Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երեքշաբթի, 14 հունվարի, 2025 թ.

Հոդվածներ

Գորիս (mas 1)

NAREK
Հեղինակ`
NAREK
17:11, կիրակի, 01 հուլիսի, 2012 թ.
Գորիս (mas 1)

Գորիսը քաղաք է Սյունիքի մարզում, մոտ 240 կմ հեռավորության վրա Երևանմայրաքաղաքից և 70 կմ` մարզկենտրոն Կապանից։ Գտնվում է Վարարակ գետի (Որոտանի վտակ) ափին։

Գորիսը քաղաքի կոչում ստացավ 1885 թ. Ռուսական Կայսրության կողմից: Քաղաքը ունի 44000 բնակչություն (2012 թ.) և գտնվում է 1370 մ բարձրության վրա։

Քաղաքը գտնվում է ստրատեգիկ կարևորագույն Երևան – Ստեփանակերտճանապարհի վրա։

Քաղաքի արևելյան մասում է գտնվում Հին Գորիսը կամ Գորիս Գյուղը, որը իրենից ներկայացնում է քարանձավային բնակարանների մի ամբողջ շարք: Ներկայիս բուն քաղաքի տեղում մինչև 1870-ական թվականները եղել է անբնակ տարածք։ Արևելյան մասում է գտնվում քաղաքի խորհրդանիշ համարվող բլուրը, որը տեղացիներն անվանում են Լաստի Խութ։

Հանրապետության հարավ-արևելյան հատվածում՝ Սյունիքի մարզում է տեղակայված լեռնաշխարհի գեղեցկուհին` Գորիս քաղաքն իր 24 գյուղերով, մոտ 44000 բնակչությամբ: Գորիս քաղաքը հիմնադրվել է 1870 թ.-ին` որպես Ելիզավետպոլ նահանգի Զանգեզուր գավառի կենտրոն: Մայրաքաղաքից մինչև Գորիս տանող ճանապարհը 254 կմ է: Գորիսն ունի մոտ 44000 բնակչություն: Բարձրաբերձ ժայռերը, բրգաձև գագաթները, խոր ձորերն ու կիրճերը, քարայրներն ու քարանձավները յուրօրինակ տեսք են տալիս Գորիսի ռելիեֆին: Բնությունը գեղեցիկ է, օդը` մաքուր, կլիման բարեխառն լեռնային է` մեղմ ձյունապատ ձմեռներով, տաք ամառներով։ Արևափայլքի տարեկան տևողությունը ավելի քան 2100 ժամ է, անարև օրերի թիվը` 59: Հունվարի միջին ջերմաստիճանը` -1, 3 °C, հուլիսին` 19 °C: Տարեկան տեղումների քանակը հասնում է 700մմ

Goris
Goris
Ardzan
Ardzan
140 amyak. shoko parti
140 amyak. shoko parti
Zanger
Zanger
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
12114 | 13 | 0
Facebook