Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի աշխատակազմի այցը Երկրաբանական թանգարան...

Սեփ.լրատու
Մամուլի խոսնակ`
Սեփ.լրատու
15:45, ուրբաթ, 31 հուլիսի, 2015 թ.
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի աշխատակազմի այցը Երկրաբանական թանգարան...

Կարևորելով թանգարանների դերն ու նշանակությունը մշակութային ժառանգության պահպանության և մատաղ սերնդի կրթադաստիարկաչական գործում՝ միջթանգարանային համագործակցության շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԵԳԻ Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը հյուրընկալել էր Գաֆէսճեան արվեստի կենտրոնի աշխատակազմին: Այցի նպատակն էր ծանոթանալ Հայաստան աշխարհի ընդերքի հարստություններին, թանգարանի պատմությանը, անցուդարձին, թանգարանային կյանքին, քննարկել թանգարանային մշակույթի արդի մարտահրավերներն ու ձեռքբերումները, գործառնական նշանակությունը, թանգարանային գործի մեջ այլընտրանքային մոտեցումների մեխանիզմները: Ինչպես նշեց թանգարանի տնօրեն տիկին Գրիգորյանը. «Այս գործընթացներն ու փոխառնչություններն առանձնահատուկ կարևորություն ու արժեք են ստանում հենց այսպիսի միջթանգարանային այցերի շնորհիվ: Նման միջոցառումները կբարելավեն թանգարանային ծառայության որակը և, իհարկե, կնպաստեն հետագա համագործակցությունների զարգացմանը: »:
     Այցելության ընթացքում մանրամասն ներկայացվեց 1915 թ. ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 100-րդ տարելիցին նվիրված «ԿՈՐԱԾ ԱՆՑՅԱԼԻ ՀԱՎԵՐԺ ՎԿԱՆԵՐ…» խորագրով Արևմտյան Հայաստանում բռնաճնշումների ենթարկված հայ երկրաբանների և բժիշկների անձնական իրերի ժամանակավոր ցուցադրությունը:

Թանգարանների միջև կապը հաստատվել էր դեռևս 2013թ. հոկտեմբերի 3-ին «Բնության հրաշքներ. ընտրանի Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուից» ցուցադրության բացման կապակցությամբ, որին հաջորդեց Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանի բանախոսությունը ներկայացված նմուշների և Հայաստանում առկա նմանատիպ բնության հրաշքների մասին:

Այս բանախոսության տրամաբանական շարունակությունը կայացավ այսօր՝ Երկրաբանական թանգարանում՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի աշխատակազմի այցով: Մեծ ուշադրությամբ ու հետաքրքրությամբ ծանոթացան նվիրատու Ա.Ց.Դիլդիլյանի միներալների հավաքածուի յուրահատուկ նմուշներին: Մեր գործընկերների համար նոր բացահայտում էր նախապատմական բրածո փիղը, երկնաքարը, ոսկու լվացման բրոնզեդարյա առաջին մետալուրգիական սարքը և այլն...

Էքսկուրսիան ընթացավ «Քարանձավների գաղտնիքները» թեմայով երեխաների աղմկոտ ու աշխույժ դասընթացի զուգորդությամբ, որին կարծում եմ հյուրերը ըմբռնումով մոտեցան:

Հանդիպման ավարտին թանգարանի գրադարանը համալրվեց հյուրերի կողմից նվիրած յուրահատուկ գրքերով:
    
     Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7025 | 0 | 0
Facebook