Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

3-ամյա տղան ամերիկյան քաղաքի քաղաքապետ է դարձել

13:24, ուրբաթ, 07 օգոստոսի, 2015 թ.
3-ամյա տղան ամերիկյան քաղաքի քաղաքապետ է դարձել

Ամերիկյան փոքրիկ Դորսետ քաղաքում (Մինեսոտա նահանգ), որտեղ 22 հոգի է ապրում, կայացել են քաղաքապետի հերթական ընտրությունները, որոնց արդյունքում քաղաքապետ է ընտրվել 3-ամյա Ջեյմս Տաֆտսը: Նշվում է, որ նա դարձել է ԱՄՆ պատմության մեջ ամենաերիտասարդ քաղաքապետը:

Տաֆտսը փոխարինելու է եկել իր 6-ամյա եղբորը, ով այս պաշտոնն էր զբաղեցնում 2 տարի:

Ընտրությունների օրը սկսնակ քաղաքական գործիչն իր ելույթում խոստացել է հաղթանակի դեպքում բոլորին պաղպաղակ հյուրասիրել: Փոքրիկի մայրիկը նշել է, որ Ջեյմսը շատ հուզվել է՝ իմանալով, որ հաղթանակն իրենն է, ինչպես նաև, որ նա շատ ջանք է թափել այդ պաշտոնը ստանալու համար:

Ավելացնենք, որ Ջեյմսը չի պատրաստվում հետագայում էլ զբաղվել քաղաքականությամբ, նա ընտրել է ձկնորսությունը:):


    

ԲԱՐՈՄԵՏՐ

13: 11 Օգոստոս 07, 2015


    
Աղբյուրը` www.barometer.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5399 | 0 | 0
Facebook