Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մեր Մասին

iBolit.mobi
Մամուլի խոսնակ`
iBolit.mobi
10:54, ուրբաթ, 07 օգոստոսի, 2015 թ.
Մեր Մասին
    
Այսօր հեռախոսներն ու պլանշետները դարձել են մեր առօրյայի անբաժանելի մասը, դրանք կրում են մեր կյանքի ողջ կարևոր ինֆորմացիան, այդ թվում՝ անձնական տվյալներ, նկարներ և այլն: Վստահաբար, մեզանից յուրաքանչյուրն իր կյանքում առնվազն մեկ անգամ կանգնել է այն խնդրի առջև, երբ օրվա ամենաանհարմար պահին վնասվել է հեռախոսը և վերանորոգելու ժամանակ ուղղակի չի եղել: Բացի այդ, ներկայումս հեռախոսների վերանորոգման ոլորտում քիչ չեն անորակ ծառայություններ մատուցող ընկերությունները, և շատ հաճախ մարդիկ չունեն վստահություն այդ ընկերությունների կամ անհատների նկատմամբ իրենց անձնական տվյալների գաղտնիությունը պահպանելու հարցում: Լինում են նաև դեպքեր, երբ վերանորոգողները չափից ավելի գումար են պահանջում վերանորոգման համար կամ, անորակ պահեստամասեր տեղադրելով, ավելի են վնասում հեռախոսը: Մենք հաճախ խուսափում ենք թողնել հեռախոսը սպասարկման կենտրոնում, այնուհետև նորից վերադառնալ այն վերցնելու համար՝ վստահ չլինելով անգամ արդյո՞ք վերանորոգումը կատարվել է պատշաճ կերպով, թե ոչ: Հենց այս բոլոր խնդիրները հաշվի առնելով՝ որոշեցինք ստեղծել մի այնպիսի կայք, որի միջոցով մարդիկ հնարավորություն կունենան իրենց սարքերի վերանորոգումը հանձնել վստահելի մասնագետներին՝ օգտվելով նրանց որակյալ և ամենակարևորը՝ մատչելի ծառայություններից:
Այժմ, iBolit.mobi-ի ծառայությունների շնորհիվ Դուք կարող եք Ձեզ հարմար ցանկացած վայրում, լինի դա գրասենյակ, բնակարան կամ մոտակա սրճարան, Ձեզ հարմար ցանկացած ժամի արագ վերանորոգել Ձեր սարքը, ընդ որում՝ Ձեր աչքի առջև, բացառությամբ այն դեպքերի, երբ սարքի վերանորոգման համար հարկավոր կլինի երկար ժամանակ կամ հավելյալ գործիքներ: Միայն այս պարագայում մեր աշխատակիցը կմոտենա Ձեզ, կվերցնի սարքը՝ տանելով այն iBolit.mobi-ի վերանորոգման կենտրոն և հնարավորինս արագ կվերադարձնի Ձեզ արդեն վերանորոգված սարքը: iBolit.mobi-ն հանդիսանում է Հայաստանում գործող ADD ՍՊԸ-ի պաշտոնական և միակ գործընկերը, որը հանդես է գալիս «Remzone» ապրանքանիշի ներքո: Այս համագործակցությունը թույլ է տալիս iCourier Service ծառայության միջոցով Ձեր Samsung, Alcatel և Fly հեռախոսները տեղափոխել ավտորիզացված սպասարկման կենտրոն և սեղմ ժամկետներում վերանորոգել այն: iCourier Service-ը իրականացվում է անվճար: Դուք պետք է պարզապես այցելեք iBolit.mobi կայք, պատվիրեք վերանորոգում, և մեր iDoc@ կապ կհաստատի Ձեզ հետ ու կմոտենա Ձեր սարքը վերանորոգելու: Ի դեպ, մեր ծառայություններից օգտվելիս Դուք չեք վճարում iDoc-ի այցելության համար, այլ միայն՝ սպասարկման:
Աղբյուրը` iBolit.info
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3767 | 0 | 0
Facebook