Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԽՈՆԱՐՀՈՒՄ ԿՈՄԻՏԱՍԻՆ

ՕԳՆԵՆՔ ՀԱՅ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ
Մամուլի խոսնակ`
ՕԳՆԵՆՔ ՀԱՅ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ
00:05, ուրբաթ, 24 հուլիսի, 2015 թ.
ԽՈՆԱՐՀՈՒՄ ԿՈՄԻՏԱՍԻՆ
     Ու խաղում էին մատները այդ տարօրինակ գործիքի վերևում...
    
     Չկար որևէ հպում. որևէ հարված, միայն մատներն էին նազանքով պարում այդ սպիտակ գործիքի վերևում ու....
     Ու հնչում էր Կոմիտա՜սը․․․ մարդկային ձայներով երգում էր գործիքը Սաթենիկի մատների տակ: Դաշնամուրի գեղեցիկ նվագակցությանն էլ ավելի էր գեղեցկացնում երաժշտությունն ու ընդգծում տերմենվոքսի ինքնատիպությունը: Երգերի կատարում, ֆլեյտայի նվագակցություն ու ջութա՜կ․․․ Տրիոյի կատարումը ցնցեց ու հուզեց բոլորին, այդ երաժշտության մեջ կար երջանկություն, սեր, ցավ, տառապանք, զայրույթ ու նորից սեր, հետո լռությո՜ւն, բողոք, ապրելու կոչ, կարոտ․․․Կոմիտասի ամբողջ կենսագրությունը երաժշտության միջոցով մի քանի րոպեում պատմեցին ու նկարագրեցին:
    
     «Օգնենք հայ մանուկներին» ՀԲԿ անդամները հրաշալի, ուսուցողական, ճանաչողական, բովանդակալից ու գեղեցիկ, նաև բարեգործական համերգի համար շնորհակալություն են հայտնում տերմինահարուհի Սաթենիկ Ուլիխանյանին ու իր ընկերներին՝ դաշնակահարուհի Անահիտ Դիլբարյանին, ջութակահար Արամ Ասատրյանին, ֆլեյտահար Սյուզաննա Բարսեղյանին, երգչուհի Ամալյա Բալոյան, ինչպես նաև Տաթևիկ Շախկուլյանին գեղեցիկ ու բովանդակալից խոսքով համերգը լրացնելու ու լիարժեք դարձնելու համար, նաև փոքրիկ հրեշտակ Վիկտորյային, ով եկել էր իր մասնակցությամբ քաջալերելու իր հասակակցին:
    
     Կազմակերպության անդամները շնորհակալություն են հայտնում Կոմիտասի թանգարանի տնօրինությանը՝ աջակցության և սիրալիր ու ջերմ ընդունելության համար:
    
     Համերգի հասույթը կազմել է 300 000 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ ուղղվել է 9-ամյա Գոռի բուժմանը, ում մոտ ախտորոշվել է «Աջ ազդոսկրի դիստալ հատվածի օստեոգեն սարկոմա»:
     Գոռն արդեն մեկնել է Եվրոպա նախնակական հետազոտություններն անցնելու և բուժման համար:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4585 | 0 | 0
Facebook