Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եգիպտական փարավոնը կի՞ն

13:21, ուրբաթ, 31 հուլիսի, 2015 թ.
Եգիպտական փարավոնը կի՞ն


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Երեք ու կես հազար տարի առաջ Եգիպտոսում մի ազնվական փարավոն դաժան հարձակման զոհ դարձավ: Բայց հարձակումը ոչ թե ֆիզիկական էր, աjլ պատմական հիշողության բնաջնջում նրա մահից 20 տարի անց: Ոմն մեկը ավիրել էր փարավոնի արձանները և փորձ էր արել պատմության էջերից ահնհետևանք վերացնելու նրա անունն ու կերպարը:

Ո՞վ էր փարավոնը, և ո՞րն էր բարբարոսության պատճառը: Ահա բանալին. փարավոն Հատշեփսուտը (/hætˈʃɛpsʊt/; Hatchepsut «Foremost of Noble Ladies/ կանանցից ազնվագույնը; 1508–1458 BC) կին էր: Դեպքերի կանոնական ընթացքի դեպքում կինը երբևէ չպետք է փարավոն դարձած լիներ: Չնայած լիովին օրինական էր կնոջ միապետ լինելը, բայց դա հակասում էր Եգիպտական տարրական հավատամքին: Նախ, որովհետև փարավոնը համարվում էր մարդ տեսակի և Հոր աստծու (արևի աստվածը հին եգիպտական դիցարանում, Օսիրիսի և Իսիդայի որդին) երկրային մարմնավորումը, և երկրորդ, դա շատ լուրջ մարտահրավեր էր եգիպտական «Մաաթ» -ին (ճշմարտության, ազնվության, կարգուկանոնի, հավասարակշռության մասին սկզբուների և օրենքների ամբողջություն):

Հատշեփսուտը ամենայն հավանականությամբ փորձել է հարմարվել այս հավատամքին` նախ իր համար ընտրելով արական անվան վերջավորություն` իր անվան վերջին -t մասնիկը գցելով (His Majesty» Hatshepsu (t), ապա կրելով տղամարդու հանդերձանք, արհեստական մորուք և բեղեր: Սակայն այս ամենը չէր կարող համոզել եգիպտացիներին համակերպվելու նրա` կին լինելու մտքի հետ: Եվ հավանաբար այդ պատճառով էլ ինչ որ մեկը ցանկացել է ջնջել նրան պատմությունից` հավասարակշությունը կրկին վերականգնելու համար:

Հատշեփսուտը ոչ թե գահի օրինական ժառանգորդն էր, այլ ժառանգորդի խնամակալն ու գահի ժամանակավոր կառավարիչը: Ժառանգը Թութմոս 3-րդ Էր` նրա ամուսնու և եղբոր (Թութմոս 1-ինը նրանց հայրն էր, և, ավանդույթի համաձայն, ավագ քույրը պետք է ամուսնանար կրտեսեր եղբոր հետ` անարատ պահելու թագավորական արյունը) Թութմոս 2-րդի որդին: Բայց քանի որ վերջինս դեռ երեխա էր, երբ հայրը մահացավ ծանր հիվանդությունից` գահակալելով ընդամենը 14 տարի, Հատշեփսուտը` որպես նրա առաջին կին և այրի, քայլ արեց դառնալու խորթ որդու խնամակալը, սակայն, ի վերջո, ինքն անձամբ հաստատվեց գահին: Հնարավոր է` Թութմոս 3-րդը վրեժխնդիր լինելու համար փորձ արած լիներ ջնջելու նրան պատմության և մարդկության հիշողությունից:

Ամեն բան մի կողմ դնելով` չպետք է անտեսել փաստը, որ Հատշեփսուտը ամենազոր ղեկավար էր` հավատարիմ բոլոր օրենքներին ու նաև հաջողակ ճարտարապետության ու ռազմավարության մեջ: Նրա դամբարանը` Ջեսեր-Ջեսերու (Djeser-Djeseru "holiest of holy places"/ ամենասուրբը սուրբ վայրերից), ճարտարապետական ֆենոմեն էր իր ժամանակին, այդպես է և այսօր: Նա բարձրացրեց Եգիպտոսի տնտեսական վիճակը` իրականացնելով առևտրային հաջող գործարքներ: Լինելով հմուտ զորվար` կռվում էր զինվորների կողքին և քաջալերում նրանց:

Փարավոնն ուներ նաև որոշակի կրոնական կապեր. նույնիսկ պնդում էր, որ ինքը Ամուն աստծո դուստրն է:

Իհարկե, այս ամենին պետք է որոշակի վերապահումով մոտենալ, քանզի Հատշեփսուտն ինքն էր գրում իր մասին պատմությունները և պատկերել տալիս դրանք Ամուն աստծուն նվիրված տաճարի պատերին:

Թե ով և ինչու որոշեց ջնջել նրա հետքը, թողնում եմ ձեր երևակայությանը:
     Սակայն ուրախալին այն է, որ, այդուամենայնիվ, մեզ հասած պատմական դրվագներից, հնարավոր եղավ գծագրել այդ հատկանշական, նախատիպը և կրկնվողը չունեցող միակ կին փարավոնի կերպարը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
15476 | 0 | 0
Facebook