Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ոստիկանությունը թույլ չի տա նստացույց անել հրապարակի կենտրոնական մասում

19:36, երկուշաբթի, 27 հուլիսի, 2015 թ.
Ոստիկանությունը թույլ չի տա նստացույց անել հրապարակի կենտրոնական մասում
     «Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնությունն այսօրվանից Հանրապետության հրապարակի կենտրոնում 3-օրյա նստացույց է սկսում` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը չեղարկելու պահանջով: Այնտեղ գտնվող Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ցուցարարներին առաջարկեց ցույցն իրականացնել փողոցի զուգահեռ հատվածում, որտեղ չեն խանգարի երթևեկությունը: Նախաձեռնության անդամ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ Օսիպյանը ոչ մի իրավուք չունի իրենց ուղղություն ցույց տալու, և իրենք իրավունք ունեն հավաքն անցկացնել այնտեղ, որտեղ ցանկանում են: «Ձեր քայլերն ունեն ինքնիրավաչության, ծառայողական պարտականությունները չարաշահելու հատկանիշներ: Մենք կսպասենք որոշ ժամանակ, մինչև դուք փոխեք ձեր դիրքորոշումը, ապա կսկսենք քաղաքացիական անհնազանդություն: Դուք խոչընդոտում եք մեր՝ ազատ հավաք անցնակացնելու իրավունքը», - ասաց Ղուկասյանը: Օսիպայնն էլ հորդորեց ժամանակ չդնել ոստիկանության առաջ, տեղափոխել հավաքի վայրը, այլապես ցուցարարները կենթարկվեն պատասխանատվության: «Նախ դուք իրավունք չունեք ոստիկանության հետ նման պայմաններով խոսեք, քանի որ ձեր կողմից այս գործողությունները չեն բխում օրենքից, բացակայում են բոլոր տեսակի իրազեկումները, դուք չունեք համապատասխան թույլտվություն: Դուք խախտում եք հավաքների ազատության մասին օրենքը: Եթե չենթարկվեք, մենք ստիպված կլինենք դիմել գործողությունների», - ասաց փոխոստիկանապետը: Նշենք, որ ցուցարարներից շատ հրապարակում ոստիկաններն են:
    

Տեսանյութը դիտեք սկզբնաղբյուր կայքում`


    
Աղբյուրը` lorinews.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4383 | 0 | 0
Facebook