Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆ ՉՈՒՆԻ

00:44, հինգշաբթի, 30 հուլիսի, 2015 թ.
ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆ ՉՈՒՆԻ
     Վերջերս նյութ հրատարակեցինք Վանաձորցի մի բազմանդամ ընտանիքի մասին, որն ապրում է Դիմաց թաղամասի Խուլհամրերի հանրակացարանում, ընտանիքում կան երկու հիվանդ երեխա, փառք աստծուն, որ երրորդը՝առողջ է: Ինչպես նշել էինք 2014 թվականի հոկտեմբեր ամսից ընտանիքը հոսանքազրկված էր 108000 դրամ պարտքի պատճառով, սակայն այդ հոսանքը ընտանիքի կողմից չի ծախսվել: Արտերկրից մի հայ բարերար, ով չցանկացավ ներկայանալ վճարեց այդ գումարը և արդեն 29.07.2015-ի տվյալներով գումարը նստած է հաշվին, սակայն հոսանքը չի միացվել գրված օրենքի համաձայն: Պետք է դիմում գրվի 15 օր անցնի նոր միացնեն: Երեխաները ոգևորվել էին, որ կտրոնը ստացան ու նրանց հիասթափությունը, որ նորից մութ տան մեջ են լուսացնելու: Ախր կան նաև չգրված օրենքներ ՝մարդկային խիղճն ամեինչից վեր է...........
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3054 | 0 | 0
Facebook