Վ. Պետրոսյանի նախասիրություններից մեկը կյանք մտնող նոր սերնդի ապրած վիճակների պատկերումն է:


    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
9606 | 0 | 0
Facebook